Ֆրանսիայի լեզուներ, Ֆրանսիայում գործածվող ոչ պաշտոնական լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն, որը համարվում է ամենատարածված և երկրի միակ պաշտոնական լեզուն։ Ֆրանսիայում մյուս լեզուները բաժանվում են տարածաշրջանային լեզուների և ներգաղթյալների լեզուների։

Ֆրանսիայի լեզուներ
Տարածաշրջանային լեզուների և բարբառների աշխարհագրական բաշխում
Ենթադասlanguages of a country?
Երկրներ Ֆրանսիա
Պաշտոնական կարգավիճակֆրանսերեն

[[Պատկեր:




Ֆրանսիայի մայրենի լեզու(2007)[1]      ֆրանսերեն (87.2%)     արաբերեն (3.6%)     պորտուգալերեն (1.5%)     իսպաներեն (1.2%)     իտալերեն (1.0%)     գերմաներեն (0.7%)     թուրքերեն (0.5%)     անգլերեն (0.4%)     այլ լեզուներ (3.9%)

|300px]]
 Languages of France Վիքիպահեստում

Կարգավիճակ խմբագրել

Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է (համաձայն Ֆրանսիայի Սահմանադրության 2-րդ հոդվածի), և կառավարությունը պարտավոր է օրենքով օգտագործել հիմնականում ֆրանսերենը։ Բացի այդ, կառավարությունը պահանջում է, որ առևտրային գովազդներն ու հայտարարությունները գրվեն մատչելի ֆրանսերենով (թեև արգելված չէ, դրա հետ միասին նաև այլ լեզուներով ներկայացնել), սակայն չի պահանջում ֆրանսերենի օգտագործումը ոչ առևտրային հրապարակումներում։

Բերնար Չերկվիլի կառավարության համար գրված 1999 թվականի զեկուցման մեջ[2] առանձնացվում են 75 լեզուներ, որոնք կարող են պաշտոնական ճանաչում ստանալ տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների վավերացման դեպքում։ Դրանցից 24-ը Ֆրանսիայի եվրոպական մասի բնիկ լեզուներն են, իսկ մնացածը ՝ ներգաղթյալների լեզուները։

«Ֆրանսիայի լեզուներ» հասկացությունն արդեն ճանաչում է ձեռք բերել և օգտագործվում է վարչակազմի կողմից, սակայն նրանցից ոչ մեկը դեռևս չի ստացել որեէ պաշտոնական կարգավիճակ։

Որոշ տարածաշրջանային լեզուներ կոչվում են «պատուա» (ֆր.՝ Patois, որը նշանակում է բարբառ, ժարգոն), չնայած նրան, որ այն համարվում է նսեմացուցիչ արտահայտություն։

Կրթություն խմբագրել

2001 թվականի ապրիլին Ֆրանսիայի կրթության նախարար Ժակ Լանգը[3] պաշտոնապես ճանաչեց, որ Ֆրանսիայում տարածաշրջանային լեզուներն ավելի քան երկու դարերի ընթացքում ընկճված վիճակում են գտնվել և հայտարարեց, որ ֆրանսիական դպրոցներում թույլատրվում է երկլեզու կրթություն։

Վիճակագրություն խմբագրել

1999 թվականի մարդահամարի ընթացքում Ֆրանսիայի Ազգային վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտը ընտրական հարցազրույց անցկացրեց Ֆրանսիայի եվրոպական մասում, 380.000 չափահասների հետ՝ իրենց ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ։ Հարցերից մեկն այն էր, թե ծնողներն ինչ լեզվով են խոսել իրենց հետ, մինչև նրանց հինգ տարեկան դառնալը։ Սա Ֆրանսիայում տարբեր լեզուներ կրողների առաջին լուրջ ուսումնասիրությունն է եղել։ Արդյունքները հրապարակվել են Enquête familiale, Insee - ում։

Տեղ Լեզու Մայրենի լեզու
Մեծահասակների տոկոս
1 Ֆրանսերեն 39 360 86 %
2 Գերմաներեն и գերմանական բարբառներ
970
2,12 %
3 Արաբերեն
940 2,05 %
4 Օքսիտաներեն
610
1,33 %
5 Պորտուգալերեն 580 1,27 %
6 Ռոմանական լեզուներ
570
1,25 %
7 Իտալերեն 540 1,19 %
8 Իսպաներեն 485 1,06 %
9 Բրետոներեն 280
0,61 %
10 Շուրջ 400 այլ լեզուներ
(լեհերեն, Լիբիա-բերբերական լեզուներ, արևելա-ասիական լեզուներ, կատալոներեն, ֆրանկո-պրովանսալերեն, կորսիկերեն, Բասկերեն և այլն)
2350
5,12 %
Ամբողջ 45 762
102 %

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «GESIS - Leibniz Institute for the Social Sciences». www.gesis.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  2. Les langues de la France - Rapport de Bernard Cerquiglini
  3. Educacioun

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի լեզուներ» հոդվածին։