Ֆրանկ Էշքորտ Ջուդ, Բարոն Ջուդ (մարտի 28, 1935(1935-03-28)[1], Սաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 17, 2021(2021-04-17)[2]) բրիտանացի քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության անդամ։ Ջոuդը սովորել է Լոնդոն քաղաքի դպրոցում և Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։ Նա դարձել է Միջազգային կամավորական կազմակերպության գլխավոր քարտուղար, միջազգային խաղաղության կազմակերպության գործադիր կոմիտեի անդամ և Միացյալ թագավորության «Սովից ազատ» երիտասարդական կոմիտեի ղեկավար։

Ֆրանկ Ջուդ, Բարոն Ջուդ
անգլ.՝ Frank Judd, Baron Judd
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1935(1935-03-28)[1]
ԾննդավայրՍաթն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 17, 2021(2021-04-17)[2] (86 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԼոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինChristine Elizabeth Louise Willington?
Ծնողներհայր՝ Charles Wilfred Judd?[1], մայր՝ Helen Osborn Ashcroft?[1]
Զբաղեցրած պաշտոններԼորդերի պալատի անդամ, member of the 47th Parliament of the United Kingdom?, Միացյալ Թագավորության 46-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 45-րդ գումարման պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 44-րդ գումարման պառլամենտի անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և Service Civil International
ԵրեխաներElizabeth Helen Louise Judd?[1]

Ջուդին դարձել է Միջազգային կամավորական կազմակերպության գլխավոր քարտուղար 1960 թվականին և բավական ժամանակ նվիրվել է կազմակերպության ընդլայմանը[3]։ 1966 թվականին Ջուդը լքել է իր դիրքը կազմակերպությունում, որպեսզի սկսի իր կարիերան քաղաքականությունում։

Ջուդը մասնակցել է 1959 թվականին մեծամասնական ընտրություններին Սաթըն և Չիմ ընտրատարածքում, որտեղ իր մայրն է մասնակցել 1945 թվականին։ Հետագայում 1964 թվականին մասնակցել է Արևմտյան Պորթմանի ընտրատարածքում, հետագայում 1966 թվականին նույն տարածքից դարձել է պատգամավոր՝ մնալով մինչև 1974 թվականը, երբ փոխվեց ընտրատարածքների բաժանումը և նա ընտրվեց հյուսիսային Պորթմանից, մինչև 1979 թվականը, երբ նրան փոխարինեց Պահպանողական կուսակցության անդամ Պետեր Գրիֆիթսը։

Ջուդը եղել է Արքայական նավատորմի նախարարը 1974-ից 1976 թվականներին։ 1976-ից 1979 թվականը եղել է Միջազգային զարգացման քարտուղար և 1976-ից 1979 թվականներին եղել է Միջազգային բարեկեցության գրասենյակի տեղական նախարար, 1985-ից 1991 թվականներին եղել է Օքսֆամ բարեգործական միության տնօրեն, Ջուդը 1991 թվականին ստացել է իր ցմահ կոչումը՝ Հեմփշիր երկրամասի Պորտսի կղզու Բարոն Ջուդ[4]։ Լորդերի պալատում նա Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ էր։

Լորդ Ջուդը 1970-ից 1973 թվականներին և 1997-ից 2005 թվականներին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ էր, որտեղ նա Չեչնիայի հարցերով զեկուցող էր և մի քանի անգամ այցելել է Գրոզնի։

Ջուդը հարցազրույց է տվել 2012 թվականին «Խորհրդարանի պատմություն» պատմական նախագծի շրջանակներում[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 ‘Special’ former minister and Labour peer Frank Judd dies aged 86
  3. Rodriguez, Philipp. «Frank Judd - Archives of Service Civil International». archives.sci.ngo. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.
  4. «The London Gazette Publication date:13 June 1991, Issue:52559, Page:9093». Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  5. «Oral history: JUDD, Frank (b.1935)». The History of Parliament. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  6. «Lord Judd interviewed by Rosa Gilbert». British Library Sound Archive. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին Հղումներ խմբագրել