Ֆրանցիշեկ Դուշենկո

լեհ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր

Ֆրանցիշեկ Դուշենկո (լեհ.՝ Franciszek Duszeńko, ապրիլի 6, 1925(1925-04-06), Գորոդոկ - ապրիլի 11, 2008(2008-04-11), Գդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան), լեհ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր, Գդանսկի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր (1981-1987):

Ֆրանցիշեկ Դուշենկո
Ծնվել էապրիլի 6, 1925(1925-04-06)
ԾննդավայրԳորոդոկ
Մահացել էապրիլի 11, 2008(2008-04-11) (83 տարեկան)
Վախճանի վայրըԳդանսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունԳդանսկի գեղարվեստի ակադեմիա
Ստեղծագործություն(ներ)Westerplatte Monument?
Մասնագիտությունքանդակագործ
 Franciszek Duszeńko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1925 թվականին, Լվովի մարզի Գորոդոկ քաղաքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել Կրայովոյ ընդհատակյա բանակի կապավոր, գերմանացիների կողմից ձերբակալվել է Լվովում։ Եղել է նացիստական Գրոս-Ռոզեն և Զաքսենհաուզեն-Օրանիենբուրգ համակենտրոնացման ճամբարների կալանավոր։ Մինչև ձերբակալվելը՝ 1942-1944 թվականներին, սովորել է Լվովի կերպարվեստի պետական ինստիտոտում, պրոֆեսոր Մարյան Վնուկի մոտ։ Պատերազմի ավարտից հետո՝ մինչև 1952 թվականը, ուսումը շարունակել է Սոպոտի կերպարվեստի բարձրագույն դպրոցի Մ. Վնուկի քանդակագործական արվեստանոցում։ 1950 թվականից դասավանդել է Գդանսկի գեղարվեստի պետական բարձրագույն դպրոցում, ղեկավարել քանդակագործության ամբիոնի ստուդիան։ 1960-1964 թվականներին աշխատել է քանդակագործական ֆակուլտետի դեկան, 1981-1987 թվականներին եղել է համալսարանի ռեկտոր։ 1987-1996 թվականներին ղեկավարել է քանդակագործության և նկարչության ամբիոնը[1]։

1952-1962 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գդանսկում ավերված քանդակագործական օբյեկտների վերականգնման աշխատանքներին։ Մի շարք հուշահամալիրների և հուշարձանների հեղինակ է։

Ստեղծագործություններ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Մշակույթի բնագավառում Գդանսկ քաղաքի մրցանակի դափնեկիր (1987)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Agnieszka Gębczyńska-Janowicz: Polskie założenia pomnikowe. Rola architektury w tworzeniu miejsc pamięci od połowy XX wieku. Warszawa: Wydawnictwo Neriton, 2010, s. 64. ISBN 978-83-7543-177-3.

Արտաքին հղումներ խմբագրել

Franciszek Duszeńko

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիշեկ Դուշենկո» հոդվածին։