Ֆրանչեսկա Արկիբուջի

իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի

Ֆրանչեսկա Արկիբուջի (անգլ.՝ Francesca Archibugi, մայիսի 19, 1960(1960-05-19)[1], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի։

Ֆրանչեսկա Արկիբուջի
Ծննդյան թիվ՝մայիսի 19, 1960(1960-05-19)[1] (63 տարեկան)
Ծննդավայր՝Հռոմ, Իտալիա[1]
Քաղաքացիություն՝ Իտալիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ և գրող
Պարգևներ՝
«Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր
IMDb։ID 0002180

Կենսագրություն խմբագրել

Ֆրանչեսկա Արկիբուջին ծնվել է 1960 թվականի մայիսի 16-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, մտավորականի ընտանիքում։ Նրա մեծ եղբայրը՝ Դանիելե Արկիբուջին, քաղաքական և տնտեսական գործիչ է, տեսաբան (ծնվ. 1958): Արկիբուջին դերասանական վարպետություն է սկսել սովորել Ալեքսանդրո Ֆերզենից, հայրենիքում ավարտել է Փորձարարական կինոկենտրոնը կինոռեժիսոր մասնագիտությամբ[2]։

Սկզբում Ֆրանչեսկան կինոարվեստում իր կարիերան սկսել է, որպես դերասանուհի, նա 1978 թվականից մինչև 2008 թվականը ընկած ժամանակահատվածում նկարահանվել է միայն 7 ֆիլմերում և հեռուստասերիալներում, սակայն վերջնական արդյունքում նա նախապատվությունը տվել է կինոռեժիսուրային և ֆիլմերի սցենարներ գրելուն։ 2017 թվականի հունվարի դրությամբ Արկիբուջին նկարահանել և սցենարներ է գրել 18 ֆիլմերի և հեռուստասերիալների համար։ Նա արժանացել է քսանչորս տարբեր կինոմրցանակների և առաջադրվել ևս տասնութում[3]։

Ֆրանչեսկան ամուսնացած է երաժիշտ Բատիստա Լենայի հետ և ունի երեք որդի։ Ընտանիքը բնակվում է և՛ Հռոմում, և՛ Տոսկանայում։ Նրանք ունեն հինգ կատու և մեկ շուն, ինչպես նաև զբաղվում են այգեգործությամբ[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Mignon è partita (1988)
  • Verso sera (1990)
  • The Great Pumpkin (1993)
  • Con gli occhi chiusi (1994)
  • La strana storia della banda sonora (1997)
  • L'albero delle pere (1998)
  • Domani (2001)
  • Renzo e Lucia (2004)
  • Lezioni di volo (2006)
  • Questione di cuore (2009)
  • Il nome del figlio (2015)
  • Like Crazy (2016)
  • Gli Sdraiati (2017)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Արկիբուջի» հոդվածին։