Ֆրանս-պրուսական պատերազմ

Ֆրանս-պրուսական պատերազմ կամ Ֆրանս-գերմանական պատերազմ (գերմ.՝ Deutsch-Französischer Krieg, ֆր.՝ Guerre franco-allemande), հաճախ Ֆրանսիայում անվանում են 1870 թվականի պատերազմ (19 հուլիս 1870 – 10 մայիս 1871) կամ Գերմանիայում որպես 70/71, հակամարտություն Նապոլեոն III-ի գլխավորությամբ Ֆրանսիական երկրորդ կայսրության և գերմանական պետությունների Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի միջև, որոնց առաջնորդում էր Պրուսիայի թագավորությունը։ Հակամարտության պատճառը Պրուսիայի հավակնություններն էին ընդարձակել Գերմանիայի միավորումը և Ֆրանսիայի անհանգստությունը, որ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Պրուսիայի։ Որոշ պատմաբաններ համոզված են, որ Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը անուղղակիորեն սադրեց Ֆրանսիայի հարձակումը, որը պատասխան էր հարավային գերմանական անկախ պետությունների` Բադենի, Վյուրթեմբերգի, Բավարիայի և Հեսե-Դարմշտատ միավորմանը Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի ներքո, որոնց առաջնորդը Պրուսիան էր, մինչդեռ մյուս պատմաբանները նշում են, որ Բիսմարկը չի պլանավորել ոչինչ, և ամեն ինչ տեղի ունեցավ նրա կամքից անկախ։ Այնուամենայնիվ բոլորը համոզված են, որ Բիսմարկը չէր կարող չիմանալ, թե ինչին կհանգեցնի գերմանական պետությունների միավորումը[2]։

Ֆրանս-պրուսական պատերազմ
Collage of Franco–Prussian War imagery
Թվական19 հուլիս 1870 – 28 հունվար 1871
Մասն էԳերմանիայի միավորման պատերազմների մաս
Վայր
և Հռենոսի պրովինցիա[1]
ԱրդյունքԳերմանիայի հաղթանակ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

1870 թվականի հուլիսի 16-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեց Պրուսիայի դեմ պատերազմ հայտարարելու օգտին և ռազմական գործողությունները սկսվեցին երեք օր անց։ Գերմանացիները իրականացրին զորահավաք շատ ավելի արագ, քան ֆրանսիացիները և արագորեն ներխուժեցին հյուսիսարևելյան Ֆրանսիա։ Գերմանական զորքերը թվով անհամեմատ շատ էին, ավելի լավ վարժեցված և ավելի արդյունավետ էին օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես երկաթգիծը և հրետանին։

Արևելյան Ֆրանսիայում գերմանացիների մի շարք արագ հաղթանակների կիզակետերը դարձան Մեցի պաշարումը և Սեդանի ճակատամարտը, որտեղ Նապոլեոն III-ը գերի ընկավ, իսկ Երկրորդ կայսրության բանակը ջախջախիչ պարտություն կրեց։ Ազգային պաշտպանության կառավարությունը հռչակեց Երրորդ հանրապետություն սեպտեմբերի 4-ին Փարիզում և շարունակեց պատերազմը ևս հինգ ամիս։ Գերմանական զորքերը կռվեցին և հաղթեցին ֆրանսիական նոր բանակներին Ֆրանսիայի հյուսիսում։ Փարիզի պաշարումից հետո մայրաքաղաքը ընկավ 1871 թվականի հունվարի 28-ին և հեղափոխական ապստամբությունը Փարիզի կոմունա անվանմամբ եկավ իշխանության երկու ամսով, մինչև դաժանորեն ճնշվեց Ֆրանսիայի կանոնավոր բանակի կողմից 1871 թվականի մայիսի վերջին։

Գերմանական պետություններըը հռչակեցին իրենց դաշինքի մասին, որպես Գերմանական կայսրություն՝ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I գլխավորությամբ։ 1871 թվականի մայիսի 10-ի Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով Գերմանիային անցավ Էլզասը ամբողջությամբ և Լոթարինգիայի մի մասը, որը դարձավ կայսերական տարածք Էլզաս-Լոթարինգիա (Reichsland Elsaß-Lothringen) անվամբ։ Գերմանիայի միավորումը և Ֆրանսիային պարտության մատնումը փոխեց ուժերի դասավորվածությունը Եվրոպայում և Օտտո ֆոն Բիսմարկը ձեռք բերեց մեծ հեղինակություն միջազգային հարաբերություններում հաջորդ երկու տասնամյակում։ Ֆրանսիայի պահանջները Էլզասի-Լոթարինգիայի հանդեպ և ֆրանս-բրիտանական հարաբերությունների լավացումը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը։

Պատճառներ խմբագրել

 
Քարտեզ, որտեղ պատկերված է Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան (կարմիր), Հարավային Գերմանիայի պետություններ (նարնջագույն) և Էլզաս-Լոթարինգիա (բեժ):

Ֆրանս-պրուսական պատերազմի պատճառները խորքային կապ ունեն Գերմանիայի վերամիավորման հետ կապված իրադարձությունների հետ։ 1866 թվականի Ավստրո-պրուսական պատերազմի արդյունքով Պրուսիային անցան բազմաթիվ տարածքներ և ձևավորվեց Հյուսիսգերմանական կոնֆեդերացիան։ Այս նոր տերությունը խախտեց Եվրոպայի ուժերի դասավորվածությունը, որը հիմնադրվել էր Վիեննայի կոնգրեսով 1815 թվականին Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Այդ ժամանակվա Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը պահանջեց փոխհատուցում Բելգիայում և Հռենոսի ձախ ափին, որպեսզի պաշտպանի Ֆրանսիայի մարտավարական դիրքերը, ինչը մերժեց Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը[3]։ Պրուսիան այնուհետև ուշադրությունը սևեռեց Գերմանիայի հարավ, որտեղ գտնվում էին գերմանական թագավորություններ Բադենը, Վյուրթեմբերգը, Բավարիան և Հեսե-Դարմշտատը և ցանկանում էր միավորել դրանք մեկ ընդհանուր Գերմանիայի ներքո։ Ֆրանսիան խստորեն ընդդիմանում էր գերմանական պետությունների որևէ այլ դաշնությանը, որը կմեծացներ Պրուսիայի ռազմական ներուժը[4]։

Պրուսիայում որոշ պաշտոնյաներ կարծում էին որ Ֆրանսիայի դեմ պատերազմը անհրաժեշտ է, որպեսզի գերմանական ազգայնականացումը տարածվի հարավային պետություններում և հնարավոր դառնա միավորվելու և ստեղծելու Գերմանական կայսրություն։ Այս կարծիքների հետ համամիտ էր կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, ով ավելի ուշ հայտարարեց, որ կասկածից վեր է, որ մինչ Գերմանիայի լիակատար վերամիավորումը, պետք է տեղի ունենա Ֆրանկո-գերմանական պատերազմը[5]։ Բիսմարկը նաև գիտեր, որ Ֆրանսիան առանց պատերազմի չի համաձայնվի տեսնել գերմանական պետությունները Պրուսիայի ենթակայության տակ, ինչը կտար գերմանացիներին ահռելի առավելություն[6]։ Նա նաև կարծում էր, որ Ֆրանսիան չի գտնի դաշնակիցներ ընդդեմ Գերմանիայի, քանի որ նրա կարծիքով Ֆրանսիան վտանգ էր բոլորի համար, իսկ Գերմանիան` ոչ ոքի[7]։ Շատ գերմանացիներ տեսնում էին Ֆրանսիայի որպես Եվրոպայում ավանդաբար ապակայունացնող և համուզված էին, որ թույլ Ֆրանսիան հող կարող է հանդիսանալ հետագա խաղաղության համար[8]։

Պատերազմի բռնկման պատճառ դարձավ Պրուսիայի արքայազն Լեոպոլդ Հոհենցոլերն-Սիգմարինգենի թեկնածությունը Իսպանիայի գահին։ Ֆրանսիան վախենում էր Իսպանիայի և Պրուսիայի հնարավոր դաշիքից։ Հոհենցոլերն արքայազնի թեկնածությունը հանվեց Ֆրանսիայի դիվանագիտական ճնշման ներքո, սակայն Օտտո ֆոն Բիսմարկը հրահերց Ֆրանսիային պատերազմ հայտարարելուն` հրապարակելով Կայզեր Վիլհելմ I-ի հեռագիրը, որով Գերմանիան մերժում էր Ֆրանսիայի պահանջները այլևս չսատարել Հոհենցոլերն արքայազնի թեկնածությունը։ Բիսմարկի գործողությունը մեծ աղմուկ բարձրացրեց Ֆրանսիայում և ազդեց ֆրանսիացիների հասարակական կարծիքի վրա[6]։

Ֆրանսիացի պատմաբաններ Ֆրանսուա Ռոթը և Պիեռ Միլզան համոզված են, որ Նապոլեոն III-ը ճնշման էր ենթարկվել մամուլի և հասարակության կարծիքի կողմից և ստիպված էր ստորագրել պատերազմ հայտարարելու մասին որոշումը` մոռանալով դիվանագիտական անհաջողությունները և տարածքային նվաճումները Ավստրո-պրուսական պատերազմից հետո[9]։ Նապոլեոն III-ը հավատացած էր, որ կհաղթի Պրուսիային։ Նրա արքունիքից շատերը, ինչպիսիք էր կայսրուհի Եվգենյան նույնպես ցանկանում էին հաղթանակ աճող քաղաքական խնդիրների պայմաններում և տեսնում էին Ֆրանսիային որպես Եվրոպայի գերտերություն, ինչը կապահովեր երկարատև կառավարում Բոնապարտների համար։

