Ֆրանց Գրիլպարցեր (գերմ.՝ Franz Grillparzer, հունվարի 15, 1791(1791-01-15)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5] - հունվարի 21, 1872(1872-01-21)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]), ավստրիացի բանաստեղծ և դրամատուրգ[8][9][10][11]։

Ֆրանց Գրիլպարցեր
գերմ.՝ Franz Grillparzer
Ծնվել էհունվարի 15, 1791(1791-01-15)[1][2][3][…]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4][5]
Վախճանվել էհունվարի 21, 1872(1872-01-21)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
ԳերեզմանՀիտցինգեր գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ և քաղաքական գործիչ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ժանրերդրամա
ԱնդամակցությունLudlamshöhle?[6]
Պարգևներ
Изображение автографа
Կայքfranzgrillparzer.at
 Franz Grillparzer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Գրիլպարցերը ծնվել է Վիեննա քաղաքում 1971 թվականի հունվարի 15-ին փաստաբան Մենցել Գրիլպարցերի և Մարիաննա Զոնլեիթերի ընտանիքում[9][10][11]։

Ֆրանցը կրթություն ստանալու նպատակով սովորել է գիմնազիայում։ 1807 թվականից 1811 թվականներին Վիեննայում ուսումնասիրել է իրավունք։ 1813 թվականին անցել է պետական ծառայության։ Արդեն 1832 թվականին Ֆրանցը դառնում է կայսերական արխիվի տնօրեն։ 1847 թվականին ընտրվում է Գիտությունների ակադեմիայի անդամ։ 1856 թվականին թոշակի է անցնում դատական խորհրդականի կոչումով։ 1861 թվականին դառնում է Ռեյխսրատի անդամ[9][10]։

Հանդիսացել է Հայնրիխ Հայնեի, Լյուդվիգ Բյոռնեի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի ընկերը։

Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին Վիեննայում[11]։ Նրա աճյունը ամփոփված է Վիեննայի Հայցինգեր գերեզմանատանտ[9]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ֆրանց Գրիլպարցեր իր գրական գործունեությունը սկսել է 16 տարեկան հասակում։ Նրա ստեղծագործական ուղղությունը վիպագրությունն ու քննադատական ստեղծագործություններն են (վեպեր, ճանապարհորդական օրագրեր, քննադատական նշումներ, հիշողություններ), ինչպես նաև բանաստեղծությունները։ Հիմնականում հայտնի է իր դրամաներով, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[9][12]։

Գրիլպարցերի բազմաթիվ ստեղծագործություններ ներծծված են Կլեմենս Վենցել Լոտար Մետեռնիխ կայսեր ֆեոդալա-բյուրոկրատական կարգերի դեմ բողոքով, այդ իսկ պատճառով հաճախ նրա դրամաները գրաքննությամբ արգելվում կամ թշնամաբար էին ընդունվում բուրժուական շրջանակների և վերջիններիս սպասարկող թերթերի կողմից[13][12]։

Ֆրանց Գրիլպարցերը լրջորեն ուսումնասիրում էր ինչպես հին, այնպես էլ նոր ժամանակների պատմություն, փիլիսոփայություն ու բազմաթիվ երկրների գրականություն։ Այդ ամենն իրենց ազդեցությունն ու արտահայտումն են ունեցել ոչ միայն նրա բազմաթիվ էսսեներում, այլև դրամաներում։ Նրա գրչին են պատկանում բազմաթիվ լիրիկական բանաստեղծություններ, մասնավորապես, 1835 թվականին գրված «Պոնտոսի Էլեգիայի ցիկլը» (գերմ.՝ Tristia ex Ponto, 1835) և երկու հիասքանչ նովելներ՝ 1828 թվականին գրված «Սանդոմիրյան վանք» (գերմ.՝ Das Kloster bei Sendomir, 1828) ու 1847 թվականին գրված «Աղքատ երաժիշտը» (գերմ.՝ Der arme Spielmann, 1847)[9][12]:

 
Գրիլպարցերի «Նախամայր» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման զգեստները, նկարի հեղինակ՝ Ալեքսանդր Բենուա

