Ֆրանսիական փոստը Կիլիկիայում

Ֆրանսիական փոստը Կիլիկիայում, փոստային ծառայություն՝ ստեղծված Ֆրանսիայի ռազմական վարչակարգի կողմից 1919-1921 (ընդհատումով) թվականներին Առաջին համաշխարհային պատերազմում Կիլիկիայի գրավված տարածքում (ֆր.՝ Cilicie), որը պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ Այդ վարչակարգը թողարկել է հատուկ փոստային նամականիշեր, որոնք օգտագործվել են օկուպացիայի ժամանակ[1]։

Բռնազավթված Կիլիկիայի համար ֆրանսիական նամականիշ՝ «Occupation militaire française Cilicie» («Ֆրանսիական ռազմական օկուպացիա. Կիլիկիա») կրկնակի գրառումով, 1920(Սքոթ #99c)

Փոստի կազմակերպում խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Կիլիկիայի մարզը, որը գտնվում էր ժամանակակից Թուրքիայի հարավում և այդ ժամանակ հանդիսանում էր Ադանայի օսմանյան վիլայեթը, օկուպացված էր ֆրանսիական զորքերի կողմից։ Օկուպացիան շարունակվել է 1918 թվականից մինչև 1921 թվականի հոկտեմբերի 20-ը՝ ընդմիջվելով 1919 թվականի երկրորդ կեսից մինչև 1920 թվականի սկիզբը[2][3][4]։ Օկուպացված տարածքում ստեղծվել և գործում էր ֆրանսիական փոստը, որն ուներ սեփական փոստային վճարման նշաններ։

Փոտային նամականիշերի թողարկում խմբագրել

Առաջին ֆրանսիական օկուպացիա խմբագրել

1919 թվականին ֆրանսիացիների գրաված Կիլիկիայի համար թողարկվեցին առաջին նամականիշները։ Դրանք նույն թուրքական նամականիշներն էին, որոնց վրա ֆրանսերեն գրված էր «Cilikie» («Կիլիկիա»), իսկ ավելի ուշ՝ «T.E.O. Cilikie» («Թշնամու կողմից օկուպացված տարածք. Կիլիկիա», T. E. O.՝ կրճատ «Terrirtoires ennemis occupés»-ից) բառերը[2][3][4]։

1919 թվականի մայիսի 23-ին այդ նամականիշները դուրս հանվեցին շրջանառությունից։ Շուտով ֆրանսիական զորքերը հեռացան Ադանա և Մերսին քաղաքներից, և դրանք գրավեցին անգլիացիները[2]։

Բրիտանական շրջան խմբագրել

1919 թվականի սեպտեմբերին Կիլիկիայի տարածքներն իրենց հսկողության տակ վերցրին անգլիական զորքերը։ Բրիտանական զինվորական վարչակարգն օկուպացման ժամանակահատվածում փոստային շրջանառության մեջ դրեց Պաղեստինի անգլո-եգիպտական դաշտային փոստի նամականիշները[2][3][4]։

Երկրորդ ֆրանսիական օկուպացիա խմբագրել

1920 թվականի փետրվարի սկզբին Կիլիկիայի մարզը կրկին անցավ Ֆրանսիայի զինվորական կառավարմանը։ Այդ ժամանակ փոստային շրջանառության մեջ մտավ Թուրքիայի հարկային նամականիշները, այնուհետև ֆրանսիական նամականիշները՝ վրան ֆրանսերեն գրված «Occupation militaire française. Cilicie» և «О. M. F. Cilicie» (Ֆրանսիական ռազմական օկուպացիա։ Կիլիկիա), որոնք նոր արժեք ունեին տեղական արժույթով[2][4]։

1920 թվականին Կիլիկիայի արևելյան հատվածի փոստային կարիքների համար պատրաստվեց նամականիշների հատուկ շարք(Սքոթ #110—116)՝ վրան նույն տպագրությամբ՝ «O. M. F. Cilikie», սակայն ավելացվել էին «Sand. est» («Արևելյան սանջակ») բառերը[2]։

