Ֆրանկո Վասկես

արգենտինացի ֆուտբոլիստ

Ֆրանկո Վասկես (իսպ.՝ Franco Damián Vázquez, փետրվարի 22, 1989(1989-02-22)[1][2][3][…], Tanti, Punilla Department, Կորդովա, Արգենտինա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։

Ֆրանկո Վասկես
Franco Damián Vázquez
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանկո Դամիան Վասկես
Ազգությունը Իտալիա իտալացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1989(1989-02-22)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Tanti, Punilla Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 186
Քաշ 87
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սևիլյա
Պատանեկան կարիերա
2003—2005 Արգենտինա «Բարիո»
2005-2007 Արգենտինա Արգենտինա «Բելգրանո»

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2012 Արգենտինա «Բելգրանո» 98 (15)
2012—2016 Իտալիա «Պալերմո» 105 (22)
2012—2013 Իսպանիա «Ռայո Վալեկանո» 18 (3)
2016—մինչ օրս. Իսպանիա Սևիլյա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մեծ կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում։ Մի քանի մրցաշրջան խաղացել է Պրիմերա B-ում (Արգենտինայի 2-րդ դիվիզիոն)։ 2011/2012 մրցաշրջանում դեբյուտել է արգենտինական բարձրագույն դիվիզիոնում։ Այդ մրցաշրջանում անց է կացրել 18 խաղ, դարձել է 3 գոլերի հեղինակ։

2012 թվականի սկզբին պայմանագիր է կնքել իտալական «Պալերմո» ակումբի հետ։ Ակումբի կազմում առաջին խաղն անց է կացրել 2012 թվականի հունվարի 8-ին «Նապոլի» ակումբի դեմ խաղի ժամանակ (17-րդ մրցաշրջանի )։ «Պալերմոն» պարտվել է 3:1 հաշվով[4]։ 2012/2013 մրցաշրջանում վարձակալման է անցել իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբում։ Առաջնությունում անց է կացրել 18 խաղ, խփել է 3 գոլ։ 2013/2014 մրցաշրջանում Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա B-ում հանդես է եկել «Պալերմո» ակումբի կազմում։ Ակումբի հետ առաջնությունում հաղթանակ տանելուց հետո, նա վերադարձել է Սերիա A[5]: 2014/2015 մրցաշրջանում անց է կացրել 37 խաղ, խփել է 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում[6]. 2015/2016 մրցաշրջանում խաղացել է 36 խաղ և խփել է 8 գոլ[7]։

2016 թվականի հուլիսի 16-ին 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սևիլյա»։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով։

Հավաքականում խմբագրել

Ֆրանկոն ունի երկքաղաքացիություն` իտալական և արգենտինական։ Հայրն արգենտինացի է, իսկ մայրը` իտալուհի[8]։ Նա որոշեց խաղալ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Իտալիայի ազգային հավաքականի կազմում դեյուտել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (2015 թվականի մարտի 31-ին)։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով[9]։

Խաղերն ազգային հավաքականում խմբագրել

Արդյունք։ 2 խաղ / 0 գոլ; 0 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն.

Նվաճումներ խմբագրել

  Պալերմո

  • Իտալիայի չեմպիոն (1) (2013/2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Сезон 2011/2012».
  5. «Tabelle Serie B 13/14».
  6. «Сезон 2014/2015. Гол+пас». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «Сезон 2015/2016».
  8. «Vazquez could use Italy call-up to prove success isn't limited to Palermo».
  9. «National team».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Վասկես» հոդվածին։