Հակամարտող ուժեր խմբագրել

Ֆրանսիա խմբագրել

 
Ֆրանսիական միլտրալեզա Դրեզդենի ռազմական պատմության թանգարանում

Ֆրանսիական բանակը խաղաղ ժամանակ կազմված էր մոտ 400.000 զինվորականից, պահեստայինների թվին էին դասվում մինչև 1869 թվականը երկարամյա ծառայածները (յոթ տարի և ավել)։ Որոշները նախորդ պատերազմների վետերաններ էին, այդ թվում Ֆրանսիայի գործողություններում Ղրիմի պատերազմում, Ալժիրում, Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմում և Մեքսիկական ռազմագործողությունում։ Այնուամենայնիվ Պրուս-ավստրիական պատերազմից հետո չորս տարի առաջ հաշվվել էր, որ Ֆրանսիայի բանակում առկա է 288.000 զինվորական ընդդեմ Պրուսիայի բանակի, որի գործնականում ուներ մոտ մեկ միլիոն զինվորական[10]։ Մարշալ Ադոլֆ Նիելի ղեկավարման օրոք իրագործվեցին հիմնարար բարեփոխումներ։ Մտցվեց զորակոչման ընդհանուր մոտեցում (նախկինում կատարվում էր վիճակահանությամբ) և շատ շուտով զինվորականների թւվը կտրուկ աճեց և կհասներ մոտ 800.000 զորահավաքի դեպքում։ Նրանք ովքեր չէին ցանկանում ենթարկվել զորակոչին ներառվում էին Գարդե Մոբիլ, ոստիկանույթուն, որը ուներ 400.000 անձնակազմ։ Այնուամենայնիվ Ֆրանս-պրուսական պատերազմը սկսվեց բարեփոխումները ավարտելուց առաջ։ Պահեստազորի զորահավաքը խառնաշփոթային էր մեծ թվով դասալիքներով իսկ Գարդե Մոբիլը հիմնականում անկազմակերպ էր և անփորձ[11]։

Ֆրանսիայի հետևակը զինված էր Չեսսոյի ինքնաձիգով, որն այդ ժամանակների ամենաժամանակակից զանգվածային արտադրվող ինքնաձիգն էր։

Գերմանիա խմբագրել

 
Պրուսական դաշտային հրետանու զորամիավորում 1870 թվականի սեպտեմբերին:

Պրուսական բանակը կազմված էր հիմնականում պարտադիր զորակոչիկներից։ Ծառայությունը պարտադիր էր զորակոչային տարիքի բոլոր տղամարդկանց համար, այսպիսով Պրուսիան և նրա դաշնակիցները կարող էին մոբիլիզացնել մոտ 1,000,000 զինվոր պատերազմի ժամանակ[12]։ Գերմանական մարտավարությունը հիմնված էր մանրևրային ճակամարտերի վրա և օգտագործում էին հրետանու հարձակումները, եթե դրանք հնարավոր էին։ Ի տարբերություն մյուս բանակների հետևակների, որոնք շարժվում էին դասակներով, պրուսական հետևակը շարժվում էր փոքր խմբերով, ինչը նրանց ավելի դժվար խոցելի էր դարձնում հակառակորդի հրետանու կողմից[13]։ Փոքր միավորումները կարող էին շատ արագ միավորվել և կազմալուծել հակառակորդի դիմադրությունը հեշտությամբ[14]։

Բանակը զինված էր Դրեյզեի ինքնաձիգով, որը փորձարկվել էր Սադովայի ճակատամարտում[15]։ Ինքնաձիգը ուներ խոցման 600մ հնարավորություն և չուներ ձգան[16]։ Բանակի հրետանու ուժերին կցված էր C64 ինքնաձիգը (3 կգ), որն անհամեմատ ավելի լավն էր[17]։ Պրուսական հրետանին ուներ կրակի ավելի մեծ հեռահարություն և արդյունավետություն քան հակառակորդ Ֆրանսիայինը[18]։

Պրուսական բանակը ղեկավարում էր Գլխավոր շտաբը ֆեդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեի գլխավորությամբ։ Պրուսական բանակը առանձնահատուկ էր Եվրոպայում իր կազմակերպվածությամբ, որը խաղաղ ժամանակ պատրաստվում էր պատերազմի, իսկ պատերազմի ժամանակ հստակ կատարում էր իր վրա դրված հանձնարարականները[19]։ Սպաները և Գլխավոր շտաբի անդամները բարձր պատրաստվածություն էին ստացլ Պրուսական ռազմական ակադեմիայում։ Մոլտկեն ներդրեց նոր նեխնոլոգիաներ, հատկապես երկաթգիծ և հեռագիր, որպեսզի կոորդինացնի ու ուղղորդի մեծածավալ զորքերին[20]։

Ֆրանսիայի բանակի ներխուժում խմբագրել

Հարձակման նախապատրաստում խմբագրել

 
Գերմանիայի և Ֆրանսիայի բանակների քարտեզը ընդհանուր սահմանին 1870 թվականի հուլիսի 31-ին:

1870 թվականի հուլիսի 28-ին Նապոլեոն III-ը Փարիզից մեկնեց Մեց, որպեսզի իր վրա վերցնմի նոր ձևավորված Հռենոսի բանակի հրամանատարությունը, որը կազմված էր 202,448 զինվորից և սպասվում էր, որ զորահավաքի արդյունքում նրանց թիվը կավելանա[21]։ Մարշալ Պատրիս Մակ-Մահոն դարձավ I կորպուսի (4 հետևակային դիվիզիա) հրամանատարությունը Վիսամբուրում, մարշալ Ֆրանսուա Կանրոբերը VI կորպուսի (4 հետևակային դիվիզիա) գլխավորությամբ եկավ Շալոն ան Շամպայն որպես ռեզերվային ուժ Ֆրանսիայի հյուսիսում, եթե Պրուսիան հարձակվի Բելգիայով[22]։

Նախապատերազմական նախագծով, որը նախագծել էր Մարշալ Նիլը, Ֆրանսիան պետք է հարձակվեր Տիոնվիլոց Թրիերով դեպի Պրուսական Ռեյնլանդ։ Այս պլանը վերափոխվեց պաշտպանական նախագծւ գեներալներ Շառլ Օգյուստ Ֆրոսերի և Պերտլեմի Լեբրյունի կողմից, որոնք Հռենոսի բանակին հրամայեցին մնալ պաշտպանողական դիրքով Գերմանիայի սահմանի մոտ հետ մղել ցանկացած պրուսական հարձակում։ Քանի որ սպասվում էր, որ Բավարիան, Ավստրիան, Վյուրենբուգը և Բադենը կմիանան պատերազմին ընդդեմ Պրուսիայի, I կորպուսը պետք է ներխուժեր Բավարիայի կուրպֆալց և «ազատեր» հարավ գերմանական պետություններին և միանար ավստրո-հունգարական զորքերին։ VI կորպուսը կմիանար այլ բանակի եթե անհրաժեշտ լիներ[23]։

Ի տարբերություն Ֆրոսերի պլանի, Պրուսական բանակը մոբիլիզացվեց ավելի արագ քան սպասվում էր։ Ավստրո-հունգարացիները դեռ ուշքի չէին եկել Ավստրո-Պրուսական պատերազմից հետո և որոշել էին գործել ավելի զգւշորեն և Ֆրանսիայի կողմն անցնել միայն հարավային գերմանական պետությունների միանալուց հետո։ Սա տեղի չունեցավ, որովհետև հարավային Գերմանիայի պետությունները միացան Պրուսիային ընդդեմ Ֆրանսիայի[24]։

Զաարբրյուքենի նվաճում խմբագրել

 
Ֆրանսիական լանսիերները և կիրասիրները գերևարված բավարացի զինվորների կողմից

Նապոլեոն III-ը հանրային ճնշման ներքո իրագործեց գրոհը առանցլիովին իմանալու Մոլտկեի զորիք մոմիլիզացման և դիրքավորման մասին։ Ֆրոսերի հետախույզները հայտնեցին, որ սահմանակից Զաարբրյուքենում, տեղակայված է միայն Պրուսական բանակի 16-րդ հետևակային դիվիզիան ուղիղ Հռենոսի բանակի առջև։ Հուլիսի 31-ին բանակը շարժվեց դեպի Սաար գետ, որպեսզի նվաճի Զաարբրյուքենը[25]։

Գեներալ Ֆրոսերի II կորպուսը և մարշալ Բազայի III կորպուսը անցավ Գերմանիայի սահմանը օգոստոսի 2-ին և ստիպեց պրուսական 16-րդ հետևակային դիվիզիայի 40-րդ գնդին նահանջել Զաարբրյուքենից մի շարք ուղղակի գրոհներից հետո։ Չասեպոտի ինքնաձիգը շատ վատ իրեն դրսևորեց Դրեյսի ինքնաձիգի դեմ և Ֆրանսիացի հրացանակակիրները անընդհատ առավելության էին հասնում պրուսացի հրացանակակիրների դեմ Զաարբրյուքենի բախումներում։ Այնուամենայնիվ պրուսացիները կատաղի դիմադրություն ցուցաբերեցին` ֆրանսիացիներին պատճառելով 86 մարդու կորուստ իրենց 83-ի փոխարեն։ Զաարբրյուքեն նույնպես համարվում էր դժվար նվաճելի։ Այն ուներ միայն մեկ երկաթգիծ, սակայն կարող էր պաշտպանվել փոքր զորամիավորման կողմից[26]։ Մինչ ֆրանսիացիները իրագործում էին հարձակման առաջին փուլը դեպի Հռենոս և այնուհետև Բեռլին, գեներալ Լը Բյոֆը և Նապոլեոն III-ը տագնապալի նորություն ստացան, որ պրուսական և բավարական զորքերը միավորվել են, որոնց իրենց հերթին միավորվել են զորքեր հյուսիսից և հյուսիս արևելքից[27]։

