Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան

Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան (ֆր.՝  Musée de l'Amérique francophone, մեկենաս (գիտությունների և արվեստների հովանավոր) Ռոլանդ Լըպաժի խնդրանքով անվանվել է Ճեմարանի թանգարան ֆր.՝ Musée du Séminaire[1]), Կանադայի ամենահին թանգարանը, գտնվում է Քվեբեկում։ Թանգարանի հիմնադրման նպատակն է եղել Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիական մշակույթի ներկայացվածությունն ու զարգացումն ապահովելը։ Թանգարանի հավաքածուի պահպանությունն ու կառավարումը 1995 թվականից ի վեր իրականցվում է Քվեբեկի Քաղաքակրթության թանգարանի (ֆր.՝ Musée de la civilisation) կողմից։ Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարանը Քվեբեկի քաղաքակրթության թանգարանների (ֆր.՝ des Musées de la civilisation à Québec) համալիրի մաս է կազմում։

Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Կանադա
ՏեղագրությունՔվեբեկ
ՎայրՀին Քվեբեկ
Մասն էMusée de la civilisation?
Հիմնադրվել է1663
Կայքmcq.org/fr/maf/(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Քվեբեկի փոքր ճեմարան 1945 թվական: Այդ ժամանակ Կանադայի գավառական բանկը զբաղեցրել է թանգարանի մուտքի մասնաշենքը

Հիմնադրվել է 1663 թվականին մոնսենյոր (արիստոկրատիայի և հոգևորականության բարձր դասի ներկայացուցիչներին տրվող կոչում) Ֆրանսուա դը Մոնմորանսի-Լավալի (ֆր.՝ Monseigneur François de Montmorency-Laval) կողմից։ Այդ ժամանակից ի վեր Քվեբեկի ճեմարանի շենքերից մեկի հարկի տակ է գտնվել Ֆրանկոֆոն (ֆրանսախոս) Ամերիկայի թանգարանը։ Թանգարանի գործունեության հիմքում եվրոպական կրթական և հոգևոր ավանդույթներն են։ Թանգարանում կարելի է գտնել տարբեր առարկաների հավաքածուներ, որոնք ներառում են զանազան գործիքներ՝ նախատեսված գիտության տարբեր ճյուղերի դասավանդման համար։ Դրանք թվագրվում են սկսած 1806 թվականից։ Դա է պատճառը, որ այս թանգարանը համարվում է Կանադայի ամենահին թանգարանը[2]։ Թանգարանի հյուրասրահը գտնվում է կլոր ճակատամասով շենքում՝ Կոտ դը լա Ֆաբրիք (ֆր.՝ côte de la Fabrique) և Սեն Ֆամիյ (ֆր.՝ rue Sainte-Famille) փողոցների խաչմերուկում։ Այդ մասնաշենքը հիմնվել է Քվեբեկի ճեմարանի կողմից 1838 թվականին՝ ըստ ճարտարապետ Թոմաս Բելերժեի (ֆր.՝ Thomas Baillairgé) նախագծի[3]։ Մասնաշենքին է միացվել նաև ճեմարանի մատուռը, որն այժմ այլևս սրբատեղի չէ, այլ դարձել է բազմարժեք սրահ, որտեղ իրականցվում են մշակութային միջոցառումներ, համերգներ։ Երբեմն ծառայում է որպես ընդունելությունների կազմակերպման սրահ։

1991 թվականին թանգարանը ձեռնարկել է իր թանգարանային նմուշների թվային գույքագրման գործընթաց։ Մոտ 110000 նմուշ դասակարգվել են հետևյալ հավաքածուներում՝ պատմական, ժողովրդագրական, գիտական նմուշներ, դրամագիտական նմուշներ, գեղարվեստական և դեկորատիվ արվեստի նմուշներ։

1993 թվականին Ճեմարանի թանգարանը պաշտոնապես վերանվանվել է Ֆրանսիական Ամերիկայի թանգարան (ֆր.՝  Musée de l'Amérique française), որը, 1995 թվականից ի վեր լինելով Քաղաքակրթության թանգարանի բաղկացուցիչ մաս, հավաքածուների կառավարումը հանձնել է վերջինիս։ 2013 թվականին վերանվանվել է Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան ((ֆր.՝  Musée de l'Amérique francophone))[4]:

Պատկերանիշ խմբագրել

 
Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարանի պատկերանիշը 2013 թվականի ապրիլից ի վեր

Ցուցադրություններ խմբագրել

Մշտական ցուցադրություններ խմբագրել

 
Թանգարանի մուտքը, կանադացի քահանա, մանկավարժ Ժերոմ Դեմերի պավիլյոնը Քվեբեկի ճեմարանում
  • Քվեբեկի ճեմարանի գործունեությունը[5]
  • Ճամփորդություն ֆրանկոֆոնների ճանապարհով[6]

Վայրեր, որոնք արժե բացահայտել խմբագրել

  • Թանգարանի մատուռը և ժյուժե-Սինկլերի (ֆր.՝ Juget-Sinclair) երգեհոնը, Քվեբեկի մայր եկեղեցու (ֆր.՝ Basilique de Québec) երգեհոնի մանրակրկիտ վերականգնումը տեղի է ունեցել 1753 թվականին։
  • Ֆրանկոֆոն Ամերիկայի կենտրոն[7]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ici.radio-canada.ca
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. Carrefour Kairos : La maison du coin : Rénovation qui pose question ?.
  4. Emy-Jane Déry (2013). «Musée de la civilisation : Du changement pour ses 25 ans». journaldequebec.com. {{cite web}}: Unknown parameter |jour= ignored (օգնություն).
  5. L'Œuvre du Séminaire de Québec Արխիվացված 2008-12-30 Wayback Machine.
  6. Partir sur la route des francophones Արխիվացված 2010-06-12 Wayback Machine.
  7. Centre de la francophonie des Amérique.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան» հոդվածին։