Ֆրանսիշկու Գուտերիշ (պորտ.՝ Francisco Guterres, սեպտեմբերի 7, 1954(1954-09-07)[1][2], Ossu, Viqueque Municipality, Արևելյան Թիմոր[3]), Արևելյան Թիմորի քաղաքական գործիչ, որն Արևելյան Թիմորի նախագահն է սկսած 2017 թվականից։ Նա նաև Ֆրետիլինի նախագահն է, ինչպես նաև 2002-ից 2007 թվականներին եղել է Արևելյան Թիմորի ազգային ժողովի նախագահ։ Որպես Ֆրետիլինի թեկնածու, նա մասնակցել է 2007 և 2012 թվականների նախագահական ընտրություններին, բայց երկու դեպքերում էլ պարտվել է երկրորդ փուլում անկախ թեկնածուներին։ Նա նաև մասնակցել է 2017 թվականի նախագահական ընտրություններին և նախկին վարչապետ Շանանա Գուժմաոյի և իր կուսակցության` Թիմորի Վերակառուցման Ազգային Կոնկրեսի օգնությամբ ընտրվել է որպես նախագահ։

Ֆրանսիշկու Գուտերիշ
պորտ.՝ Francisco Guterres
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1954(1954-09-07)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրOssu, Viqueque Municipality, Արևելյան Թիմոր
Քաղաքացիություն Արևելյան Թիմոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինCidália Guterres?
Զբաղեցրած պաշտոններMember of the National Parliament of East Timor? և Արևելյան Թիմորի նախագահ
ԿուսակցությունRevolutionary Front for an Independent East Timor?
Ստորագրություն
Изображение автографа
 Francisco Guterres Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

Ծնվել է 1954 թվականին, Օշույում, Գուտերիշը իրեն նկարագրել է որպես «աղքատ ընտանիքի և համեստ մարդկանց որդի»։ Նա կաթոլիկ է և գերիլիայի նախկին մարտիկ[4]։ 1998 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում կայացած Ֆրետիլինի Արտակարգ Խորհրդաժողովում նրան անվանել են Զինված Դիմադրության Խորհրդի գլխավոր համակարգող։ 2001 թվականի հուլիսին նա ընտրվել է Ֆրետիլինի նախագահ։ Գուտերիշը ընտրվել է Վստահորդների Ասամբլեա 2001 թվականի օգոստոսի խորհրդարանական ընտրություններում, և նա դրանից հետո ընտրվել է Վստահորդների Ասամբլեայի կողմից որպես դրա նախագահ, երբ Արևելյան Թիմորն ստացել իր անկախությունը 2002 թվականի մայիսին, Վստահորդների Ասամբլեան վերափոխվել է Ազգային Ժողովի, և Գուտերիշը մնացել է դրա նախագահ[3]։

2007 թվականի նախագահական ընտություններին Գուտերիշը առաջադրվել է որպես Ֆրետիլինի թեկնածու և պոպուլիստական արշավ է իրականացրել[4]։

Այնուամենայնիվ, Ֆրետիլինի մի քանի մասնակիցներ մեղադրում էին նրան 2006 թվականի Արևելյան Թիմորի ճգնաժամի համար և նրա փոխարեն աջակցում էին վարչապետ Ժոզե Ռամոս Հորտային, որն առաջադրվել էր որպես անկախ թեկնածու[4]։ Ընտրությունների առաջին փուլում որը անցկացվել է ապրիլի 9-ին, Գուտինեշը զբաղեցրել էր առաջին տեղը ձայների 27.89%-ով[5][6]։ Նա և Ռամոս Հորտան մասնակցել են երկրորդ փուլին մայիսին, և Գուտերիշը պարտվել է ձայների 31%-ով, իսկ Ռամոս-Հորտան հաղթել է ձայների 69%-ով։ Նա ընդունել է արդյունքը և շնորհավորել է Ռամոս Հորտային[7]։ Գուտերիշը վերընտրվել է խորհրդարանում 2007 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններում որպես Ֆրետիլինի թեկնածուների ցուցակի առաջին անուն[8]։ 2017 թվականի նախագահական ընտրություններին Գուտերշը նորից առաջադրվել է որպես Ֆրետիլինի թկենածու նախկին վարչապետ Շանանա Գուժմաոյի և նրա կուսակցության` Թիմորի Վերակառուցման Ազգային Կոնկրեսի աջակցությամբ։ Վաղ արդյունքները ցույց են տվել, որ նա հաղթել է ձայների ավելի քան 50%-ով առաջին փուլում[9]։ Գուտերիշը պաշտոնը ստանձնել է 2017 թվականի մայիսի 20-ին` որպես Արևելյան Թիմորի առաջին ընտրված կուսակցական նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Profile on National Parliament website(չաշխատող հղում).
  4. 4,0 4,1 4,2 «Feature: Fretilin looms over Timor poll». The Australian. 2007 թ․ ապրիլի 6. Վերցված է 2007 թ․ ապրիլի 8-ին.(չաշխատող հղում)
  5. Results from the National Electoral Commission (PDF), Comissão Nacional de Eleições Timor-Leste, 2007 թ․ ապրիլի 18, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 16-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)Results from the National Electoral Commission (PDF), Comissão Nacional de Eleições Timor-Leste, 2007 թ․ ապրիլի 18, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ փետրվարի 16-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  6. «Two set to square off for presidency». news.com.au. AAP. 2007 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Guterres congratulates Horta as new president of Timor-Leste». Xinhua ("People's Daily Online"). 2007 թ․ մայիսի 11.
  8. National Provisional Results from the 30 June 2007 Parliamentary Elections (PDF), Comissão Nacional de Eleições Timor-Leste, 2007 թ․ հուլիսի 9, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 10-ին, Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  9. Hodge, Amanda (2017 թ․ մարտի 22). «Francisco Guterres set to become East Timor's fourth president». The Australian. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիշկու Գուտերիշ» հոդվածին։