Մոլտկեն կազմեց երեք բանակ, Պրուսիայի առաջին բանակին 50.000 անձնակազմով Կառլ Ֆրիդրիխ ֆոն Շտեյնմեցի գլխավորությամբ հրամայեց պաշտպանել Զարլուին, Երկրորդ բանակին 134.000 անձնակազմով Արքայազն Ֆրիդրիխ Կառլի գլխավորությամբ` պաշտպանել Ֆորբակ-Շպիշերան գիծը և Երրորդ բանակին 120.000 անձնակազմով թագաժառանգ Արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմի գլխավորությամբ` տեղակայվել սահմանին Վիսեմբուրգի մոտ[28]։

Պրուսական բանակի առաջխաղացում խմբագրել

Վիսամբուրի ճակատամարտ խմբագրել

 
Բավարական հետևակը Վիսամբուրի ճակատամարտում, 1870 թվականին:

Գերևարված պրուսացիներից իմանալով որ Պրուսիայի թագաժառանգ արքայազնի Երրորդ բանակը Զաարբրյուքենից ընդամենը 30 կմ հյուսիս է` գեներալ Լե Բյոֆը և Նապոլեոն III-ը որոշեցին նահանջել պաշտպանական դիրքեր։ Գեներա Ֆրոսերը առանց հրամանի արագորեն տեղականեց իր զորամիավորումները Զաարբրյուքենից դեպի Սպիշերեն և Ֆորբակ գետեր:[29]

Այժմ մարշալ Մակմահոնն էր ամենամոտը Վիսամբուրին, որի 4 դիվիզիաները 20 կմ երկայնքով պետք է դիմակայեին պրուսա-բավարական ցանկացած ներխուժման։ Այս դիվիզիաների մատակարաման ուղիները կազմակերպված չէին և յուրաքանչյուր դիվիզիա ստիպված էր ինքնուրույն փնտրել մատարակարող երկրից կամ բանակի աջակցության համար նախատեսված միավորներից։ Իրավիճակը ավելի բարդացրեց 1-ին դիվիզիայի հրամանատար Օգյուստ-Ալեքսանդր Դյուկրոյի պահվածքը։ Նա օգոստոսի 1-ին երկրորդ դիվիզիայի հրամանատար Աբել Դյուոյին ասաց, որ ինքն ունի տեղեկություն, որը նրան զարմացրել է, թշնամին չունի բավարար ուժեր իր դիրքերի դիմաց և չի կարող հարձակվել[30]։ Երկու օր անց նա Մակմահոնին ասաց, որ բավարացիները չունեն այդքան ուժ գրոհելու համար։ Դյուկրոյի խոսքերից հետո Մակմահոնը փորձեց համոզել մյուս երեք դիվիզիաների հրամանատարներին, որ Դյուկրոն սխալվում է, սակայն ապարդյուն[31]։

Ֆրանս-պրուսական պատերազմի առաջին միջադեպը գրանցվեց 1870 թվականի օգոստոսի 4-ին։ Առաջինը հարվածը իր վրա զգաց Գեներալ Դյուոյի I-ին կորպուսը, որը պետք է հսկեր սահմանը, նրանց վրա հարձակվեց գերմանական 3-րդ բանակը։ Օրվա ընթացքում բավարական և պրուսական երկու կորպուսները վարում էին մարտեր, որոնց աջակցում էր պրուսական հրետանին, որը հրետակոծում էր քաղաքի պաշտպանական դիրքերը։ Դյուոն սկզբում շատ ուժեղ դիրք ուներ, սակայն նրա զորքերը քիչ ջանք ծախսեցին, որպեսզի պահեն այն։ Դյուոն զոհվեց նրա մոտ պայթած արկից և պրուսացիները ստիպեցին ֆրանսիացիներին նահանջել[32]։

Կռիվները անցան քաղաքի ներս և կատաղի մարտեր սկսվեցին ամեն մետրի համար։ Չնայած պրուսացիների կատաղի հարձակումներին 2-րդ դիվիզիան պահեց իր դիրքերը։ Վերջապես Վիսամբուրի ժողովուրդը հանձնվեց գերմանացիներին։ Ֆրանսիացի զինվորները, որոնք չէին հանձնվել, նահանջեցին արևմուտք` թողնելով 1.000 սպանված և վիրավոր ու ևս 1.000 գերի, մեծ քանակությամբ զինտեխնիկա[33]։ Պրուսիան կրեց մոտ 1,000 կորուստ։ Գերմանիայի հեծելազորը չկարողացավ հետևել ֆրանսիացիներին և կորցրեց առավելությունը։ Հարձակվողներն ի սկբանե ունեին թվային առավելություն, սակայն ֆրանսիացիները Չեսիպոտ հրացնանների առավելության շնորհիվ կարողացան դիմակայել պրուսացիների հետևակին, մինչև պրուսացիների հրետանին սկսեց հրետակոծել[34]։

Սպիշերենի ճակատամարտ խմբագրել

 
Պրուսական և գերմանական գրոհների քարտեզ, 1870 թվականի օգոստոսի 5–6

Օգոստոսի 5-ի Սպիշերենի ճակատամարտը Ֆրանսիայի կրիտիկական երեք պարտություններից մեկն էր։ Մոլտկեն սկզբում որոշել էր պահել Բազեյնի բանակը Սաար գետի մոտ, մինչև այն կարողանար հարձակվեր 2-րդ բանակի հետ ճակատից և 1-ին բանակի հետ ձախ թևից, մինչ 3-րդ բանակը կհամալրվեր։ Տարեց գեներալ ֆոն Շտեյնմեցը իրականացրեց չնախատեսված տեղաշարժ` տեղափոխելով 1-ին բանակը Մոզելի իր դիքից դեպի հարավ։ Նա շարժվեց Սպիշերեն քաղաքի ուղղությամբ` կտրելով Արքայազն Ֆրիդրիխ Կառլին իր առաջ ընկած հեծելազորից[35]։

Ֆրանսիական կողմում Վիսեմբուրի աղետից հետո որոշեցին ավելի ագույշ գործել։ Գեներեալ Լե Բյոֆը զայրույթի մեջ պլանավորել էր անցնել գրոհի և վրեժխնդիր լիներ։ Սակայն սառը դատելով և խորհրդական գեներալ Վոլֆի փաստերը վերլուծելով Լե Բյոֆը հրաժարվեց այս մտքից, քանի որ Սաարում մատակարարումը անհնար կլիներ։ Այսպիսով Ֆրանսիայի բանակնը ընդունեցին պաշտպանական դիրքեր ընդդեմ յուրաքանչյուր հավանական գրոհի, սակայն բանակները ի վիճակի չէին սարարելու մեկը մյուսին[36]։

Մինչ ֆրանսիական բանակը գեներալ Մակմահոնի գլխավորությամբ զբաղված էր գերմանական 3-րդ բանակի հետ Վյուրթի ճակատամարտում, գերմանական 1-ին բանակը Շտայնմեցի գլխավորությամբ ավարտեց առաջխաղացոընտ Զաարբրյուքեին արևմուտքից։ Գերմանական 2-րդ բանակի միավորները Ֆրիդրիխ Կառլ արքայազնի գլխավորությամբ կանգնեցրեցին թաքստոցների հրդեհները և Ֆրոսարի բանակը շարժվեց դեպի Սպիշերեն քաղաք և այն ընկալվեց որպես Ֆրոսարի նահանջ։ Նորից անտեսելով Մոլտկեի պլանը երկու գերմանական բանակները հարձակվեցին Ֆրոսարի ֆրանսիական 2-րդ կորպուսի վրա, որը ամրացել էր Սպիշերենի և Ֆորբակի միջև[37]։

Ֆրանսիացիները տեղյակ չէին գերմանական բանակի քանակական առավելության մասին և սկսեցին ճակատամարտը, քանի որ 2-րդ բանակը ամբողջությամբ գրոհի չէր անցել։ Սկզբնական գրոհները հետ մղելով Ֆրոսարը հավելյալ օգնություն այլ զորամիավորներից չպահանջեց։ Երբ նա հասկացավ իր թշնամի բանակի իրական քանակի մասին, արդեն չափազանց ուշ էր։

Վերտի ճակատամարտ խմբագրել

 
Էմե Մորոյի La bataille de Reichshoffen, 1887 թվական:

Վերտի ճակատամարտը սկսվեց, երբ երկու բանակները հանդիպեցին օգոստոսի 6-ին Վերտում, Ֆրեշվիլեր քաղաքի մոտ, Վիսեմբուրից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Պրուսիայի թագաժառանգ արքայազնի 3-րդ բանակը արագ արձագաբքեց շտաբի պետ գեներալ ֆոն Բլումենթալի իրագործած վերակազմավորմանը, ինչը զորքը հասցրեց 140.000 զինվորի։ Ֆրանսիացիները վերազինվեցին շատ դանդաղ և նրանց ուժերը ընդամենը 35.000 զինվոր էր։ Չնայած թշնամու թվային առավաելությանը, ֆրանսիացիները պաշտպանական դիրք ընդունեցին Ֆրեշվիլերից դուրս։ Կեսօրին գերմանացիները ունեցան մոտ 10.500 զոհված կամ վիրավոր, ֆրանսիացիները նույնպես նույնչափ կուրստներ ունեցան, ավելացրեց 9.200 զինվոր գերի ընկան, ինչը զորքի 50%-ն էր։ Գերմանացիները նվաճեցին Ֆրեշվիլեր, ինչը ֆրանսիացիների պաշտպանական գծի մեջտեղում էր։ Չունենալով հաղթանակի որևէ հույս և կոտորվելու վտանգի առաջ կանգնելով` ֆրանսիական բանակը արագորեն նահանջեց հիմնականում Սևրի և Բիտչի կողմ` հույս ունենալով միանակ ֆրանսիական մյուս զորքերին Վոգեզներում։ Գերմանական 3-րդ բանակը չհետապնդեց ֆրանսիացիներին, սակայն մնաց Էլզասում և դանդաղորեն շարժվեց հարավ` գրոհելով և շարքից հանելով ֆրանսիական պահակակետերը ճանապարհին[38]։

