Ֆրանց Ադամ (գերմ.՝ Franz Adam, մայիսի 4, 1815(1815-05-04)[1][2][3][…], Միլան[4] - սեպտեմբերի 30, 1886(1886-09-30)[1][2], Մյունխեն, Գերմանական կայսրություն[4]), գերմանացի գեղանկարիչ Մյունխենից։

Ֆրանց Ադամ
գերմ.՝ Franz Adam
Ծնվել էմայիսի 4, 1815(1815-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան[4]
Վախճանվել էսեպտեմբերի 30, 1886(1886-09-30)[1][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[4]
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ, վիմագրող և battle painter
ԱշակերտներՄիխայ Մունկաչի
ՀայրAlbrecht Adam?
 Franz Adam Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Ադամը ծնվել է 1815 թվականի մայիսի 14-ին իտալական Միլան քաղաքում։ Գերմանացի հայտնի գեղանկարիչ Ալբրեխտ Ադամի որդին է։ Առաջին դասերը նկարչությունից վերցրել է հորից։ Ֆրանցը ճանաչում է ձեռք բերել՝ նկարելով հատկապես զինվորական կենցաղային տեսարաններ, մարտի տեսարաններ և ձիեր։ Հորից տարբերվել է նկարներում տեսանելի մեծ ռեալիզմով։ Վարպետորեն վրձնել է նաև հունգարների կյանքի դրվագները։ Հունգարներին նկարելով մեծ ճանաչում է գտել նաև Ավստրիայում։ Նկարիչի մոտ բացի մարդկանցից, հիանալի են ստացվել նաև ձիերի դիմանկարները։

Ֆրանց Ադամն իր մահկանացուն կնքել է 1886 թվականի սեպտեմբերի 30-ին Մյունխենում՝ յոթանասունմեկ տարեկան հասակում։

Ընտիր ստեղծագործություններ խմբագրել

  • «Ճանապարհ Սոլֆերինոյի և Վալեջոյի միջև 1859 թվականի հուլիսի 24-ին» (1867 թվական)
  • «նահանջ Ռուսաստանից 1812 թվականին»
  • «Ֆրանսիացիների ճակատամարտը Ֆլոանում՝ Սեդանի տակ» (1879 թվական)
  • «Առաջին բանակային կորպուսը Օռլեանը գրավելիս 1870 թվականի հոկտեմբորի 10-ին» (1879 թվական)
  • «Սեդանի ճակատամարտի գերիները»
  • «Կրոտայան գիշերակաց Մեստրե վիլլայում»

Նկարիչի ստեղծագործություններից շատերն այսօր պահպանվում և ցուցադրվում են Վիեննայի ռազմապատմական թանգարանում[5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Franz Adam (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Frantz AdamOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11600648X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Manfried Rauchensteiner, Manfred Litscher: Das Heeresgeschichtliche Museum in Wien, Verlag Styria, Wien 2000, ISBN 3-222-12834-0, S. 49.

Գրականություն խմբագրել

  • Andrzej Dulewicz, Encyklopedia sztuki niemieckiej, Warszawa: WAiF ; Wydaw. Nauk. PWN, 2002, 83-01-13637-5
  • Sztuka świata, t. 12, Leksykon A-K, Warszawa: Arkady, 2009, 83-213-4088-1
  • Allgemeines Künstlerlexikon Band 2, 1992.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Ադամ» հոդվածին։