Ֆրանց Ռոխ (գերմ.՝ Franz Roh, փետրվարի 21, 1890(1890-02-21)[1][2][3][…], Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 30, 1965(1965-12-30)[1][2][5][…], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի արվեստաբան, լուսանկարիչ և գեղարվեստական քննադատ, որը հայտնի է, մասնավորապես, որպես «մոգական ռեալիզմ» եզրույթի ամենահավանական հեղինակ, թեև օգտագործել է ներկայիս իմաստից էապես տարբեր իմաստով[6][7]։

Ֆրանց Ռոխ
գերմ.՝ Franz Roh
Ծնվել էփետրվարի 21, 1890(1890-02-21)[1][2][3][…]
ԾննդավայրԱպոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1965(1965-12-30)[1][2][5][…] (75 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունարվեստագետ, լուսանկարիչ, համալսարանի դասախոս և արվեստի քննադատ
ԱմուսինJuliane Roh?
 Franz Roh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Ռոխը սովորել է փիլիսոփայություն, պատմություն, գրականություն և արվեստ Բեռլինի, Լայպցիգի և Մյունխենի համալսարաններում։ 1916-1919 թվականներին նա Մյունխենի համալսարանում՝ արվեստի պատմության վերաբերյալ սեմինարի ժամանակ, եղել է Հայնրիխ Վոլֆլինի օգնականը, 1919 թվականին պաշտպանել է «17-րդ դարի հոլանդական նկարչություն» դոկտորական ատենախոսությունը (գերմ.՝ Holländische Malerei des 17. Jahrhunderts)։ Միաժամանակ ակտիվորեն հետաքրքրվել է նորագույն գեղարվեստով, մյունխենյան մի շարք հրատարակություններում հանդես է եկել որպես արվեստի քննադատ։ Շփվել է Գերմանիայի գեղարվեստական կյանքի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Կուրթ Շվիթերսը, Մաքս Էռնստը, Գեորգ Գրոսը, Վիլի Բաումեյսթերը։ Հանդես է եկել որպես կոլաժների հեղինակ։

1925 թվականին լույս է տեսել «Հետէքսպրեսիոնիզմ՝ մոգական ռեալիզմ. նորագույն եվրոպական գեղանկարչության հիմնախնդիրները» մենագրությունը (գերմ.՝ Nach-Expressionismus – Magischer Realismus: Probleme der neuesten europäischen Malerei), որում, օգտագործելով Մարտին Հայդեգերի ֆենոմենոլոգիայի և փիլիսոփայության ինտելեկտուալ գործիքները, ողջունել է վիզուալ արվեստի վերադարձը փոխաբերականությանը՝ ի դեմս հետէքսպրեսիոնիզմի, և առաջ քաշել այն միտքը, որ արվեստը ևս մեկ անգամ հնարավորություն է ստացել կատարելու իր կարևոր գործառույթը՝ թույլ տալ մարդուն հետաքրքրությամբ ընկալել շրջապատող աշխարհը՝ իր ամբողջ անկախության մեջ։ 1929 թվականին հրատարակել է նրա՝ տարբեր հեղինակների ֆոտոշարքը՝ «Ֆոտոաչք. 76 ժամանակակից լուսանկար» (գերմ.՝ Foto-Auge. 76 Fotos der Zeit, 1973

Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում Ռոխը, որը նոր իշխանությունների կողմից գնահատվել էր որպես այսպես կոչված «դեգեներատիվ արվեստի» քարոզիչ, գործնականում զրկվել էր դասավանդելու և հրատարակելու հնարավորություններից՝ որոշ ժամանակ գտնվելով անազատության մեջ։ Այդ ընթացքում նա գրել է «Չճանաչված նկարիչ. մշակութային թյուրիմացության պատմություն և տեսություն» գիրքը» (գերմ.՝ Der Verkannte Künstler: Geschichte und Theorie des kulturellen Mißverstehens, հրատարակված՝ 1948, վերահրատարակված՝ 1993)։ 1958 թվականին լույս է տեսել Ռոխի «Գերմանական արվեստի պատմությունը 1900-ից մինչև մեր օրերը» մենագրությունը (գերմ.՝ Geschichte der Deutschen Kunst von 1900 bis zur Gegenwart)։ Հետպատերազմյան տարիներին Ռոխը նաև ցուցադրվել է որպես կոլաժների հեղինակ և գործել իբրև պատկերասրահի սեփականատեր, այդ թվում՝ իր կնոջ՝ Յուլիանա Ռոխի հետ միասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 https://zkm.de/en/person/franz-roh
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Zamora, Lois Parkinson; Faris, Wendy B., eds. (1995). Magical Realism: Theory, History, Community. Durham and London: Duke University Press. «Contains translation of Roh's original essay»
  7. Roh, Franz (1968). German Art in the 20th Century. Greenwich, Connecticut: New York Graphic Society, Ltd.

Գրականություն խմբագրել

  • Franz Roh: Kritiker, Historiker, Künstler. / Hrsg. von Ulrich Bischof — Köln: Venator & Hanstein, 1990.