ֆրանսիական նամականիշներ բռնազավթված Կիլիկիայի համար (1920)
 
 
«T. E. O. Cilicie» տպագրությունը
(«Ֆրանսիական ռազմական օկուպացիա։
Կիլիկիա») Օսմանյան կայսրությունում
ֆրանսիական փոստի նամականիշի վրա
(Սքոթ #100)
«О. M. F. Cilicie»տպագրությունը
(«Ֆրանսիական ռազմական օկուպացիա։
Կիլիկիա») ֆրանսիական նամականիշի վրա(Սքոթ #104).

Փոստային նամականիշների այլ տեսակներ խմբագրել

1920 թվականի հուլիսի 15-ին լույս տեսան երկու ավիափոստային նամականիշներ(Սքոթ #C1, C2)՝ Ադանա-Հալեպ ավիաուղու համար[2]։ Դրանք իրենցից ներկայացնում էին նույն թվականին ավելի վաղ տպագրված բռնազավթված նամականիշները, որոնց վրա գրված էր «Poste par avion» («Ավիափոստ»)(Սքոթ #123, 124)[5]:

Բացի այդ, 1919-1921 թվականներին ներմուծվեցին նաև հավելավճարային նամականիշներ՝ նույն գրություններով, որոնք արվել էին սովորական փոստային նամականիշների վրա Կիլիկիայի առաջին և երկրորդ ֆրանսիական օկուպացիաների ժամանակ[2][5]։

Ըստ Լ. Լեպեշինսկու[1]՝ 1919-1921 թվականներին ընդհանուր առմամբ թողարկվել է 99 փոստային և 16 հավելավճարային նամականիշներ՝ ֆրանսիական և թուրքական նամականիշների վրա ֆրանսերեն գրառումներով (բնօրինակ նամականիշների վրա թուրքերեն գրառումներով)։ Միևնույն ժամանակ «Սքոթ» կատալոգը հաշվում է 127 փոստային, 16 հավելավճարային և 2 ավիափոստային նամականիշ (չհաշված տարատեսակները)[5]։

Ազատագրում խմբագրել

1921 թվականի նոյեմբերի 21-ին Թուրքիան իրեն վերադարձրեց Կիլիկիան և նրա տարածքում սկսեցին օգտագործվել թուրքական նամականիշներ[2][3][4]։

Այդ իրադարձությունը նշանավորելու համար Աթաթուրքի ազգային կառավարության փոստային բաժինը թողարկեց երկու տեսակի հուշանամականիշ, որոնք ունեին թուրքերեն գրառում և նոր անվանական արժեք(Սքոթ #64—77)։ Առաջին շարքը շրջանառության մեջ մտավ 1921 թվականի դեկտեմբերին և ուներ «Ադանա, դեկտեմբերի 1, 1921» (երկու տիպի) գրառում՝ 1920-1921 թվականների Օսմանյան կայսրության փոստային, թերթային և հավելավճարային նամականիշների վրա։ Դրանցից մի քանիսի վրայի գրառումները շրջված են[2][5]։

 
 
Ազգային կառավարության հուշանամականիշների առաջին շարքը՝ նվիրված ֆրանսիացիների կողմից գրաված Կիլիկիայի Ադանայի ազատագրմանը, 1921)

