Ֆրանս Մազերել (հոլ.՝ Frans Masereel, հուլիսի 30, 1889(1889-07-30)[1][2][3], Բլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[2] - հունվարի 3, 1972(1972-01-03)[4][5][1][…], Ավինյոն[2]), բելգիացի նկարիչ։

Ֆրանս Մազերել
հոլ.՝ Frans Masereel
Ծնվել էհուլիսի 30, 1889(1889-07-30)[1][2][3]
ԾննդավայրԲլանկենբերգե, Բրյուգգե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա[2]
Վախճանվել էհունվարի 3, 1972(1972-01-03)[4][5][1][…] (82 տարեկան)
Մահվան վայրԱվինյոն[2]
Քաղաքացիություն Բելգիա
ԿրթությունRoyal Academy of Fine Arts of Gent?
Մասնագիտություննկարիչ-փորագրող, նկարիչ, գծանկարիչ, վիզուալ արտիստ, նկարազարդող, փայտ փորագրող և գծանկարիչ
Ուշագրավ աշխատանքներQ17495506?
ԱմուսինLaure Malclès-Masereel?
 Frans Masereel Վիքիպահեստում

1907-1908 թվականներին սովորել է Գենտի գեղարվեստի ակադեմիայում։ 1909 թվականից հիմնականում ապրել է Ֆրանսիայում։ Օգտագործելով էքսպրեսիոնիզմին և 20-րդ դարի գեղարվեստական այլ հոսանքներին բնորոշ ստեղծագործական սկզբունքներ, նաև գրական ֆաբուլան, ավանդական սիմվոլների և այլաբանության լեզուն՝ Մազերելը ստեղծել է Փայտագրությունների շարքեր («վեպերը նկարներում»)։ Մազերելի հերոսը ժամանակակից աշխարհի մարդն է, յուրահատուկ հասարակական, քաղաքային նկարագրով։ Իր արվեստով փորձել է արտահայտել գիտակցված քաղաքական բողոքը բռնության և շահագործման դեմ («Գաղափարը, նրա ծնունդը, նրա կյանքը, նրա մահը», 1920, «Քաղաք», 1925, «Մահվան պարը», 1941)։

Հայտնի են Շառլ դը Կոստերի, Ռոմեն Ռոլանի և այլոց ստեղծագործությունների նրա պատկերազարդումները։ Ստեղծել է գծանկարների և ջրաներկ աշխատանքների ալբոմ, բնանկարներ, դիմանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ, աշխատել կինոյում, թատրոնում։

Մազերելի արվեստը նպաստել է քննադատական ռեալիզմի կերպարային-արտահայտչական նոր միջոցների ձևավորմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Frans Masereel — 2006.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Frans Masereel (նիդերլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 132  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս Մազերել» հոդվածին։