Մարս-Լա-Տուրի ճակատամարտ խմբագրել

 
Ռեյսի արքայազն Հեյնրիխ XVII-ը Մարս-լա-Տուրի ճակատամարտի ժամանակ 1870 թվականի օգոստոսի 16-ին։ Էմիլ Հյունտեն, 1902:

Մոտ 160.000 ֆրանսիացի զինվոր պատսպարվեց Մեցի ամրություններում սահմանին կրած պարտություններից հետո։ Օգոստոսի 15-ին հրամայվեց դուրս գալ Մեցից և միանալ Շալոյի ֆրանսիական զորքերին, որպեսզի կանգնացնեն պրուսական հեծելազորը մայոր Օսկար ֆոն Բլյումենտալի գլխավորությամբ։ Մյուս օրը թվով ավելի փոքր պրուսական III կորպուսի 30.000 զորքը գեներալ Կոնստանտին ֆոն Ալվենսլեբենի գլխավորությամբ, գտավ ֆրանսիական բանակը Վիոնվիլում, Մարս-Լա-Տուրից արևելք[39]։

Չնայած չորսին մեկ հարաբերակցությանը III կորպուսը ռիսկային գրոհի անցավ։ Ֆրանսիացիները հետ մղվեցին և III կորպուսը նվաճեց Վիոնվիլը` կտրելով ճանապարհը դեպի արևմուտք։ Լինելով շրջափակված Ֆրանսիական զորքերը Մեցում այլ տարբերակ չունեին և մարտի բռնկվեցին, ինչը Արևմտյան Եվրոպայում վերջին հեծելազորային լուրջ բախումն էր։ Ճակատամարտը շուտով ընդհատվեց և III կորպուսը ջախջախվեց ֆրանսիական հեծելազորի կողմից` կորցնելով զինվորների կեսին։ Գերմանական կողմի պաշտոնական տվյալներով գերմանական կողմի կորուստները կազմեցին 15.780 զինվոր, իսկ ֆրանսիական կողմինը` 13.761 զինվոր[40]։

Օգոստոսի 16-ին ֆրանսիացիները ունեին հնարավորություն ջախջախելու պրուսացիները հիմնական պաշտպանական կենտրոնը և դուրս գային պաշարումից։ Երկու պրուսական կորպուսներ հարձակվեցին ֆրանսիական առաջնային գումարտակների վրա` մտածելով որ կստիպեն ֆրանսիացիներին նահանջել դեպի մաուս։ Երկու պրուսական կորպուսները մարտի մեջ մնացին ամբողջ օրը։ Ֆրանսիացիների սխալ որոշումների արդյունքում պրուսացիները քիչ լինելով 5 անգամ կարողացան հաղթանակ տանել։ Ֆրանսիացիները կորցրեցին տպավորիչ հաղթանակ տանելու հնարավորությունը[41]։

Գրավելոտի ճակատամարտ խմբագրել

 
Լեունբուրգի 9-րդ հարվածային գումարտակը Գրավելոտում:

Գրավելոտի ճակատամարտը խոշորագույնն էր Ֆրանս-պրուսական պատերազմում և տեղի է ունեցել օգոստոսի 18-ին։ Այն տեղի է ունեցել Մեցից 6 կմ արևմուտք, որտեղ նախորդ օրը հանգրվանել էր Ֆրանսիական բանակը Մարս-Լա-Տուրի ճակատամարտից նահանջելուց հետո և պրուսական զորքերը մոտ էին ֆրանսիական բանակը վերջնական կազմաքանդելուն։ Գերմանական ընդհանուր ուժերը Ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեի գլխավորությամբ ներառում էր պրուսական Առաջին և Երկրորդ բանակները, 210 հետևակային գումարտակով, 133 հեծելազորային գնդերով և 732 ծանր հրետանիով և հաշվվում էր 188.332 զինվորական։ Ֆրանսիական բանակը Ֆրանսուա Աշիլ Բեզեյնի գլխավորությամբ ներառում էր 183 հետևակային գումարտակ, 104 հեծելազորային գնդերով և 520 ծանր հրետանիով և հաշվվում էր 112.800 զինվորական, որի ձախ թևը տեղակայված էր Ռոզերիել քաղաքի մոտ, իսկ աջ թևը` Սուրբ Պրիվատում։

 
Սուրբ Պրիվատի եկեղեցին

Օգոստոսի 18-ին, որբ սկսվեց ճակատամարտը, Մոլտկեն հրամայեց Առաջին և Երկրորդ բանակներին գրոհել ֆրանսիացիների դիրքերի ուղղությամբ։ Ֆրանսիացիները պատսպարվել էին խրամատներում և կրակում էին ինքնաձիգերով և հրետանիով։ Հրետանային կրակի ուղեկցությամբ Շտայմեցի VII և VIII կորպուսները հարձակվեցին Մանսի ուղղությամբ, որոնք պարտություն կրեցին ֆրանսիացիների ինքնաձիգներից և ավտոմատ կրակից և ստիպված նահանջեցին Ռեզոնվիլ։ Պրուսական առանձին հետևակային դիվիզիան գրոհեց Սուրբ Պրիվատի վրա, սակայն հետ մղվեց ֆրանսիացիների կողմից խրամատներից արձակված կրակի արդյունքում։ Երկրորդ բանակւ արքայազն Ֆրիդրիխ Կառլի գլխավորությամբ օգտագործեց հրետանին Սուրբ Պրիվատում ֆրանսիացիների դիրքերը կազմաքանդելու համար։ Նրա XII կորպուսը վերցրեց Ռոնկուր ավանը և օգնեց 1-ին դիվիզիային նվաճել Սուրբ Պրիվատը, իսկ II կորպուսը հասավ Մանս գետի մոտ։ Կռիվներն ավարտվեցին 22:00-ին:

Հաջորդ առավոտյան Հռենոսի Ֆրանսիական բանակը նահանջեց Մեց, որտեղ նրանք ստիպված անձնատուր եղան երկու ամիս անց։ Ընդհանուր առմամբ գերմանացիները ունեցան 20,163 սպանված և վիրավոր օգոստոսի 18-ին, իսկ ֆրանսիացիների կորուստները կազմեցին 7.855 սպանված կամ վիրավոր և 4.420 զինվորական գերի ընկան։

Մեցի պաշարում խմբագրել

 
Մեցի անձնատուր լինելը

Մարշալ Բեզեյնի Հռենոսի բանակը Գրավելոտում պարտվելուց հետո նահանջեց Մեց, որտեղ նրանց պաշարեցին պրուսական Առաջին և Երկրորդ բանակները մոտ 150.000 զինվորականով։ Նապոլեոն III-ը և Մակմահոնը ձևավորեցին նոր ֆրանսիական Շալոնի բանակը որպեսզի շարժվեն Մեց և պաշարումից ազատեն Բեզեյնին։ Բանակը անձնապես գլխավորեց Նապոլեոն III-ը, իսկ Մակմահոնը որպես խորհրդական։ Շալոնի բանակը շարժվեց Բելգիայի սահմանի ուղղությամբ` խուսափելով մարտի բռնվել պրուսացիների հետ մինչև Բեզեյնի հետ միավորվելը։ Պրուսացիները Հելմուտ ֆոն Մոլտկեի հրամանատարությամբ կարողացան կտրել ֆրանսիացիների դիմացը և ակցանի մեջ առան նրանց։ Նա թողեց պրուսական Առաջին և Երկրորդ բանակներին Մեցը պաշարելու համար, բացառությամբ երեք կորպուսի, որոնք շարժվեցին Մաուս Սաքսոնիայի թագաժառանգ արքայազնի գլխավորությամբ։ Նրանց հետ միացավ պրուսական Երրորդ բանակը ու Մոլտկեն շարժվեց հյուսիս և կտրեց ֆրանսիացիները դիմացը Բոմոնում օգոստոսի 30-ին։ Կարճատև ընդհարումից հետո, որում նրանք կորցրեցին 5.000 զինվոր և 40 հրանոթ, ֆրանսիացիները նահանջեցին Սեդան քաղաքի ուղղությամբ։ Փորձելով վերակազմավորվել քաղաքում, Շալոնի բանակը անմիջապես շրջափակվեց պրուսական բանակների կողմից։ Նապոլեոն III-ը հրամայեց ճեղքել շրջափակումը անմիջապես։ Մակմահոնը ծանր վիրավորվեց և Գեներալ Օգյուս Դյուկրոն վերցրեց դաշտային հրամանատարությունը իր ձեռքը։

Սեդանի ճակատամարտ խմբագրել

 
Նապոլեոն III-ը և Բիսմարկը զրուցում են Սեդանի ճակատամարտում Նապոլեոնի գերևարվելուց հետո, ըստ Վիլհելմ Կամպհաուզենի:

