Ֆրանցիսկ II (Ֆրանսուա II )(ֆր.՝ François II,հունվարի 19, 1544[1], Ֆոնտենբլո - դեկտեմբերի 5, 1560[2] կամ 1560, Օռլեան[1]), միապետ Վալուա դինաստիայից։ 1558 թ.-ի ապրիլի 24-ից Շոտլանդիայի արքա կոնսորտ և 1559 թ.-ի հուլիսի 10-ից Ֆրանսիայի թագավոր։

Ֆրանցիսկ II
Ծնվել է՝հունվարի 19, 1544[1]
ԾննդավայրՖոնտենբլո
Մահացել է՝դեկտեմբերի 5, 1560[2] (16 տարեկան) կամ 1560 բնական մահով
Վախճանի վայրՕռլեան[1]
Սեն Դենի աբբայություն
Երկիր Ֆրանսիա
ՏոհմՎալուաներ
քաղաքական գործիչ
ՀայրՀենրի II[2][3]
ՄայրԵկատերինա Մեդիչի[2][3]
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

 
Դաֆին Ֆրանցիսկ II(1551թ.):

Ֆրանցիսկ 2-ը Հենրի II-ի (Ֆրանսիայի թագավոր) ավագ որդին, անվանվել է պապի՝ Ֆրանցիսկ I-ի պատվին։Ծնվել է 1544 թվականի հունվարի 19-ին, Հենրի II թագավորի և նրա կնոջ՝թագուհի Եկատերինա Մեդիչիի որդին երկար սպասված առաջնեկը և ժառանգորդը:Ֆրանցիսկը սկզբում մեծացել է Սեն Ժերմեն-ան-Լայե դղյակում։  Նա մկրտվել է 1544 թվականի փետրվարի 10-ին:1558 թ.-ի ապրիլի 24-ին ամուսնացել է Շոտլանդիայի երիտասարդ թագուհու՝ Մարի Ստյուարտի հետ(նրա երեք ամուսիններից առաջինն էր) և ամուսնությունից հետո դարձել Շոտլանդիայի արքա կոնսորտ։ Այդ ամուսնության մասին համաձայնության էին եկել դեռ 1548 թ.-ի հունվարի 27-ին, երբ փեսացուն և հարսնացուն համապատասխանաբար 4 և 6 տարեկան էին։ Հետագա տաս տարիների ընթացքում Մարին դաստիարակվել է ֆրանսիական պալատում։

 
Ֆրանցիսկ Երկրերդը և Մարի Ստյուարտը:

Անցումը գահին խմբագրել

Ֆրանցիսկը շուրջ 15 տարի բավականին հիվանդ դեռահաս է եղել։ 1559 թ.-ի հուլիսի 10-ին Հենրի II-ի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը բարձրացրեց նրան Ֆրանսիայի գահին։ Ֆրանցիսկը թագադրվեց սեպտեմբերի 21-ին Ռեյմսում։ Ըստ ֆրանսիական օրենքի նա արդեն չափահաս էր, սակայն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ նա չէր կարող և չէր ուզում թագավորել առանց կողմնակի օգնության։ Ֆրանցիսկը չէր զբաղվում քաղաքական գործերով՝ հանձնելով դրանք Մարիի մորեղբայրներ՝ Ֆրանսուա և Կարլ դե Գիզներին։ Որդու վրա մեծ ազդեցություն ուներ նաև նրա մայրը՝ Եկատերինա Մեդիչին։ Թագավորը ոչ մի գործի չէր մասնակցում և ամբողջ ժամանակը ծախսում էր քաղաքից դուրս պալատներում խրախճանքների և որսորդության վրա։

Կրոնական քաղաքականությունը խմբագրել

Գիզերը խիստ կաթոլիկներ էին այդ իսկ պատճառով նրանց ազդեցությունն ավելի շատ երևում էր կրոնական քաղաքականության ոլորտում։ Նրանք Ֆրանցիսկին դրդեցին շարունակել հոր՝ Հենրի Երկրորդի քաղաքականությունը, ով 1559 թ.-ին հրամայել մահապատիժ կիրառել բոլոր հերետիկոսների նկատմամբ:Այժմ ավելացել էին այլ պայմաններ բողոքականների տները պիտի ավերվեին և գաղտնի հավաքների բոլոր մասնակիցները պետք է մահապատժի ենթարկվեին։ Այս ամենը հանգեցրեց բողոքականների կողմից պատասխան գործողությունների։

 
Ֆրանցիսկ II-ը 1559 թ.-ին

Բողոքական կուսակցությունը ղեկավարում էին երկու արքայազններ Բուրբոնների տոհմից՝ Նավառայի թագավոր Անտուան դե Բուրբոնը և նրա եղբայրը Լյուդովիկոս Կոնդեն։ Մեծ դեր է կատարել նաև ծովակալ Գասպար դե Կոլինին։ Նրանք անուղղակի մասնակցություն ունեին Նանտում տեղի ունենալիք այսպես կոչված Ամբուազսյան դավադրությունը՝ կազմակերպված գավառակն ազնվական Լա Ռենոդիի կողմից։ Դավադիրները ենթադրում էին բռնել թագավորին և բոլոր պալատականներին Բլոիս ամրոցում և ստիպել, որ նա հրաժարվի կրոնական հալածանքներից և հեռացնի Գիզերին։ Ծրագիրը բացահայտվեց մինչ ի կատար ածվելը, պալատականները թաքնվեցին Ամբուազում։ Լա Ռենոդիի ծրագիրը ձախողվեց՝ նրա մարդիկ ջախջախվեցին իսկ ինքն ընկավ մարտում։ Բազմաթիվ բողոքականներ մեղադրվեցին հայրենիքի դավաճանության մեջ և ենթարկվեցին մահապատժի առանց որևէ դատի։ 1560 թ.-ի դեկտեմբերին կալանավորեցին Անտուան դե Բուրբոնին և արքայազն Կոնդեին, ովքեր եկել էին Օռլեան Գլխավոր շտատների հավաքին։ Երկուսն էլ դատապարտվեցին մահապատժի, սակայն Եկատերինա Մեդիչիի և Ֆրանսիայի կանցլեր Միշել դե լ’Օպիտալի միջնորդությամբ խուսափեցին շտապ մահապատժից։

Ֆրանցիսկի մահ խմբագրել

 
Օռլեանում Գրոսլոտ հյուրանոցը՝ Ֆրանցիսկ II-ի մահվան վայրը:

Այս իրադարձությունների ընթացքում Ֆրանցիսկը հանկարծակի հիվանդացավ և ստացավ ձախ ականջի բորբոքում։ Երկու շաբաթից ավելի քիչ հիվանդ լինելուց հետո Ֆրանցիսկ II-ը մահացավ Օռլեանում։ Քանի որ նա երեխաներ չուներ գահն անցավ իր 10-ամյա եղբորը՝ Կարլ IX-ին։

Կերպարը Մշակույթում խմբագրել

Գրականության մեջ խմբագրել

Կինեմատոգրաֆիայում խմբագրել

  • 1971- «Մարի` Շոտլանդիայի թագուհի» (դերը կատարում է Ռիչարդ Դենինգը),
  • 2013- «Մարի` Շոտլանդիայի թագուհի» (դերը կատարում է Սիլվեն Լեվիտը),
  • 2013-2016- «Թագավորությունը» հեռուստասերիալ (դերը կատարում է Տոբի Ռեգբոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119077647 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 П. К—ий Франциск II (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXVIа. — С. 532—533.
  3. 3,0 3,1 Kindred Britain