Ֆրանչեսկո Ռեդի (իտալ.՝ Francesco Redi, փետրվարի 18, 1626(1626-02-18)[1][2][3][…], Արեցո, Տոսկանա, Իտալիա[2][4] - մարտի 1, 1697(1697-03-01)[2], Պիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]), իտալացի (տոսկանացի) բժիշկ և բնագետ։ Կրթություն է ստացել Պիզայում՝ փիլիսոփայության և բժշկության ոլորտներում։ Ֆերդինանդո II Մեդիչի դուքսի օրոք ծառայել է որպես Տոսկանական արքունիքի գլխավոր բժիշկ և դքսության գլխավոր դեղագործ։

Ֆրանչեսկո Ռեդի
իտալ.՝ Francesco Redi
Ծնվել էփետրվարի 18, 1626(1626-02-18)[1][2][3][…]
ԾննդավայրԱրեցո, Տոսկանա, Իտալիա[2][4]
Մահացել էմարտի 1, 1697(1697-03-01)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՊիզա, Տոսկանա, Իտալիա[2][4]
Քաղաքացիություն Տոսկանայի Մեծ դքսություն
ԿրթությունՊիզայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, կենսաբան, բանաստեղծ, նկարիչ, միջատաբան, parasitologist, բնագետ, գիտնական և բուսաբան
ՈւսուցիչRemigio Cantagallina?
ԱշակերտներAnton Maria Salvini?
ԱշխատավայրՖլորենցիա
ԱնդամակցությունԱկադեմիա դելա Կրուսկա, Accademia del Cimento? և Արկադիայի ակադեմիա

Գիտական գործունեություն խմբագրել

 
ֆրանչեսկո Ռեդիի արձանը Ֆլորենցիայի Ուֆֆիցիում (Piazzale degli Uffizi): Նրա ոտքերի մոտ Տասկանայում գտնվող Բաքոսի պատճենն է:

Նա հիմնել է կենսաբանության պատմության մեջ առաջին փորձերը՝ հերքելով Արիստոտելի գաղափարները կյանքի ինքնածնության վերաբերյալ։ Փորձնականորեն ապացուցել է փտած մսից ճանճերի ինքնածնության անհնարինությունը (փտած մսով ամանների մի մասը շղարշով փակելով՝ նա կարողացավ կանխել ճանճերի ձվադրումը)։ Փորձերի արդյունքները հրատարակվել են 1668 թվականին՝ «Փորձեր միջատների ծագման վերաբերյալ» աշխատության մեջ (իտալ.՝ Esperienze Intorno alla Generazione degl'Insetti): Հայտնի է նաև օձի թույնի և մակաբույծների (որդերի) հետազոտություններով։

Կարլո Ռոբերտո Դատիի հետ միասին կատարել են առաջին ուսումնասիրությունը ակնոցի գյուտի պատմության վերաբերյալ[5]։

Գրական գործունեություն խմբագրել

1655 թվականից մասնակցել է Դելլա Կրուսկա ակադեմիայի աշխատանքներին և հրատարակված իտալալեզու բառարանի երրորդ հրատարակության նախապատրաստմանը։ Եղել է Արկադիական ակադեմիայի առաջին անդամներից մեկը։ Նա հրատարակել է մի շարք բանաստեղծական աշխատություններ, որոնցից ճանաչում ունի «Բաքոսը Տոսկանայում» բանաստեղծությունը (իտալ.՝ Bacco in Toscana, 1685):

Հիշատակ խմբագրել

Ի պատիվ Ռեդիի անվանվել են.

  • խառնարան Մարսի վրա
  • կենդանաբանության իտալական ամսագիր Redia
  • թունաբանության միջազգային հասարակութուն մրցանակ (International Society on Toxinology) — Redi Award
  • եվրոպական վիպերի ենթատեսակներ Vipera aspis francisciredi

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bucchi G., Mangani L. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  5. Пите Джеймс, Ник Торп «Личные вещи и украшения» // Древние изобретения = Ancient Inventions. — Мн.: ООО "Попурри", 1997. — С. 356. — 768 с. — ISBN 985-438-139-0

Գրականություն խմբագրել

  • Andrea Corsini, "Sulla vita di Francesco Redi. Nuovo contributo di notizie," Rivista di storia delle scienze mediche e naturali, 13 (1922), 86-93.
  • Ugo Viviani, Vita ed opere inedite di Francesco Redi, 3 vols., (Arezzo, 1924-1931).
  • Luigi, Belloni, "Francesco Redi, biologo," in Celebrazione dell'Accademia de Cimento nel tricentenario della fondazione, Dormus Galileiana, 19 Giugno 1957, (Pisa, 1958), pp. 53–70.
  • Paula Findlen, "Controlling the Experiment: Rhetoric, Court Patronage and the Experimental Method of Francesco Redi," History of Science, 31 (1993), 35-64.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Ռեդի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Ռեդի» հոդվածին։