Ֆրանսիայի Հանրապետության նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ (ֆր.՝ Président de la République française), ոչ պաշտոնապես՝ Ֆրանսիայի նախագահ, համարվում է ընտրված Պետության գլուխը Ֆրանսիայում։

Ֆրանսիայի հանրապետության նախագահ
Նախագահի խորհրդանիշը
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Էմանուել Մակրոն
ՆստավայրԵլիսեյան պալատ Փարիզ
Պաշտոնավարման ժամկետՀինգ տարի
Աշխատավարձ€178,923.72 (€14,910.31/ամսական)[1]
Կայքelysee.fr

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Ֆրանսիական հինգ հանրապետություններից չորսում պետության գլուխը համարվել է պետության նախագահը։ Ֆրանսիական ամեն սահմանադրությամբ նախագահի լիազորությունները, գործառույթները և պարտականությունները տարբեր են եղել։

1965 թվականից նախագահի ընտրությունները եղել են ուղղակի և համաժողովրդական։

Մինչև 2002 թվականը (օրենքը փոփոխվել է 2000-ին) նախագահի լիազորությունների ժամկետը եղել է 7 տարի (ֆր.՝ septennat), դրանից հետո՝ 5 տարի (ֆր.՝ quinquennat

2008 թվականից հանրապետության նախագահի միջամտությամբ սահամանադրությամբ նախագահի լիազորություններում կատարվեցին որոշակի փոփոխություններ։ Հիմնական փոփոխությամբ հանրապետության նախագահը չէր կարող ընտվել երկու անգամ անընդմեջ։

Երկրի ներկայիս նախագահն է Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է պաշտոնը 2017 թվականի մայիսի 14-ից։ Նա հանրապետության 25-րդ նախագահն է։

Նախագահի նստավայրն է Ելիսեյան պալատը Փարիզում։ Նաև պաշտոնական նաստավայր են համարվում Ռեմուեի ամրոցը, փարիզյան առանձնատուն «Մարինի հյուրանոցը» և Բրեգանսոն նավահանգիստը Վար դեպարտամենտում։

Ֆրանսիայի նախագահները նաև դե յուրե հանդիսանում են Անդորրայի իշխաններ և պատվո Լեգեոնի գրոսմեյստերներ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիայի Հանրապետության նախագահ» հոդվածին։