Սեպտեմբերի 1-ին ճակատամարտը բացեց Շալոնի բանակը 202 հետևակային գումարտակով, 80 հեծելազորային շարասյուներով և 564 թնդանոթով` հարձակվելով իրենց շրջափակած պրուսական Երրորդ և Մաուսի բանակներին իրենց 222 հետևակային գումարտակով, 186 հեծելազորային շարասյուներով և 774 թնդանոթով։ Ֆրանսիական V կորպուսի հրամանատար Էմանուել Ֆելիքս դը Վիմֆենը հույս ուներ հետևակային և հեծելազորային միասնական գրոհով շարքից հանել պրուսական XI կորպուսը։ Սակայն 11:00-ի դրությամբ պրուսական հրետանին ծանր հարված հասցրեց ֆրանսիացիներին և ավելի շատ պրուսացիների մտան մարտի դաշտ։ Ֆրանսիական հեծելազորը երեք տարբեր ուղղություններով գրոհ սկսեց Ֆլոինգ գյուղի ուղղությամբ, որտեղ կենտրոնացել էր պրուսական XI կորպուսը։ Հեծելազորի հրամանատար գեներալ Մարգրիտը սպանվեց, մյուս երկու գրոհները նույնպես հաջողություն չունեցան։ Օրվա վերջի դրությամբ, չունենալով շրջափակումը ճեղքելու որևէ հուս, Նապոլեոն III-ը հրամայեց դադարեցնել գրոհները։ Ֆրանսիացիները կորցրեցին 17.000 զինվոր սպանված և վիրավոր, ևս 21.000 գերի ընկան։ Պրուսացիները զեկուցեցին 2,320 սպանվածի, 5,980 վիրավորի և 700 գերի ընկածների կամ անհետ կորածների մասին։ Մյուս օրը, սեպտեմբերի 2-ին Նապոլեոն III-ը հանձնվեց և գերի ընկավ իր 104.000 զինվորի հետ միասին։ Սա ջախջախիչ հաղթանակ էր պրուսացիների համար, քանի որ նրան ոչ միայն շարքից հանեցին ֆրանսիական բանակը, այլ գերևարեցին նրանց առաջնորդին։ Սեդանի ճակատամրտը վճռորոշ էր Պրուսիայի համար։ Ֆրանիսայի բանակներից մեկը գերևարվեց և այլև որևէ ուժ չկար, որը կդիմակայեր Ֆրանսիայում ընդդեմ գերմանական ներխուժման։ Այնուամենայնիվ պատերազմը դեռ շարունակվում էր

Ազգային պաշտպանության կառավարության պատերազմ խմբագրել

Ազգային պաշտպանության կառավարություն խմբագրել

 
«Փարիզի սրճարանում պատերազմի քննարկման» տեսարան հրատարակվեծ Illustrated London News-ի կողմից 1870 թվականի սեպտեմբերի 17-ին:

Երբ Նապոլեոն III-ի և ավելի քան 80.000 զինվորի գերևարման մասին լուրերը հասան Փարիզ, Երկրորդ կայսրությունը տապալվեց ժողովրդական ապստամբության շնորհիվ և հռչակվեց Ժամանակավոր կառավարություն և Երրորդ հանրապետությունը գեներալներ Տրոշուի, Ֆավրի և Ժամբետի կողմից Փարիզում սեպտեմբերի 4-ին և նոր կառավարությունը իրեն անվանեց Ազգային պաշտպանության կառավարություն[42]։ Երբ գերմանացիները հաղթեցին Սեդանում, Ֆրանսիայի բանակի մեծ մասը կամ պաշարված էր Մեցում, կամ գտնվում էր գերության մեջ և հույս ունեին զինադադարի և պատերազմի ավարտի։ Բիսմարկը նույնպես հաշտություն էր ցանկանում, սակայն ուներ դժվարություն Ֆրանսիայի օրինական ղեկավարություն գտնելու հարցում, որոնց հետ պետք է սկսեր քննարկումները։ Ազգային պաշտպանության կառավարությունը չուներ ընտրական մանդատ, կայսրը գերության մեջ էր, կայսրուհին արտաքսված էր, սակայն դե յուրե գահընկեց արված չէր, և բանակը դեռևս գտնվում էր կայսերական ռեժիմի վերահսկողության ներքո[43]։

Գերմանացիները հույս ունեին սկսել հաշտության քննարկումները, սակայն մինչ նրանք որոշում էին ռազմատուգանքի հարցը կամ Աֆրիկայից և Արավարևելյան Ասիայից տարածքներ կորզելու հարցը, Ֆավրը որպես Ազգային պաշտպանության կառավարության անդամ սեպտեմբերի 6-ին հայտարարեց, որ չեն զիջի ոչ մի մետր հող և ոչ մի քար իրենց ամրոցներից[44]։ Հանրապետությունը նորացրեց պատերազմ հայտարարումը և կոչ արեց զորահավաքի երկրի բոլոր մասերից և երդվեց դուրս մղել բոլոր գերմանացիներին Ֆրանսիայից[45]։ Այս հանգամանքների բերումով Գերմանիան ստիպված էր շարունակել պատերազմը։ Որպես պատմնեշ մնացած ֆրանսիական բանակները տեղակայվեցին Փարիզի մատույներում և գերմանացի առաջնորդները որոշեցին ճնշել թշնամուն Փարիզի վրա հարձակվելով։ Սեպտեմբերի 15-ին գերմանացիները հասան Փարիզի մատույցներին և Մոլտկեն հրամայեց մուտք գործաել քաղաք։ Սեպտեմբերի 19-ին գերմանացիները շրջափակեցին քաղաքը։ Սեպտեմբերի 18-ին Բիսմարկը հանդիպեց Ֆավրի հետ Շատո դը Ֆերիեում և պահանջեց Ֆրանսիայի սահմանամերձ հատվածը, ներառյալ Ստրասբուրգը, Էլզասը ու Մոզել դեպարտամենտի մեծ մասը Լոթարինգիայում մայրաքաղաք Մեցով։ Փոխարենը Ֆավրը պահանջեց հրադադար մինչև Ազգային ժողովի ընտրությունները, ինչից հետո Բիսմարկը պահանջեց Ստրասբուրգի հարակից շրջանների և Տուլ ամրոցի հանձնումը։ Դեպի Փարիզ մատակարարումը բացելու համար բացվեց նավահանգիսներից մեկը։ Ֆավրը անտեղյակ էր Բիսմարկի իրական մտադրությունների մասին, ով իրականում ցանկանում էր այսպես ազդել Ֆրանսիայի հանրայինկարծիքի վրա[46]։

Երբ պատերազմը սկսվեց, Եվրոպական հասարակության կարծիքը հիմնականում գերմանացիների կողմն էր։ Շատ իտալացիներ կամավորագրվում էին Ֆլորենցիայի պրուսական դեսպանատանը և պրուսացի դիվանագետը այցելեց Ջուզեպպե Գարիբալդիին Կապրերա։ Բիսմարկը վախենում էր, որ Էլզասի նկատմամբ ինքնիշխանություն տարածելով կառաջացնի իտալացիների հետաքրքրությունը տարածքի հանդեպ։

Փարիզի պաշարում խմբագրել

Պրուսական զորքերը սկսեցին Փարիզի պաշարումը 1870 թվականի սեպտեմբերի 19-ին։ Առերեսվելով շրջափակման հետ Ֆրանսիայի նոր կառավարությունը կոչ արեց ստեղծել մի շարք մեծ բանակներ Ֆրանսիայի մարզերում։ Նոր բանակները պետք է շարժվեին Փարիզի ուղղությամբ և հարձակվեին գերմանացիների վրա տարբեր ուղղություններով միևնույն ժամանակ։ Զինված ֆրանսիական քաղաքացիները ձևավորեցին պարտիզանական ջոկատներ, այսպես կոչված Ֆրանտիրյորներ, որպեսզի կտրեն գերմանացիների մատակարարման ուղիները։

Այս զարգացումներից հետո Գերմանիայի հանրությունը կոչ արեց ռմբակոծել Փարիզը։ Պաշարումը ղեկավարով Ֆոն Բլումենթալը ընդդիմացավ ռմբակոծությանը, խղճի պատճառով։ Սրա համար նրան քարկոծեցին այլ ռազմական գործիչներ, ինչպիսիք էին թագաժառանգ արքայազնը և Մոլտկեն։

Լուարի ռազմագործողություն խմբագրել

Փարիզից վտարված հանրապետական կառավարության ներկայացուցիչ Լեոն Գամբետտան, ով քաղաքից կարողացավ դուրս գալ օդապարիկով, կազմակերպեց Լուարի բանակի ձևավորումը։ Մի քանի շաբաթվա ընթացքում ձևավորվեց նոր հինգ բանակ ընդհանուր 500.000 զինվորով[47]։

Գերմանացիները որոշ ուժեր ուղարկեցին Ֆրանսիայի մարզեր, որպեսզի կանխեին նոր ֆրանսիական բանակների ձևավորումը։ Գերմանացիները չէին պատրաստվել ամբողջ Ֆրանսիան նվաճելուն։

 
The Բապոմեի ճակատամարտը տեղի ունեցավ 1871 թվականի հունվարի 2-3-ին Ֆրանս-պրուսական պատերազմ ընթացքում Բապոմեի մոտ։ Պրուսական առաջխաղացումը կանգնեցրեց գեներալ Լուի Լեոն Սեզար Ֆերյդբերն Armée du Nord-ի հրամանատարությամբ:

Հոկտեմբերի 10-ին ռազմական գործողությունները սկսվեցին ֆրանսիական և գերմանական զորքերի միջև Օռլեանի մո։ Սկզբում գերմանացիները հաղթանակներ էին տանում, բայց ֆրանսիացիները կարողացան պարտության մատնել գերմանացիներին Կուլմիեի ճակատամարտում նոյեմբերի 9-ին։ Մեցի հաղթանակից հետո ավելի քան 100.000 փորձառու գերմանացի զինվոր միացան գերմանական Հարավային բանակին։ Ֆրանսիացիներին մեծ հարված հասցվեց Օռլեանի մոտ դեկտեմբերի 4-ին և վերջնական պարտության մատնեցին Լե Մանի ճակատամարտում։ Երկրորդ ֆրանսիական բանակը, որը գործում էր Փարիզի հյուսիսում, հետ մղվեց Ամիենի ճակատամարտում (27 նոյեմբեր), Բապոմեի ճակատամարտում (3 հունվարի 1871) Սենթ Քուենտինի ճակատամարտում (13 հունվար)[48]։