Ֆրանց Գրիլպարցերը իր հռչակի համար պարտական է առաջին հերթին դրամատուրգիայի ոճին, որում հաջողությամբ միացել են կլասիցիզմի և ռեալիզմի գծերը։ Երիտասարդական տարիների փորձարկումներից հետո («Բլանկա Կաստիլսկու ողբերգություն» (գերմ.՝ Blanca von Kastilien))՝ 1817 թվականին ստեղծում է «Նախամայր» ողբերգությունը (գերմ.՝ Die Ahnfrau), որը մեծ հաջողությամբ բեմադրվում էր Վիեննայում և ամբողջ Գերմանիայում։ Այնուհետև 1818 թվականին գրում է «Սապհո» պիեսը (գերմ.՝ Sappho), որը պատմում է լեգենդար հույն բանաստեղծուհու ողբերգական սիրո մասին։ 1818-1821 թվականներին Գրիլպարցերը հրապարակում է «Ոսկե գեղմ» եռագրությունը (գերմ.՝ Das goldene Vliess), որտեղ մասնագիտորեն մշակել և յուրովի է ներկայացրել հնագույն լեգենդը[9][12]։

Նրա հաջորդ երկու ողբերգական ստեղծագործությունները՝ 1825 թվականին գրված «Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը» (գերմ.՝ König Ottokars Glück und Ende) և 1828 թվականին գրված «Իր տիրոջ հավատարիմ ծառան» (գերմ.՝ Ein treuer Diener seines Herrn), զարգացնում են Ավստրիայի պատմության թեմատիկան։ Չնայած առաջինը գովերգում է Ավստրիայում Հաբսբուրգյան տոհմի հաստատումը, իսկ երկրորդը պատմում է թագի հանդեպ հավատարմությունը՝ երկու պիեսներն էլ որոշակի շրջանակների կողմից այնքան թշնամաբար են ընդունվում, որ հեղինակը որոշում է վերադառնալ հնագույն պատմություններին։ 1831 թվականին գրում է «Ծովի և սիրո ալիքները» (գերմ.՝ Des Meeres und der Liebe Wellen), որը պատմում է Գերոյի և Լեանդրի մասին։ Երեք տարի անց՝ 1834 թվականին, բեմադրվում է «Երազ՝ կայքն» (գերմ.՝ Der Traum, ein Leben) հեքիաթը[9][12]։

 
Ֆրանց Գրիլպարցերի գերեզմանը Հայտցինգ գերեզմանատանը

Գրիլպարցերի միակ կատագերգությունը՝ «Վա՜յ ստախոսին» (գերմ.՝ Weh' dem, der lügt), լույս է տեսնել 1838 թվականին։ Այն ուրախ վերջաբանով բավականին արժեքավոր պիես է, որը առաջացրել է այնպիսի քննադատական վերաբերմունք, որ դրամատուրգը որոշեց իր դրամաները այլևս չցուցադրի հասարակությանը[9][12]։

Գրիլպարցերի մահից հետո նրա թղթերում հայտնաբերվեց երեք ողբերգական ստեղծագործություններ՝ «Լիբուսա» (գերմ.՝ Libussa), «Հաբսբուրգների տան երկպառակություն» (Ein Bruderzwist in Habsburg) և «Հրեուհին Տոլեդոյից» (գերմ.՝ Die Jüdin von Toledo)[14]: «Լիբուսա» ստեղծագործությունն իրենից ներկայացնում է Պրահայի հիմնադրման ժողովրդական լեգենդի դրամատիկ պատմությունը[14]։ «Հաբսբուրգների տան երկպառակությունը», որտեղ ներկայացված է իրատեսական, հուզիչ պատմություն Ռուդոլֆ II (1552-1612) կայսեր հիվանդության մասին։ «Հրեուհին Տոլեդոյից» աշխատությունում նկարագրված է Լոպե դե Վեգեի պիեսներից մեկը։ Այս երեք ստեղծագործություններն էլ հրապարակվում են 1873 թվականին[9][12]։

