Ֆրանչեսկո Անդրիոլի

նկարիչ, քանդակագործ

Ֆրանչեսկո Անդրիոլի (լիտ.՝ Pranciškus Andriolis, 1794, Բրենտոնիկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա - 1861, Վիլնյուս, Ռուսական կայսրություն), իտալական ծագմամբ լիտվացի գեղանկարիչ և քանդակագործ, նկարիչ Միխալ Անդրիոլիի հայրը։

Ֆրանչեսկո Անդրիոլի
Pranciškus Andriolis
Ծնվել է1794
ԾննդավայրԲրենտոնիկո, Տրենտո, Տրենտինո Ալտո Ադիջե, Իտալիա
Վախճանվել է1861
Մահվան վայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն
ՔաղաքացիությունԼիտվա
ԿրթությունՎիլնայի կայսերական համալսարան (1832) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1839)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ֆրանչեսկո Անդրիոլին ծնվել է 1794 թվականին Իտալիայի Տրենտո գավառի Ռովերետո փոքրիկ բնակավայրում։

Սովորել է տեղի դպրոցում, որից հետո ծառայության է անցել Նապոլեոնյան բանակում։ Մասնակցել է ռուս-ֆրանսիական պատերազմներին՝ կապիտանի զինվորական կոչումով։

Պատերազմի ընթացքում գերեվարվել է։ Գերությունից ազատվելուց հետո ամուսնացել է և բնակություն հաստատելու նպատակով մեկնել Ռուսական կայսրություն՝ Լիտվայի մայրաքաղաք Վիլնո։ 1827 թվականին ստացել է Ռուսական կայսրության քաղաքացիություն։ Սովորել է Վիլնյուսի պետական համալսարանում, որն ավարտելուց հետո 1832 թվականին ստացել է նկարչի և դեկորատորի մասնագիտական որակավորում։ Դրանից հետո սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որն ավարտել է 1839 թվականին։ Ուսումն ավարտելուց հետո ուսուցանել է։ Որոշ ժամանակ նա նաև դասավանդել է Շիաուլիայի դպրոցում։

1830-ականներին նա զբաղվել է Վիլնյուսի կաթոլիկ տաճարները որմնանկարներով և քանդակներով հարստացնելով։ Մահացել է 1861 թվականին Վիլնյուսում։

Գրականություն խմբագրել

  • Daugelis Osvaldas. Andriolis Pranciškus // Visuotinė lietuvių enciklopedija. — Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2001. — Т. I: A—Ar. — С. 499. — 799 с. — ISBN 5-420-01485-8