Հյուսիսային արշավանք խմբագրել

Բանակի պարտությունից հետո Լուարում Գամբետտան ուղղորդվեց դեպի հյուսիս` Գեներալ Ֆեդերբի բանակի կողմ[49]։ Բանակը կարողացավ տանել մի շարք փոքր հաղթանակներ Համ, Լա Հալյու և Ամյեն քաղաքներում ու պաշտպանված էր խիտ անտառներով Ֆրանսիայի հյուսիսում` թույլ տալով Ֆեդերբի զորքին արագ գրոհներ իրականացնել պրուսական ստորաբաժանումների դեմ և արագորեն նահանջել անտառներ։ Չանայած հյուսիսի բանակը ուներ մուտք դեպի Լիլի ռազմական գործարան, նրանք ունեին մատակարարման խնդիրներ, ինչը ազդում էր մարտունակության վրա։ 1871 թվականի հունվարին Գամբետտան ստիպեց Ֆեդերբին դուրս գալ անտառներից և բաց ճակատամարտել պրուսացիների դեմ։ Մատակարարման խդիրների, ծանր ձմռան և զորքի պատրաստվածության ցածր մակարդակի և Ֆեդերբի վատառողջության պատճառով զորքի մարտունակությունը շատ ընկած էր։ Սուրբ Քվենտինի ճակատամարտում հյուսիսի բանակը ծանր պարտություն կրեց և տեղափոխվեց արևելք[50]։

Արևելյան արշավանք խմբագրել

 
Արևելքի Ֆրանսիական բանակը զինաթափվեց Շվեյցարիայի սահմանին։ 1881 թվականի պատկեր:

Լուարի Ֆրանսիական բանակի կազմալուծվելուց հետո Լուարի բանակի մնացորդները տեղափոխվեցին Ֆրանսիայի արևելք, որպեսզի ձևավորեն Արևելյան բանակը գեներալ Շառլ-Դենիս Բուրբակիի հրամանատարությամբ։ Գեմանական մատակարարման ուղիները կտրելու նպատակով Բուրբակիի բանակը շարժվեց հյուսիս, որպեսզի հարձակվի Բելֆորը պաշարած պրուսացիների վրա և ազատի պաշտպանվողներին։

Լիսեյնի ճակատամարտում Բուրբակիի բանակը չկարողացավ կոտրել գերմանացիների պաշտպանողական գծերը գեներալ Օգուստ ֆոն Վերդերի հրամանատարությամբ։ Վրա հասած գերմանական Հարավային բանակը գեներալ Էդվին Ֆրեյհեր ֆոն Մանտեֆելի հրամանատարությամբ հետ մղեց Բուրբակիի բանակին դեպի Շվեյցարիայի սահմանի մոտակա լեռները։ Առերեսվելով ոչնչացմանը` Ֆրանսիական բանակի վերջին փրկությունն էր անցնել սահմանը և զինաթափվել չեզոք Շվեյցարիայում Պոնտարլիեի մոտ (1 փետրվար)։

Զինադադար խմբագրել

1871 թվականի հունվարի 26-ին Փարիզում տեղակայված Ազգային պաշտպանության կառավարությունը որոշեց զինադադարի բանակցություններ սկսել պրուսացիների հետ։ Փարիզի շրջափակման և Գամբետտայի բանակների ոչնչացումները մեկը մյուսի հետևից ստիպեցին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ֆավրին գնալ Վերսալ հունվարի 24-ին Բիսմարկի հետ քննարկելու հաշտության դրույթները։ Բիսմարկը համաձայնվեց ավարտել պաշարումը և թույլատրել սննդով բեռներին մուտք գործել Փարիզ, փոխարենը Ազգային պաշտպանության կառավարությունը պետք է հանձներ Փարիզից դուրս մի քանի ամրոցներ պրուսացիներին։ Բացի նավահանգիստներից, Ֆրանսիական բանակն այլևս ի վիճակի չէր պաշտպանել Փարիզը։

Չնայած Փարիզի հանրությունը խստիվ դեմ էր որևէ հանձնման գերմանացիներին, կառավարությունը հասկացավ, որ քաղաքը այլևս չեն կարող պահել և հնարավոր է, որ Գամբետտայի բանակները երբեք չկարողանան ազատել Փարիզը։ Հունվարի 25-ին հրաժարական տվեց նախագահ Տրուշուն և նրան փոխարինեց Ֆավեր, ով ստորագրեց կապիտուլացիան Վերսալից երկու օր անց և զինադադարը սկսեց գործել կեսգիշերից։ Հունվարի 29-ին Բորդոյում Գամբետտան ստացավ Փարիզից լուրը, որ կառավարությունը հանձնվել է և հրաժարվեց հանձնվել։ Կառավարության անդամ Ժյուլ Սիմոնը գնացքով դուրս եկավ Փարիզից փետրվարի 1-ին Գամբետտայի հետ բանակցությունների համար։ Երեք նախարարների մոկ այլ խումբ ժամանեց Բորդո փետրվարի 5-ին և հաջորդ օրը Գամբետտան համաձայնվեց հանձնվել և բանակների վերահսկողությունը հանձնել կառավարությանը, որն անմիջապես հրամայեց դադարեցնել կրակը Ֆրանսիայում։

Պատերազմ ծովում խմբագրել

 
Ֆրանսիական ռազմանավերը 1870 թվականին

Շրջափակում խմբագրել

Երբ պատերազմն սկսվեց Ֆրանսիայի կառավարությունը հրամահեց շրջափակել Հյուսիսային Գերմանիայի աձերը, որտեղ տեղակայված էր փոքր Հյուսիսգերմանական դաշնային նավատորմը ընդամենը հինգ ռազմանավով և մի շարք փոքր հածանավերով, որոնք փոքր դիմադրություն միայն կարող էին ցույց տալ։ Պատերազմի մեծ մասում գերմանական երեք խոշոր ռազմանավերը շարքից դուրս էին եկել տեխնիկական պատճառներում և միայն մեկն էր ընդունակ գործողություններ իրականացնել։ Երբ ինժեներական աշխատանքներն ավարտվեցին, ֆրանսիական նավատորմն արդեն հեռացել էր[51]։ Շրջափակումը մասնակի հաջողություն ունեցավ Փարիզի նախագծողների լուրջ սխալների պատճառով։ Պահեստազորայիննները, որոնք պետք է պատրաստ լինեին պատերազմի դեպքում, աշխատում էին Նյուֆաունդլենդի ձկնաբուծարաններում կամ Շոտլանդիայում։ Ֆրանսիական նավատորմի 470 նավերից միայն կեսն էին ծովում հուլիսի 24-ին։ Շրջափակումը Վիհելմշավենում ձախողվեց և իրարամերժ հրամանները Բալթիկ ծովում դարձրին Ֆրանսիական նավատորմի գործողություններն անարդյունք։

Գերմանական գրոհը Էլզաս Լոթարինգիայում թուլացնելու նպատակով Նապոլեոն III-ը և Ֆրանսիայի բարձրագույն հրամանատարությունը որոշեց ներխուժել ծովից Հյուսիսային Գերմանիա, երբ պատերազմն սկսվի։ Ֆրանսիացիները հույս ունեին անակնկալի բերել գերմանացիներին և գայթակղել Դանիային մտնել պատերազմի մեջ 50,000 ուժեղ բանակով և Դանիական նավատորմով։ Սակայն ֆրանսիացիները բացահայտեցին, որ Պրուսիան վերջերս կառուցել է մեծ պաշտպանական կառույցներ Հյուսիսային Գերմանիայի նավահանգիստներում, ներառյալ ափային հրանոթներ, որոնց կրակային հետավորությունը 4000 մետր էր, երկու անգամ ավելի շատ ֆրանսիացիների կրակային հնարավորությունից, ինչը անհնարին էր դարձնում ֆրանսիացիների ներխուժումը ծովային ճանապարհով[52]։

Հետևանք խմբագրել

Վերլուծություն խմբագրել

 
Գերմանացի հեծյալները ուղեկցում են գերեվարված ֆրանսիացի զինվորներին

Ֆրանսիայի նկատմամբ գերմանացիների արագ հաղթանակը չեզոք վերլուծաբաններին անակնկալի բերեց, որոնցից շատերը սպասում էին Ֆրանսիայի հաղթանակին կամ սպասում էին երկարատև պատերազմ։ Գերմանացիների մարտավարական որոշումների մասին Գերմանիայից դուրս չիմացան մինչև ընդհարումների ավարտը։ Շատ երկրներ Գերմանիայի արագ հաղթանակը բացատրում էին Գերմանիայի զինված ուժերի կազմակերպված համակարգով, նորամուծություններով, մասնավորապես Գլխավոր շտաբում և զորահավաքների լավ կազմակերպված համակարգով[53]։

Մոլտկեի կողմից զարգացրած Պրուսիայի գլխավոր շտաբը ապացուցեց իր բարձր արդյունավետությունը և առավելությունը ավանդական ֆրանսիական դպրոցի նկատմամբ։ Մեծամասամբ սա արդյունք էր Պրուսիայի գլխավոր շտաբի կողմից իր նախկին սխալների վրա սովորելու կարողության։ Մոլտկեի կողմից ձևավորված համակարգը գործուն էր նաև մեծ տարածություններում հաղորդակցվելիս[54]։ Գլխավոր շտաբի պետն անկախ էր պատերազմի նախարարից և հաշվետու էր միայն միապետին[55]։ Ֆրանսիայի շտաբի պետը ինչպես Եվրոպայի մեծ մասում մի փոքր ավելին էր քան ռազմաճակատի հրամանատարի օգնականը։ Այս կազմակերպբածությունը խանգարում էր Ֆրանսիացի հրամանատարներին վերահսկել իրենց զորքերը[56]։

Բացի այդ պրուսական ռազմական կրթական համակարգը գերազանցում էր ֆրանսիական մոդելին, պրուսացի շտաբի սպաներին սովորեցնում էին անկախ մտածել։ Իրականում սա Մոլտկեի սպասելիքն էր[57]։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացիները տառապում էին կրթության և խթանման համակարգից, որը խեղդում էր մտավոր զարգացումը։