Ճանաչում խմբագրել

1864 թվականին Ֆրանց Գրիլպարցերը ընտրվում է Վիեննայի պատվավոր քաղաքացի։

Մահացել է 1872 թվականի հունվարի 21-ին 81 տարեկան հասակում։ 1889 թվականին Վիեննայի ժողովրդական այգում կանգնեցվում է նրա հուշարձանը։

Ռոմեն Ռոլան համարվում է Ավստրիայի ազգային բանաստեղծ։ Նրա արվեստը բարձր են գնահատել Ֆրիդրիխ Էնգելսը, Ֆրանց Կաֆկան, Հուգո ֆոն Հոֆմանսթանը։ Ռոմեն Ռոլանը Գրիլպարցերի և Բեթհովենի հարաբերությունների մասին աշխատություն է գրել։

Նրա դիմանկարը պատկերված է 1947, 1972 և 1991 թվականներին թողարկված ավստրիական նամականիշների վրա։

Ֆրանց Գրիլպարցերի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և բեմադրվել տարբեր երկրների թատերական բեմերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆրանց Գրիլպարցերի աշխատությունների հիման վրա տարբեր ժամանակներում նկարահանվել են ֆիլմեր։ Այդպիսիներից են՝

  • Նախամայր / Die Ahnfrau (Ավստրիա, ռեժ. Յակոբ Ֆլեկ) 1910թ.
  • Նախամայր / Die Ahnfrau (Գերմանիա, ռեժ. Վիգո Լարսեն) 1914թ.
  • Նախամայր / Die Ahnfrau (Ավստրիա, ռեժ. Յակոբ և Լուիզա Ֆլեկ) 1919թ.
  • Սանդոմիրյան վանք / Das Kloster von Sendomir (Գերմանիա, ռեժ. Ռուդոլֆ Մայնրետ) 1919թ.
  • Սանդոմիրյան վանք / Klostret i Sendomir (Շվեդիա, ռեժ. Վիկտոր Շյոստրյոմ) 1920թ.
  • Նախամայր / Die Ahnfrau (Գերմանիա, ռեժ. Պեր Ռաբեն) 1971թ.
  • Վա՜յ ստախոսին / Weh dem, der lügt (Ավստրիա, ռեժ. Էռնեստ Հաուսման) 1972թ.
  • Օտոկար թագավորի մեծությունն ու անկումը / König Ottokars Glück und Ende (Ավստրիա, ռեժ. ետեր Շյոնհոֆեր) 2006թ.

Երաժշտություն խմբագրել

  • Հույն կոմպոզիտոր Անդրեաս Նեզերիտիսը «Ծովի և սիրո ալիքները» պիեսի մոտիվներով գրել է «Գերո և Լեանդր» օպերան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Грильпарцер Франц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Wurzbach D. C. v. Grillparzer, Franz (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 5. — S. 338.
  6. Flögel K. F., Ebeling F. W. Floegels Geschichte des Grotesk-Komischen (գերմ.): bearbeitet, erweitert und bis auf die neueste Zeit fortgeführt von Friedrich W. Ebeling — 5 — L: 1887. — S. 355. — 478, 14 p.
  7. http://geschichte.univie.ac.at/en/persons/franz-grillparzer
  8. Nachruf auf Franz Grillparzer. In: Neue Freie Presse, 22. Jänner 1872, S. 1.(գերմ.)
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 Leben und Werk von Franz Grillparzer.(գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 Franz Grillparzer-Website.(գերմ.)
  11. 11,0 11,1 11,2 Werke von und über Franz Grillparzer in der Deutschen Digitalen Bibliothek. Արխիվացված 2016-06-23 Wayback Machine(գերմ.)
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Werke von Franz Grillparzer. In: Project Gutenberg.(անգլ.)
  13. Франц Грильпарцер. Праматерь Արխիվացված 2007-10-11 Wayback Machine. Перевод Александра Блока>(ռուս.)
  14. 14,0 14,1 84minütiger Vortrag: Franz Grillparzer - Libussa und die Gründung Prags.(գերմ.)
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ֆրանց Գրիլպարցեր
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են