Ֆրանկո Բարեզի

իտալացի ֆուտբոլիստ

Ֆրանկո Բարեզի (իտալ.՝ Franco Baresi, մայիսի 8, 1960(1960-05-08)[3][4], Տրավալիատո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիա), Իտալիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ։ Նախկինում՝ ֆուտբոլիստ (պաշտպան)։ Ողջ կարիերայի ընթացքում խաղացել է միայն Միլան ակումբի կազմում։ 15 տարի եղել է թիմի ավագը։ Հանդես է եկել նաև Իտալիայի ազգային հավաքականում։

Ֆրանկո Բարեզի
իտալ.՝ Franco Baresi
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանկո Բարեզի
Ազգությունը Իտալիա իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն Փոքրիկ (Piscinin)
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1960 (63 տարեկան)
Ծննդավայր Տրավալյատո, Իտալիա
Հասակ 176 սմ
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Պատանեկան կարիերա
1972 - 1977 Իտալիա Միլան

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977 - 1997 Իտալիա Միլան 532 (16)
Ազգային հավաքական
1982 - 1994 Իտալիա Իտալիա 82 (2)
Մարզչական կարիերա
2002 - 2006 Իտալիա Միլան Պրիմավերա
2006 - 2008 Իտալիա Միլան Մ-19
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 8, 2008:

Ճանաչվել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն պաշտպաններից մեկը։

Միլան ակումբի 6 համարի մարզաշապիկը ամրագրված է Բարեզիի անունով և հանված շրջանառությունից։ 1999 թվականին ընտրվել է ակումբի դարի ֆուտբոլիստ։

Նվաճումներ խմբագրել

Միլան խմբագրել

Ազգային խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկո Բարեզի» հոդվածին։
Նախորդող
  Ֆուլվիո Կոլլովատի
Միլան ֆուտբոլային ակումբի ավագներ
Ֆրանկո Բարեզի

1982 - 1997
Հաջորդող
  Պաոլո Մալդինի