1859-ից 1873 թվականների Պրուսիայի պատերազմի նախարար Ալբրեխտ ֆոն Ռունը Պրուսիայի ռազմական համակարգում իրականացրեց մի շարք բարեփոխումներ 1860-ական թվականներին։ Այս բարեփոխումներից երկուսը նշանակալի ուժեղացրին Գերմանիայի ռազմական ներուժը։ Առաջինը՝ վերակազմավորվեց բանակը՝ բաժանվելով կանոնավոր բանակի և պահեստազորայինների[58]։ Երկրորդը՝ զորահավաքի դեպքում զինվորական տարիքի յուրաքանչյուր տղամարդ պրուսեցի զորակոչի ենթակա էր[59]։ Այսպիսով, չնայած Ֆրանսիայի բնակչությունը ավելի մեծ էր հյուսիսգերմանական պետությունների բնակչությունից, գերմանացիները կարողացան զորակոչել ավելի շատ զինվոր։

Պատերազմի սկզբին բնակչությունը և զորակոչված զինվորները
Բնակչությունը 1870 թվականին Զորակոչված
  Երկորդ ֆրանսիական կայսրություն 38,000,000 500,000
  Հյուսիսգերմանական պետություններ 32,000,000 550,000

Պատերազմի սկզբին ֆրանսիական սահմանին կենտրոնացել էր 462,000 գերմանացի զինվոր, որոնց պետք է դիմակայեին ընդամենը 270,000 ֆրանսիացի զինվոր, նախքան կրակ արձակելը ֆրանսիացիները հավաքագրեցին 100,000 զինվորով քիչ վատ պլանավորման արդյունքում[11]։ Սա մասնակի արդյունք էր խաղաղ ժամանակ բանակների կազմակերպվածության։ Ամեն պրուսական կորպուս տեղակայված էր Կրեյս-ի ներսում (թարգմանաբար շրջանակ), որը հիմնական քաղաքի շրջակայքում էր։ Պահեստազորայինները սովորաբար ապրում էին տեղակայված վայրից մեկ օրվա ճանապարհի վրա։ Ի տարբերություն Ֆրանսիական զորամասերը հեռու էին իրենց տեղակայման վայրերից և դժվար էր հասնել զորամասեր[60]։

Այս տարբերությունները արդյունք էին նաև խաղաղ ժամանակ պատրաստվածության։ Պրուսիայի գլխավոր շտաբը ռազմական զորահավաքների պլանավորման ժամանակ օգտագործում էր երկաթուղային համակարգը։ Ֆրանսիայի երկաթուղային համակարգը համեմատաբար թույլ էր զարգացած դեպի սահմանամերձ Էլզաս և Լոթարինգիա։ Երկաթգծերը չէին վերահսկվում զինվորականների կողմից[61]։

Չնայած Ավստրո-Հունգարիան և Դանիան ցանկանում էին վրեժ լուծել իրենց պարտության համար, նրանք չեզոք դիրք գրավեցին Ֆրանսիային չվստահելու պատճառով։ Նապոլեոն III-ը նաև կչարողացավ դաշնակցել Ռուսական կայսրության և Միացյալ Թագավորության հետ, մասնակի Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի վարած դիվանագիտական քաղաքականության շնորհիվ։

Ֆրանսիական Chassepot ինքնաձիգը ուներ ավելի երկար կրակային հեռավորություն քան գերմանականը։ Ֆրանսիան ուներ նաև ուներ հզոր գնդացիր[62]։ Այն ստեղծվել էր այնքան գաղտնի, որ ֆրանսիացի զինվորները չէին հասցրել վարժվել։ Վատ էր նաև այն, որ քիչ թվով զինվորներ էին կարողացել ընտելանալ նոր զինատեսակներին[63]։

Ֆրանսիական բրոնզաձույլ հրետանին զիջում էր պրուսական նոր երկաթյա հրանոթներին, որն ուներ կրակային ավելի մեծ ունակություն[64]։ Պրուսացիները նաև առավելություն ունեին հրանոթների քանակում, միջինը ճակատամարտերում պրուսացիները օգտագործում էին 30% ավելի շատ հրանոթ քան ֆրանսիացիները[65]։

Ազդեցություն ռազմական մտքի վրա խմբագրել

Ֆրանս-պրուսական պատերազմի իրադարձությունները մեծ ազդեցություն ունեցան ռազմական մտքի վրա հաջորդ քառասուն տարիների ընթացքում։ Դասեր քաղվեցին պատերազմից, ներառյալ զինվորական շտաբի համագարգի անհրաժեշտության մասին, ապագա պատերազմների տևորղության, մասշտաբի և հրետանու ու հեծելազորի կիրառման վերաբերյալ։ Պրուսացիների կողմից հրետանու լայնածավալ օգտագորումը, ֆրանսիական հրանոթների անկարողությունը, հետևակի ուղղակի սատարումը մոտ տարածություններում դարձան ռազմարվեստի փայլուն օրինակներ։ Պրուսական մարտավարությունները ներդրվեցին եվրոպական բանակներում 1914 թվականի դրությամբ, հրետանին օպտիմիզացվեց, որը պետք է սատարեր հետևակի գրոհները։

Հետևանքներ խմբագրել

Գերմանացիները Ֆրանսիա ուղարկեցին 33,101 սպա և 1,113,254 զինվոր, որոնցից կորցրեցին 1,046 սպա և 16,539 զինվոր ռազմական գործողությունների ժամանակ։ Եվս 671 սպա և 10,050 զինվոր մահացան վերքերից, և ընդհանուր զոհերի թիվը կազմեց 28,306։ Հիվանդությունները սպանեցին 207 սպայի և 11,940 զինվորի, որից տիֆից մահացան 6,965 մարդ։ 4,009 անհետ կորան և համարվեցին մահացած, 290-ը մահացան դժբախտ պատահարներից 29-ը ինքնասպան եղան։ Անհետ կորածները և ռազմագերիները կազմեցին 103 սպա և 10,026 զինվոր։ Վիրավորվեցին 3,725 սպա և 86,007 զինվոր[66]։

Ֆրանսիան կորցրեց 77,000 զինվորականի, որից 41,000-ը սպանվեցին մարտում և 36,000-ը վերքերից։ Ավելի քան 45,000 զինվորական մահացավ հիվանդություններից։ Ընդհանուր մահերը կազմեցին 138,871 զինվորական, որից 136,540-ը բանակից և 2,331-ը՝ նավատորմից։ Վիրավորվեց 137,626 զինվորական, որից 131,000-ը բանակից և 6,526-ը նավատորմից։ Ֆրանսիացի ռազմագերիները կազմեցին 383,860 զինվորական։ Բացի այդ 90,192 ֆրանսիացի զինվոր տեղափոխվեց Շվեյցարիա և 6,300՝ Բելգիա[66]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Պրուսիայի արձագանք և զորքերի դուրս բերում խմբագրել

 
Պրուսիայի շքերթը Փարիզում 1871 թվականին
 
Եվրոպան Ֆրանս-պրուսական պատերազմից հետո և Գերմանիայի միավորումը

Պրուսական բանակը համաձայն զինադադարի դրույթների, արագորեն հաղթանակի շքերթ իրականացրեց Փարիզում փետրվարի 17-ին։ Քաղաքը լուռ հետևեց և սև հագավ, Գերմանացիները արագորեն հանեցին զորքերը։ Բիսմարկը համաձայն զինադադարի դրույթների թույլատրեց սննդամթերքով բեռները մուտք գործեն Փարիզ և հանեց զորքերը քաղաքից և տեղակայեց արևելքում և ամբողջությամբ համաձայնվեց հանել զորքերը, երբ Ֆրանսիան համաձայնվեց վճարել հինգ միլիարդ ֆրանկ ռազմատուգանք[67]։ Ռազմատուգանքը համաչափ էր բնակչության քանակին և ճշգրտորեն կրկնում էր Նապոլեոն Բոնապարտի կողմից Պրուսիայից պահանջված ռազմատուգանքին 1807 թվականին[67]։ Նույն ընթացքում պրուսական զորքերը կենտրոնացան Էլզաս և Լոթարինգիա մարզերում։ Փարիզից մոտ 200,000 մարդ արտագաղթեցին գյուղեր, հիմնական միջին խավից։

Փարիզի կոմունա խմբագրել

Պատերազմի ընթացքում Փարիզի Ազգային գվարդիան, որը կազմված էր Փարիզի աշխատավոր թաղամասերի բնակչությունից, դարձավ չափազանց քաղաքականացված կազմակերպություն, որի անդամներից շատերը հրաժարվեցին կրել համազգեստ և ենթարկվել կառավարության հրամաններին։ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները փորձեցին իշխանության գալ Փարիզում 1870 թվականի հոկտեմբերի 31-ից 1871 թվականի հունվարի 22-ը։ 1871 թվականի մարտի 18-ին, երբ կանոնավոր բանակը փորձեց տեղափոխել հրանոթները Մոնմարտրի հրետանային պարկից, Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ընդվզեցին և սպանեցին բանակի երկու գեներալի։ Ազգային կառավարությունը և կանոնավոր բանակը ստիպված նահանջեց Վերսալ ու Փարիզում հռչակվեց հեղափոխական կառավարություն։ Կոմունան ընտրվեց, որում մեծամասնություն էին սոցիալիստները, անարխիստները և հեղափոխականները։ Ֆրանսիական եռագույնին փոխարինեց կարմիր դրոշը և քաղաքացիական պատերազմ սկսվեց Կոմունայի ու կանոնավոր բանակի միջև, որը հարձակվեց և վերանվաճեց Փարիզը մայիսի 21-ից 28-ը («կարմիր շաբաթ»)[68][69]։