Երկրորդ շարքը լույս է տեսել 1922 թվականին։ «Ադանա հունվարի 5, 1922» հիշարժան գրառումն արվել էր 8 անվանական արժեք և 7 գույն ունեցող հատուկ պատրաստված մանրանկարների վրա, որոնց վրա պատկերված էր ազգային կառավարության նամականիշը՝ թողարկված 1921 թվականին՝ Ադրիանապոլիսում գտնվող Սելիմիե մզկիթի նկարով(Սքոթ #80): Ն. Վլադինեցն այդ տեսակը դասակարգում է փոստային-բարեգործական (կիսափոստային) նամականիշների դասին՝ պնդելով, որ նամականիշների վաճառքի ժամանակ գանձվում էր 25 % հավելավճար հօգուտ զոհված զինվորների զավակների[6]։ «Սքոթ» կատալոգն այդ թողարկումը չի դիտարկում որպես կիսափոստային՝ այն առաջին հուշատեսակի հետ միասին դասակարգելով «Թուրքիան Ասիայում» ենթաբաժնում («Անատոլիա»)[5]։

 
Ազգային կառավարության հուշանամականիշների երկրորդ շարքը՝ նվիրված ֆրանսիացիների կողմից գրաված Կիլիկիայի Ադանայի ազատագրմանը, 1922)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Лепешинский Турция (Турецкая Республика). Пояснение к схеме. 6. Киликия. — С. 216.(չաշխատող հղում)(Ստուգված է 15 Մայիսի 2011)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Владинец-Азия "Турция (Турецкая Республика). Региональные выпуски. Киликия". — С. 144—145.(Ստուգված է 14 Մայիսի 2011)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rossiter, Stuart; Fowler, John & Wellsted, Raife. «Turkey. Cilicia». Stamp Atlas (անգլերեն). Sandafayre Stamp Auctions. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 "Большой филателистический словарь" Киликия.(Ստուգված է 14 Մայիսի 2011)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Scott 2007. Standard Postage Stamp Catalogue. — New York: Scott, 2006. (անգլ.)
  6. Владинец-Азия "Турция (Турецкая Республика)". — С. 141—146.

Գրականություն խմբագրել

  • Ghassan R. A printer’s ingenuity at work: the «T. E. O. Cilicia» overprints // The Levant. — 2006. — Vol. 3. — No. 5. — P. 81—85, 94. (անգլ.)
  • Parenti J.-B. Tresor et Postes Organization in Cilicia // The Levant. — 2010. — Vol. 5. — No. 5. (անգլ.)
  • Wellsted R., Rossiter S., Fowler J. The Stamp Atlas. — New York: Facts on File Publications, 1986. — 336 p. — ISBN 0-8160-1346-2. (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Cilicia». Country List (անգլերեն). All World Stamps Catalogue sponsored by Stanley Gibbons — Կիլիկիայի նամականիշները ֆրանսիական օկուպացման ժամանակ «Ստենլի Գիբոնսի օնլայն կատալոգում». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  • «Cilicia (French Occupation)». A—Z of postal authorities. Encyclopaedia of Postal History (անգլերեն). Stampsite: The Encyclopaedia of Postal Authorities — Ֆրանսիական օկուպացման ժամանակ Կիլիկիայի նամականիշների մասին տեղեկություն «Փոստի պատմության հանրագիտարան։ Փոստային գերատեսչությունների հանրագիտարան» տվյալների բազայում. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  • Boncuk M. (2007 թ․ մայիսի 5). «Ottoman Philately | Cilicia (1919—21)». Mavi Boncuk Cornucopia, Ottomania and Turcomania (անգլերեն). Mavi Boncuk; Blogspot; Blogger; Google. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  • «Adana (Cilicia)». The History of Turkish Postal Stamps. Turkish Stamps. efilateli. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  • «Timbres français et turcs en Cilicie en 1919—1920». Histoire. Cilicie — Mersin (ֆրանսերեն). Turquie | culture. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.
  • «Turkey Collection Index. Turkey (1863—)». Online Stamp Collections; Bill Seymour (անգլերեն). Seymour Family Web Site; Seymour Family — Թուրքիայի նամականիշների առցանց հավաքածու (1863֊1940) Սեյմուր ընտանիքի կայքում (Seymour Family, ԱՄՆ). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.