Ֆրանկ Ալբերտ Ֆետեր (անգլ.՝ Frank Albert Fetter, մարտի 8, 1863(1863-03-08)[1], Peru, Ինդիանա, ԱՄՆ - մարտի 21, 1949(1949-03-21)[1], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ավստրիական դպրոցի ամերիկացի տնտեսագետ։

Ֆրանկ Ֆետեր
անգլ.՝ Frank Fetter
Ծնվել էմարտի 8, 1863(1863-03-08)[1]
Peru, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էմարտի 21, 1949(1949-03-21)[1] (86 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան
Գործունեության ոլորտտմտեսության պատմություն[2], տնտեսագիտություն[3], economics and politics?[3] և Ավստրիական դպրոց[3]
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԻնդիանայի համալսարան, Կոռնելի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարԿառլ Մենգեր և Johannes Conrad?[5]
Երեխա(ներ)Frank Whitson Fetter?
Ստորագրություն
Изображение автографа
 Frank Fetter Վիքիպահեստում

Ֆետերի «Տնտեսության սկզբունքները» տրակտատը նպաստել է ԱՄՆ-ում ավստրիական դպրոցի նկատմամբ հետաքրքրության աճին՝ Օյգեն Բյոմ-Բավերկի, Ֆրիդրիխ ֆոն Վիզերի, Լյուդվիգ ֆոն Միզեսի և Ֆրիդրիխ ֆոն Հայեկի աշխատանքների նկատմամբ։ 1912 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ Պարգևատրվել է Ավստրիայի տնտեսական ընկերության Կարլ Մենգերի մեդալով (1927)։ Մարկ Բլաուգի վարկածով ընդգրկվել է «Մինչքեյնսյան ժամանակաշրջանի 100 ամենահայտնի տնտեսագետները» ցուցակում։

Երիտասարդություն և կրթություն խմբագրել

 
Երիտասարդ Ֆետերը

Ֆրանկ Ֆետերը ծնվել է Պերուում, Ինդիանայում, քվակերների ընտանիքում, ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին[6]։ Ֆետերն իրեն ցույց է տվել որպես ընդունակ երիտասարդ ուսանող, և 1879 թվականին, երբ նա ընդամենը տասնվեց տարեկան էր, ընդունվել Է Ինդիանայի համալսարան։ Ֆետերը պետք է այն ավարտեր 1883 թվականին, բայց թողեց ուսումը՝ ղեկավարելու իր ընտանիքի գրախանութը, քանի որ հայրը առողջական խնդիրներ ուներ։ Աշխատանքը գրախանութում հնարավորություն է տվել երիտասարդին ծանոթանալ որոշ գաղափարների հետ, որոնք ձևավորել են նրա տեսակետները տնտեսության մեջ։ Այդ ժամանակ նա ընկել է Հենրի Ջորջի «Առաջընթացն ու աղքատությունը» գրքի ազդեցության տակ (1879)[7]։՛

8 տարի անց Ֆետերը վերադարձել է համալսարան և վերջապես ավարտել այն 1891 թվականին։ 1892 թվականին Ջերեմի Ջենկսը, ով Ինդիանայում դասավանդել է Ֆետերին, իսկ հետագայում դարձել է նրա ընկերը (Ֆետերը ավարտել է Փիլիսոփայության իր դասընթացները նույն 1892 թվականին) համոզել է Ֆետերին սովորել, քանի որ ինքն է սովորել Սորբոնում (Փարիզ, Ֆրանսիա)։ 1894 թվականին Ֆետերը պաշտպանել է թեկնածուական թեզ (Հալլեի համալսարան, Գերմանիա)։ Նրա ատենախոսության թեման մալթուսիզմի քննադատական վերլուծությունն էր[7]։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

Դոկտորական աստիճան ձեռք բերելուց հետո Ֆետերին ընդունեցին Կոռնելի համալսարան որպես դասախոս, սակայն նա արագ հեռացավ այնտեղից, քանի որ նրան առաջարկեցին Ինդիանայի համալսարանում պրոֆեսորի պաշտոնը։ 1898 թվականին Ստենֆորդի համալսարանը նրան գրավեց Ինդիանայից, սակայն Ֆետերը երեք տարի անց հեռացավ Սթենֆորդից՝ ակադեմիական ազատության վերաբերյալ վեճի պատճառով։ 1901 թվականին Սթենֆորդից հեռանալուց հետո Ֆետերը վերադարձավ Կոռնել, որտեղ մնաց տաս տարի[6]։ 1911 թվականին նա ստանձնել է Փրինսթոնի համալսարանի միջդիսցիպլինար բաժնում նախագահի պաշտոնը, որը ներառում էր պատմություն, քաղաքականություն և տնտեսություն[7]։ Փրինսթոնում Ֆետերը տնտեսագիտության և սոցիալական հաստատությունների համալսարանական բաժնի առաջին նախագահն էր[6]։

