Ֆրանչեսկո Պետրարկա (իտալ.՝ Francesco Petrarca, հուլիսի 20, 1304[1][2], Արեցո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3] - հուլիսի 19, 1374[2], Արկուա Պետրարկա, Վենետիկի հանրապետություն[2][3]), աշխարհահռչակ իտալացի բանաստեղծ, հումանիստների ավագ սերնդի առավել հայտնի ներկայացուցիչ, իտալական Նախավերածննդի գլխավոր գործիչներից մեկը։ Վերածննդի հումանիստական մշակույթի և իտալական ազգային պոեզիայի հիմնադիրը։ Գրել է բազմաթիվ ստեղծագործություններ իտալերեն և լատիներեն լեզուներով, ներկայումս առավելապես հայտնի է Լաուրային գովերգող իր սոնետների, մադրիգալների, բալլադների, սեքստինների և կանցոնների ժողովածուով (Canzonier, բաղկացած է 366 բանաստեղծությունից)։

Ֆրանչեսկո Պետրարկա
իտալ.՝ Francesco Petrarca
Ծնվել էհուլիսի 20, 1304[1][2]
ԾննդավայրԱրեցո, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3]
Վախճանվել էհուլիսի 19, 1374[2] (69 տարեկան)
Վախճանի վայրԱրկուա Պետրարկա, Վենետիկի հանրապետություն[2][3]
ԳերեզմանԱրկուա Պետրարկա և Q55086272?[4]
Մասնագիտությունփիլիսոփա, բանաստեղծ, թարգմանիչ, երգերի հեղինակ, գրող, լեռնագնաց, ինքնակենսագիր, բանասեր, մարդասեր և Catholic cleric
Լեզուիտալերեն և լատիներեն
ԿրթությունՄոնպելիեի համալսարան (1320) և Բոլոնիայի համալսարան (1323)
Ժանրերպոեզիա և արձակ
Ուշագրավ աշխատանքներIl Canzoniere?, Secretum?, De viris illustribus?, Rerum memorandarum libri?, De otio religioso?, De vita solitaria?, De remediis utriusque fortunae?, Invectivarum contra medicum quendam libri IV?, Itinerarium ad sepulchrum domini nostri Yhesu Christi?, Liber sine nomine?, Invectiva contra eum qui maledixit Italiam?, Invectiva contra quendam magni status?, Bucolicum carmen?, Africa?, Epistolae familiares?, Historia Griseldis? և Triumphs?
Պարգևներ
Ֆրանչեսկո Պետրարկա Վիքիքաղվածքում
Ֆրանչեսկո Պետրարկա Վիքիդարանում
 Francesco Petrarca Վիքիպահեստում

Նա Եվրոպայում առաջիններից էր, որ իդեալականացրեց անտիկ աշխարհը։ Չկտրվելով միջնադարյան աշխարհայեցողությունից՝ Պետրարկան քննադատաբար է վերագնահատել միջնադարյան սխոլաստիկան և հաստատել մարդու անհատական ազատության գաղափարը։ Գրել է լատիներեն փիլիսոփայական տրակտատներ, որոնցում արտահայտել է իր ապրած կրոն, ճգնաժամը։ Հոգևորի և մարմնականի հակադրության մեջ հակվել է գերադասելու երկրայինը, մարդկային հոգևոր-զգացական աշխարհը։ Նրա հումանիստական գաղափարները ուղեկցվել են ճգնավորական բարոյականության, աշխարհի ունայնության և անցողիկության քարոզով։

