Ֆրանսիական հուշարձանների թանգարան

Ֆրանսիական հուշարձանների թանգարան (ֆր.՝ Musée des monuments français), Փարիզի նախկին թանգարան, հիմնադրվել է պատմաբան-միջնագետ Ալեքսանդր Լենուարի կողմից 1795 թվականին և դարձել է ֆրանսիական երկրորդ ազգային թանգարանը Լուվրից հետո (1793)։ Թանգարանը կարևոր դեր է խաղացել ֆրանսիացիների հասարակական վերաբերմունքի փոփոխության մեջ՝ վերաբացահայտված և բարձր գնահատված մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ։ 1816 թվականին փակվել է թագավորական հրամանով, թանգարանային նմուշներն այժմ պահվում են Ֆրանսիայի տարբեր վայրերում (մասնավորապես՝ Լուվրում) և արտասահմանում[1]։

Ֆրանսիական հուշարձանների թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզ
Հիմնադրվել է1795
Քարտեզ
Քարտեզ

Ֆրանսիական հուշարձանների թանգարանի փակումից 200 տարի անց Լուվրը, միջնադարյան արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, անհետացած թանգարանին նվիրեց «Հեղափոխական թանգարան։ Ալեքսանդր Լենուարի ֆրանսիական հուշարձանների թանգարան» (2016 թվականի ապրիլ-հուլիս)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիական հուշարձանների թանգարան» հոդվածին։