Տեսական ներդրումը տնտեսության մեջ խմբագրել

Հողը որպես կապիտալ խմբագրել

Ֆետերը անգլիացի տնտեսագետ Ալֆրեդ Մարշալի հետ մասնակցել է հայտնի բանավեճերի՝ իր «Տնտեսության սկզբունքները» տրակտատով և «Ամերիկյան տնտեսական ասոցիացիա» և «Եռամսյակային տնտեսական ամսագիր» ամսագրերի բազմաթիվ հոդվածներով։ Նա վիճարկել է Մարշալի այն դիրքորոշումը, որ հողը տեսականորեն տարբերվում է կապիտալից[8]։ Ֆետերը պնդել է, որ նման տարբերակումն անիրագործելի է։ Այս հարցի վերաբերյալ Ֆետերի դիրքորոշումը դրդել է նրան հակադրվել Ջորջ Հարիսոնի գաղափարներին, ինչպիսին է հողի հարկը։

Սուբյեկտիվ արժեքների տեսության կիրառումներ խմբագրել

Ֆետերի ներդրումը ավստրիական սուբյեկտիվիստական ավանդույթին այն էր, որ նա «ցույց տվեց, թե ինչպես է արժեքի այս միատարր, սուբյեկտիվ տեսությունը ենթադրում աշխատանքային շահագործման սոցիալիստական տեսությունների, վարձավճարների և շահերի տեսության Ռիկարդոյի տեսությունների անկում»։

Մրցանակներ և արձագանքներ խմբագրել

1909 թվականին, քառասունվեց տարեկան հասակում, Ֆետերը պարգևատրվել է Քոլգեյթի համալսարանի գիտությունների դոկտորի պատվավոր կոչումով[6], և նա ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ 1913 թվականին[9]։ Լրացուցիչ պատվավոր դոկտորական աստիճաններ են շնորհվել Ֆետերին Արևմտյան քոլեջի կողմից 1930 թվականին և Ինդիանայի համալսարանի կողմից 1934 թվականին[10]։ Նա եղել է Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի և Ամերիկայի փիլիսոփայական ընկերության անդամ։ 1927 թվականին Ավստրիական տնտեսական ընկերությունը Ֆետերին պարգևատրել է Կարլ Մենգերի մեդալով[6]։

Ֆետերի տրակտատը՝ «Տնտեսության սկզբունքները» (1904), Հերբերնի կողմից նկարագրվել է որպես «Ludwig von Mises's 1940, Nationaloekonomie» տրակտատին անգերազանցելի[7]։ Մյուրեյ Ռոտբարդը 1977 թվականին առաջին անգամ ծանոթացել է Ֆետերի աշխատանքներին։

«...կարդալով Ֆետերի վերանայումը, ես զարմանում էի նրա ինտեգրված բաշխման տեսության փայլով և հետևողականությամբ ու ժամանակակից տնտեսական մտքի անտեսմամբ։ Սիստեմատիկ տեսության մեջ Ֆետերը (և հատկապես նրա տոկոսային տեսության և վարձավճարի տեսության մեջ) վճռական էր ավստրիական դպրոցի լավագույն ավանդույթներով»[11]։

1949 թվականին Ֆետերի մահից հետո Դուգլաս Բրաունը, որն ավելի ուշ զբաղեցրել է Փրինսթոնի համալսարանի ռեկտորի պաշտոնը, մահախոսականում գրել է, որ «Ֆրանկ Ալբերտ Ֆետերի մահով ամերիկացի տնտեսագետների մեծ աստղաբույլը անդառնալի կորուստ է կրել»[12]։

Գրականություն խմբագրել

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • «Տնտեսության սկզբունքները» (անգլ.՝ The Principles of Economics), 1904 թվական,
  • «Ժամանակակից տնտեսական խնդիրներ» (անգլ.՝ Modern Economic Problems), 1917 թվական,
  • «Մոնոպոլիստիկան դիմակահանդես» (անգլ.՝ Masquerade of Monopoly), 1931 թվական։

Մատենագրություն խմբագրել

  • Блауг М. Феттер, Альберт // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2008. — С. 313-316. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-01-9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. Mathematics Genealogy Project — 1997.
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Brown, J. Douglas. «Fetter, Frank A.» A Princeton Companion. (Alexander Leitch, ed.). Princeton University Press, 1978.[1] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  7. 7,0 7,1 7,2 7,3 Herbener, Jeffrey. Mises.org. «Frank A. Fetter: A Forgotten Giant» Արխիվացված 2014-09-14 Wayback Machine
  8. անգլ.՝ The American Journal of Economics and Sociology. 1 декабря 2002 года. «Land as a factor of production»
  9. «Past AEA Officers» American Economic Association Արխիվացված 2008-09-20 Wayback Machine
  10. Howard, Stanley E. and E. W. Kemmerer. «A Birthday Note.» American Economic Review, Vol. 33, No. 1, Part 1 (March 1943), pp. 230—235. JSTOR.[2]
  11. Rothbard, Murray. Preface to Frank Fetter’s Capital, Interest, and Rent. Institute for Humane Studies. Kansas City: Sheed Andrews and McMeel, Inc., 1977. [3] Արխիվացված 2007-04-10 Wayback Machine
  12. Brown, J. Douglas. «Memorial: Frank Albert Fetter, 1863—1949.» American Economic Review. Vol. 39, No. 5 (September 1949), p. 979. [4]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկ Ֆետեր» հոդվածին։