Կենսագրություն խմբագրել

Ֆրանչեսկո Պետրարկան ծնվել է 1304 թվականի հուլիսի 20-ին Արեցոյում։ Ֆլորենտացի նոտարի որդի է։ 1312 թվականին Պետրարկայի ընտանիքը տեղավոխվել է Պրովանս։ 1316 թվականին իրավունք է ուսումնասիրել Մոնպելիեում, 1320 թվականին՝ Բոլոնիայում։ 1326 թվականին ձեռնադրվել է հոգևորական։ Նա գործուն մասնակցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքին։ Համակրել է ապստամբ տրիբուն Կոլա դի Ռիենցոյին և վերջինիս պարտությունից հետո դարձել նրա դատապաշտպանը։ Իտալական արքունիքներում վարել է բարձր պաշտոններ։ Այս հակասականությունը որոշակի արտահայտություն է գտել նաև Պետրարկայի քնարերգության մեջ։ Պետրարկան փառքի է արժանացել «Աֆրիկա» (1339—1942) լատիներեն էպիկական պոեմով, որի համար ստացել է դափնեպսակ (1341)։ «Աֆրիկա»-ում Վիրգիլիոսի «էնեականի» ոճով նա պատկերել է Պունիկյան երկրորդ պատերազմը, տարփողել Հին Հռոմի փառքը։

Պատմում են, որ Ֆրանչեսկո Պետրարկան մի անգամ իրեն շատ վատ է զգացել ու կորցրել է գիտակցությունը։ Շտապ տեղ հասած բժիշկը ցավով արձանագրել է գրողի մահը։ Հարազատներին ուրիշ ոչինչ չէր մնում, քան սգալ նրա վախճանը և նախապատրաստվել հուղարկավորությանը։ Բայց հենց այն պահին, երբ բոլորն արդեն պատրաստվում էին նրա մարմինը հողին հանձնել, Պետրարկան արթնացել է 20 ժամ տևած լեթարգիական քնից ու ի զարմանս ներկաների հայտարարել, որ իրեն շատ լավ է զգում։ Իր առաջին «մահից» հետո բանաստեղծը ապրեց ևս 30 տարի։

Գործունեություն խմբագրել

Առավել ինքնատիպ են «Բուկոլիկներ» (1346-1357) այլաբանական բովանդակությամբ հովվերգերը։ Պետրարկան ձգտել է վերականգնել դասական լատիներենը, այդ լեզվով գրել պատմագիտական, փիլիսոփայական, բանասիրական և գեղարվեստական գործեր։ Պատմագիտական երկերում և որոշ քաղաքական բանաստեղծություններում («Իմ Իտալիա» ևն) նա երագել է տեսնել օտար զավթիչներից ազատագրված ու հզորացած հայրենիքը։ Սակայն նրա քնարերգության պսակն են կազմում Լաուրային նվիրված իտալական քնարական սիրային բանաստեղծությունները, որոնք 1350-ական թվականներին վերջերին զետեղել է կանցիոներեի (երգերի ժողովածու) մեջ։ Այն բաղկացած է երկու բաժնից՝ «Բանաստեղծությունն եր գրված Լաուրայի կենդանության ժամանակ», «Բանաստեղծություններ գրված Լաուրայի մահից հետո» և բովանդակում է 317 սոնետ, 29 կանցոն, 9 սեքստին, 7 բալլադ և 4 մադրիգալ։ Գիրքը ինքնատիպ պոետական օրագիր է, որ ներկայացնում է կնոջ և բնության գեղեցկությամբ արբած բանաստեղծի անհատական ապրումները։ Նրա պոեզիան եվրոպական նոր գրականության մեջ անհատական քնարերգության առաջին բարձրագույն օրինակն է։ Նա ոչ միայն փոխեց պոեզիայի բովանդակությունը, այլև ստեղծեց երաժշտականությամբ ու պոետիկական հնարանքներով հարուստ բանաստեղծական ձևեր։ Լաուրային է նվիրել նաև տերցիններով գրված խրատական բնույթի «Հաղթանակներ» (1354) այլաբանական պոեմը, որը ներթափանցված է ճգնավորական բարոյախոսությամբ։ Պետրարկայի պոեզիան մեծ ազդեցություն է գործել եվրոպական քնարերգության (այսպես կոչված պետրարկիզմի) զարգացման վրա։ Պետրարկան (Դանթեի և Բոկաչչոյի հետ) համարվում է գրական իտալերենի սկզբնավորողներից։

Մահացել է 1374 թվականի հուլիսի 17-ին Արկուայում՝ Պաղուայի մոտ։

Պետրարկան հայերեն խմբագրել

Առցանց խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են