Ֆրանչեսկո Ալբանի (իտալ.՝ Francesco Albani կամ իտալ.՝ Albano, մարտի 17, 1578(1578-03-17)[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][5] - հոկտեմբերի 4, 1660(1660-10-04)[6][7][8][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][5]), բոլոնյան դպրոցի իտալացի նկարիչ։

Ֆրանչեսկո Ալբանի
Francesco Albani
Ծնվել էմարտի 17, 1578(1578-03-17)[1][2][3][…]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 4, 1660(1660-10-04)[6][7][8][…] (82 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[4][5]
Ազգությունիտալացի
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և fresco painter
Ոճբարոկկո[9]
Ժանրկրոնական նկարչություն[5], պատմական գեղանկարչություն[5] և դիցաբանական գեղանկարչություն[5]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՎեներայի զուգվելը, Կուպիդոնր ուղղորդում է Ադոնիսին դեպի Վեներա և Ապոլլոնր և Դափնի
ՈւսուցիչԿալվերտ Դենիս
ԱշակերտներԱնտոնիո Ջիարոլա և Carlo Cignani?
 Francesco Albani Վիքիպահեստում

Կյանքը և արվեստը խմբագրել

Մետաքսավաճառի որդի է եղել։ 12 տարեկանից սկսել է սովորել Դենիս Կալվերտի դպրոցում, որտեղ ծանոթացել է Դոմենիկինո և Գվիդո Ռենիների հետ։ Այնուհետև ընդունվում է Կարաչի ընտանիքի ակադեմիա։ 1600 թվականին գնում է Հռոմ, որտեղ աշխատել է Ֆարնեզի պալցոյում, և եղել է Անիաբալե Կարաչիի օգնականներից մեկը, երբ վերջինս աշխատել է իր Սան-Ջակոմո Սպանյոլի և Մատեի դի Ժովե աշխատանքների վրա, այնուհետև Ալբանին աշխատել է Սանտա Մարիա դելա Պաչե, Սան Սեբաստյանու ֆուորի լե Մուրա և այլ եկեղեցիներում։ 1625 թվականին վերադարձել է Բոլոնյա։ Եղել է դիցաբանական առարկաների վարպետ («Քնած Վեներան», «Դիանայի լոգանքը», «Եվրոպայի առևանգումը» և այլն), զարգացնելով դրանք ավելի շատ մոտ ռոկոկո ոճին։

Աշակերտները խմբագրել

 
Քրիստոսի մկրտությունը

Ֆրանչեսկո Ալբանիի աշակերտների թվում եղել են Անդրեա Սակին և Կարլո Չինյանին։

Ուշագրավ աշխատանքներ խմբագրել

  • Որմնանկարները Էնեայի դահլիճում (Բոլոնյա, Ֆավա պալացո)
  • Սան Կոլոմբանոյի որմնանկարները (Բոլոնյա)
  • Կուպիդոնները Ադոնիսին ուղեկցում են Վեներայի մոտ (1600, Լուվր)

Աշխատանքները խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bolognini Amorini A. Vita del celebre pittore Francesco Albani. Bologna։ Tip. della Volpe al Sassi, 1837
  • Puglisi С. Francesco Albani. New Haven։ Yale UP, 1999

Ծանոթագրություններ խմբագրել