Ֆրանց Միկլոշիչ
Ֆրանց Միկլոշիչ (Ֆրանյո Միկլոշիչ, գերմ.՝ Franz Xaver Ritter von Miklosich, նոյեմբերի 20, 1813[1][2][3][…], Ռադոմերշակ, Լյուտոմեր, Սլովենիա[4][5] - մարտի 7, 1891[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիական և սլովենական լեզվաբան։ Վիեննայի ԳԱ ակադեմիկոս (1851), սլավոնական լեզուների քերականության պատմահամեմատական ուսումնասիրության դպրոցի հիմնադիր։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1850-1886)։
Կարևոր աշխատությունները նվիրված են սլավոնական լեզուների քերականության ու բառապաշարի համեմատական քննությանը («Սլավոնական լեզուների համեմատական քերականություն», հ․ 1-4, 1852-1875)։ Միկլոշիչը ուսումնասիրել է հին սլավոներենը («Հին սլավոներենի բառարան», 1850), այն բխեցրել Պաննոնիայի հին սլավոնացիների՝ սլովենների նախահայրերի լեզվից։ Քննել է նաև մի կողմից սլավոներենի, մյուս կողմից՝ հարեա ժողովուրդների (հունգարացիների, ռումինացիների և այլն) լեզուների փոխազդեցությունը, գնչուերենի մի շարք տարբերակներ։ Զբաղվել է սլավոնական անձնանունների և տեղանունների ծագումնաբանությամբ, հրատարակել միջնադարյան սլավոներեն տեքստերի, սլավոնների պատմության սկզբնաղբյուրներ։ Ուսումնասիրել է սլավոնական գրականությունները, սկզբնավորել սլավոնական էպոսի համեմատական քննությունը։ Եղել է Պետերբուրգի և այլ ԳԱ-ների անդամ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Миклошич Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Slovenska biografija (словен.) — Znanstvenoraziskovalni center Slovenske akademije znanosti in umetnosti. — ISSN 2350-5370
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ 7,0 7,1 CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Միկլոշիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 541)։ |