Ֆրանկֆուրտի ազգային ժողով

ՖրանկՖուրտի ազգային ժողով (գերմ.՝ Frankfurter Nationalversammlung), ՖրանկՖուրտի պառլամենտ, համագերմանական ազգային ժողով։ Հրավիրվել է 1848-1849 թվականների հեղափոոխության ժամանակ երկիրը միավորելու և սահմանադրություն մշակելու նպատակով։ Բացվել է 1848 թվականի մայիսի 18-ին Մայնի ՖրանկՖուրտում։ Լիբերալ-բուրժուական մեծամասնության տատանման, ինչպես նաև մանրբուրժուական ձախ թևի անհետևողականության պատճառով ժողովն ի վիճակի չեղավ լուծելու հեղափոխության հիմնական հարցը՝ երկրի միավորում։

Ֆրանկֆուրտի ազգային ժողով: Նախագահի սեղանի շուրջը գտնվում է գերմանացի Ֆիլիպ Ֆեյթի հայտնի այլաբանական «Գերմանիան» նկարը

Միայն 1849 թվականի մարտին, երբ հետադիմությունն արդեն հաղթանակել էր Պրուսիայում և Ավստրալիայում, ՖրանկՖուրտի ազգային ժողովը ավարտել է կիսավարտ սահմանադրության մշակումը։ Ըստ այդ սահմանադրության գերմանական պետությունները կազմելու էին միապետական ֆեդերացիա։ Սակայն ՖրանկՖուրտի ազգային ժողովը չկարողացավ իրագործել սահմանադրությունը։

Շուտով Ավստրալիայի և Պրուսիայի կառավարությունները ՖրանկՖուրտից ետ են կանչել իրենց պատգամավորներին։ Այնուհետև ժողովից հեռացել են գերմանական մյուս պետությունների լիբերալ պատգամավորները։ Մանրբուրժուական ձախ թևի պատգամավորները նիստերը տեղափոխել են Շտուտգարտ, սակայն 1849 թվականի հունիսի 18-ին Վյուրտեմբերգի կառավարության զորքերը ցրել են ժողովը։

1848 թվականի մայիսի 18-ից մինչև 1849 թվականի մայիսի 30-ը, Սուրբ Պողոսի նույն եկեղեցում խորհրդարանի 568 անդամներից առաջինը ընտրվել է Հենրիխ ֆոն Գագերնը, այնուհետև (1848 թվականի դեկտեմբերից)՝ Էդուարդ ֆոն Սիմսոնը։

Ֆրանկֆուրտի խորհրդարանի կուսակցությունները. խմբագրել

  • աջ, արիստոկրատական-աբսոլյուտիստական (Ռադովից),
  • աջ կենտրոնը (Միթերմայեր,Սիմսոն, Մոլ, Դալման, Գագերն), պաշտպանելով միապետությունը և Ավստրիայի արտաքսումը Գերմանիայից,
  • ձախ կենտրոնը (Ուլանդ, Վենեդեյ,Ֆալմերայեր)
  • ձախ (Ռոբերտ Բլյում, Կառլ Ֆոգտ, Բրենտանո, Վիլգելմ Ցիմերման, Մորից Հերտման), մեծ գերմանական և հանրապետական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 700