Կռիվների ժամանակ Կոմունայի կողմնակիցները սպանեցին մոտ 500 մարդ, ներառյալ Փարիզի արքեպիսկոպոս Ժո Դաչբուային և այրեցին մեծ թվով կառավարական շինություններ, ներառյալ Թյուիլրի պալադը և Դը Վիլլե հյուրանոցը[70]։ Զենքով գերի ընկած կոմունիականները սովորաբար գնդակահարվում էին բանակի կողմից և կառավարությունը սպանեց 7,000-ից 30,000 կոմունիականի, այդ թվում տղամարդկանց, կանանց և երեխաներին Կոմունայի ժամանակ և դրանից հետո[71][69][72][73]։ Կոմունայի անկումից հետո Փարիզի գերեզմանատներում և զանգվածային գերեզմաններում թաղված թվի ուսումնասիրությունների հիման վրա վերջին ուսումնասիրությունների համաձայն` սպանվածների թիվը հասնում է 6000-ից 10 000-ի[74]։ Հիմնվեցին քսանհինգ դատարաններ, որոնք քննեցին ավելի քան 40,000 ձերբակալված անձանց հարցը, որը տևեց մինչև 1875 թվականը և 95 անձ դատապարտվեցին մահվան։ Բռնի աշխատանքի ուղարկվեց 251 անձ, 1․160-ը տեղափոխվեցին ամրացված բանտեր, 3,417-ը տեղափոխվեցին։ Մոտ 20,000 կոմունիականներ մնացին բանտերում, մինչև ազատ արձակվեցին 1872 թվականին, իսկ շատերը փախան արտասահման, այդ թվում Բրիտանիա, Շվեյցարիա, Բելգիա կամ ԱՄՆ։ Ողջ մնացածների համար հայտարարվեց համաներում 1880 թվականին և թույլատրվեց վերադառնալ հայրենիք[75]։

Գերմանիայի միավորում և հզորություն խմբագրել

 
Գերմանական կայսրության հռչակումը Անտոն ֆոն Վերների նկարում։

Միավորված Գերմանական կայսրության (առանց Ավստրիայի) ստեղծումը հիմնականում փոխեց ուժերի դասավորվածությունը Եվրոպայում։ Գերմանիան դարձավ հիմնական տերությունը մայրցամաքային Եվրոպայում՝ ունենալով ամենապրոֆեսիոնալ բանակն աշխարհում[76]։ Չնայած Նրիտանիան պահպանեց առաջատարի դիրքն աշխարհում՝ բրիտանական միջամտությունները Եվրոպայում 19-րդ դարի վերջին սահմանափակ էր՝ ուշադրությունը կոնտրոնացնելով քաղութային կայսրության կառուցմանը և թույլ տալով Գերմանիային մեծացնել ազդեցություն Եվրոպայում։ Անգլո-գերմանական լարվածությունը աստիճանաբար մեղմվեց մի քանի գործոններով, որոնցից մեկը Թագաժառանգ արքայազնի ամուսնությունն էր թագուհի Վիկտորիայի դստեր հետ։

Ֆրանսիայի արձագանք և ռևանշիզմ խմբագրել

Ֆրանս-պրուսական պատերազմում պարտությունը բերեց Ռևանշիզմի ծնունդին Ֆրանսիայում, որը բնութագրվում է խորը դառնությամբ, ատելությամբ և Գերմանիայի դեմ վրեժ լուծելու պահանջով։ Դա հատկապես արտահայտվեց Էլզասը և Լոթարինգիան հետ բերելու համար Գերմանիայի դեմ մեկ այլ պատերազմի մասին ազատ խոսակցություններով[77][78]։ Դա նաև հանգեցրեց ազգայնական գաղափարախոսությունների զարգացմանը՝ շեշտը դնելով «պահապան, ազգի իդեալը, որը թրծված է պատերազմի հրամայականում», գաղափարախոսություն, որը մարմնավորում էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին գեներալ Ժորժ Բուլանժեն 1880-ական թվականներին[79]։ Նկարները, որոնք շեշտում էին պարտության նվաստացումը, մեծ պահանջարկ ստացան, հատկապես Ալֆոնս դե Նոյվիլի նկարները[80]։ Ռևանշիզմը 1914 թվականի պատերազմի հիմնական պատճառը չէր, որովհետև այն խամրեց 1880-ական թվականներից հետո։ Ժ.Ֆ.Վ. Կիգերն ասում էր. «1880-ական թվականներին ֆրանս-գերմանական հարաբերությունները համեմատաբար լավ էին[81]։» Ֆրանսիայի հասարակությունը քիչ հետաքրքրություն ուներ միջազգային հարաբերություններում և Ֆրանսիայի էլիտան չափազանց դեմ էր ավելի հզոր հարևանի հետ պատերազմելուն[82] The elites were now calm and considered it a minor issue.[83]։ Էլզասի և Լոթարինգիայի պահանջը խամրեց 1880 թվականից հետո և հանրապետականներն ու սոցիալիստները շարունակաբար ավելի նվազ հնչողություն էին տալիս այս խնդրին։ Վերադարձը չդարձավ Ֆրանսիայի պահանջ մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը[84][85]։

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. see Occupation of Saarbrücken
  2. For instance, A. Ramm highlights three difficulties with the argument that Bismarck planned or provoked a French attack. Agatha Ramm, Germany 1789-1919, Methuen & Co. Ltd, London, 1967, pp. 308-313.
  3. Howard, 1991, էջ 40
  4. Howard, 1991, էջ 45
  5. von Bismarck, 1899, էջ 58
  6. 6,0 6,1 Britannica: Franco-German War
  7. Von Poschinger, Heinrich, Conversations With Prince Bismarck, Harper and Brothers, London, 1900, https://archive.org/stream/conversationswit00poscrich/conversationswit00poscrich_djvu.txt
  8. Howard, 1991, էջ 41
  9. Wawro, 2002, էջ 101
  10. McElwee, 1974, էջ 43
  11. 11,0 11,1 McElwee, 1974, էջ 46
  12. Wawro, 2002, էջ 104
  13. Wawro, 2002, էջ 89
  14. Wawro, 2002, էջ 110
  15. Wawro, 2002, էջ 102
  16. Palmer, 2010, էջ 30
  17. Wawro, 2002, էջ 113
  18. Wawro, 2003, էջ 58
  19. Zabecki, 2008, էջեր 5–7
  20. Wawro, 2003, էջ 47
  21. Howard, 1991, էջ 78
  22. Howard, 1991, էջեր 69, 78–79
  23. Wawro, 2003, էջեր 66–67
  24. Howard, 1991, էջեր 47, 48, 60
  25. Wawro, 2003, էջեր 85, 86, 90
  26. Wawro, 2003, էջեր 87, 90
  27. Wawro, 2003, էջ 94
  28. Howard, 1991, էջ 82
  29. Wawro, 2003, էջ 95
  30. Howard, 1991, էջեր 100–101
  31. Howard, 1991, էջ 101
  32. Wawro, 2003, էջեր 97, 98, 101
  33. Wawro, 2003, էջեր 101–103
  34. Howard, 1991, էջեր 101–103
  35. Wawro, 2003, էջ 108
  36. Howard, 1991, էջեր 87–88
  37. Howard, 1991, էջեր 89–90
  38. Howard, 1979, էջեր 108–117
  39. Howard, 1979, էջ 145
  40. Howard, 1979, էջեր 152–161
  41. Howard, 1979, էջեր 160–163
  42. Baldick, 1974, էջեր 20–21
  43. Howard, 1979, էջեր 228–231
  44. Craig, 1980, էջ 31
  45. Howard, 1979, էջ 234
  46. Howard, 1991, էջեր 230–233
  47. Foley, 2007, էջեր 19–20
  48. Shann, Delperier, էջ 4
  49. Hozier, Davenport Adams, էջ 217ff
  50. Ollier, 1883, էջ 210
  51. Sondhaus, 2001, էջեր 101–102
  52. Wawro, 2003, էջեր 190–192
  53. van Creveld, 1977, էջ 96
  54. Howard, 1991, էջ 23
  55. Irvine, 1938, էջ 192
  56. Howard, 1991, էջեր 23–24
  57. Holborn, 1942, էջ 159
  58. Howard, 1991, էջեր 19–20
  59. Howard, 1991, էջ 21
  60. Howard, 1991, էջ 68
  61. Howard, 1991, էջեր 70–71
  62. Wawro, 2003, էջեր 52–53
  63. Bailey, 2004, էջ 217
  64. Howard, 1991, էջեր 35–36
  65. Bailey, 2004, էջեր 216–217
  66. 66,0 66,1 Clodfelter, 2017, էջ 187
  67. 67,0 67,1 Taylor, 1955, էջ 133
  68. Wawro, 2003, էջեր 301, 310
  69. 69,0 69,1 Baldick, 1974, էջ 209
  70. Horne, 1965, էջ 416
  71. Rougerie, 1995, էջ 118
  72. Wawro, 2000, էջ 122
  73. Wawro, 2003, էջ 301
  74. Rougerie, 2014, էջ 118
  75. Horne, 1965, էջեր 422–424
  76. Kennedy, 1987
  77. Varley, 2008a, էջեր 62–80
  78. Varley, 2008b
  79. Brown, 2010
  80. Jay, 1984, էջեր 151–162
  81. J.F.V. Keiger, France and the World since 1870 (2001) pp 112–120, quoting p 113.
  82. Gordon Wright, France in Modern Times (5th ed. 1995) pp 288–299.
  83. Allan Mitchell (2018). The German Influence in France after 1870: The Formation of the French Republic. էջ 190. ISBN 9781469622927.
  84. Frederic H. Seager, "The Alsace-Lorraine Question in France, 1871-1914." From the Ancien Régime to the Popular Front: Essays in the History of Modern France edited by Charles K. Warner, (1969): 111-26.
  85. E. Malcolm Carroll, French Public Opinion and Foreign Affairs: 1870-1914 (1931) pp 47-48.