Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (ֆր՝. Agence universitaire de la Francophonie - AUF), բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների համաշխարհային ցանց, որոնք մասամբ կամ ամբողջովին ֆրանկոֆոն են։ 2017 թվականին այս գործակալությունն ուներ 845 անդամներ աշխարհի 111 երկրներում և համարվում էր մեկ ընդհանուր լեզվի վրա հիմնված համալսարանական ամենաընդարձակ ընկերակցությունն աշխարհում[1][2]։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Կանադայում՝ Մոնրեալի համալսարանի կամպուսում (համալսարանական ավանում)։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր գործակալության տնօրենը Ժան-Պոլ դը Գոդմարն է[3]։

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն
Տեսակuniversity network?
Երկիր Կանադա
ՀապավումAUF
Հիմնադրվածսեպտեմբերի 13, 1961
Գլխադասային գրասենյակՄոնրեալ
ՏարածաշրջանՖրանկոֆոնիա
ՂեկավարJean-Paul de Gaudemar?
Կայքauf.org(ֆր.)

AUF-ի գործունեության ոլորտում ընդգրկված է համալսարանական թվայնացված կամպուսների ստեղծումը, հնարավորին չափ մեծ թվով ֆրանսախոս (հատկապես՝ աֆրիկյան) կամպուսների տեղեկատվական կենտրոններ մուտք գործելու հնարավորության ապահովումը։ Գործակալությունն աշխատում է նաև ֆրանկոֆոն համալսարանների շրջանում ուսանողների ու գիտահետազոտական աշխատանքներ կատարողների տեղաշարժը հնարավորինս դյուրացնելու, հեշտացնելու ուղղությամբ։

Պատմություն խմբագրել

1961 թվականին ստեղծվել է Association des universités partiellement ou entièrement de langue française » (AUPELF) («Մասամբ կամ ամբողջովին ֆրանսերենի վրա հիմնված համալսարանների ընկերակցություն»)։ Ի դեպ, այդ անվանումը մինչև օրս երբեմն գործածվում է դեռևս։ Այնուհետև AUPELFը վերափոխվեց AUPELF-UREF-ի։ Նախագծի ամենագործուն նախաձեռնողներից մեկը կանադացի ժուռնալիստ Ժան-Մարկ Լեժեն (Jean-Marc Léger) էր, ով էլ հենց 1961-1978 թվականներին աշխատել է որպես գործակալության գլխավոր քարտուղար[4]։

1989 թվականին Դակարում տեղի ունեցած ֆրանկոֆոն գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցին, որ գործակալությունը դառնա ֆրանկոֆոնիայի չմիջնորդավորված, անմիջական օպերատորը աշխարհում և որոշեցին փոխել դրա անվանումը՝ դարձնելով Agence universitaire de la francophonie (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն), որը գործածվում է առ այսօր։

Նախագահների և ռեկտորների ցանկ խմբագրել

(ընտրվել են համալսարանների ռեկտորներից կամ նախագահներից կազմված տնօրենների խորհրդի կողմից)

  • 1961 - 1966: M gr Irenaeus Lussier (Կանադա / Քվեբեկ)
  • 1966 - 1969: Mohamed El Fassi (Մարոկկո)
  • 1969 - 1972:
  • 1972 - 1975: Robert Mallet (Ֆրանսիա)
  • 1981 - 1984: André Jaumotte (Բելգիա)
  • 1984 - 1987: Michel Guillou (Ֆրանսիա)
  • 1987 - 1990: Bakary Tio Toure (Կոտ դ՛Իվուար)
  • 1991 - 1995: Abdellatif Benabdeljalil (Մարոկկո)
  • 1998 - 2001: Arthur Bodson (Բելգիա)
  • 2001 - 2005: Jean of the Wood of Gaudusson (Ֆրանսիա)
  • 2009 - 2013: Yvon Fontaine (Կանադա / Նյու Բրունսուիք)
  • 2013 - 2017: Abdellatif Miraoui (Մարոկկո և Ֆրանսիա)
  • 2017 - 2021 (ընթացքի մեջ է)։ Sorin Cîmpeanu (Ռումինիա)[5]
UREF-ի, ապա՝ AUF-ի տնօրեններ, այնուհետև՝ ռեկտորներ խմբագրել
  • 1991 - 1999: Michel Guillou (Ֆրանսիա)
  • 1999 - 2007: Michèle Gendreau-Massaloux (Ֆրանսիա)
  • 2007 - 2015: Bernard Cerquiglini (Ֆրանսիա)
  • 2015 - 2019 (in progress): Jean-Paul de Gaudemar (Ֆրանսիա)

Գլխավոր քարտուղարների ցանկ խմբագրել

  • 1961 - 1978: Jean-Marc Léger (Կանադա / Քվեբեկ)
  • 1978 - 1987: Maurice-Étienne Beutler (Շվեյցարիա)
  • 2005-2009: François Vignaux (Ֆրանսիա)
  • 2009 - 2014: Wanda Diebolt (Ֆրանսիա)
  • 2014 - 2015: Nelly Fesseau (Ֆրանսիա)
  • 2016 - 2019 (ընթացքի մեջ է)։ Jean-Pascal Bonhotal (Ֆրանսիա)

Ամբողջ աշխարհում խմբագրել

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ունի[6]՝

  • Ռեկտորատ և գրասենյակ Մոնրեալում,
  • Ռեկտորատ և կենտրոնական ծառայություններ Փարիզում,
  • Տարածաշրջանային տասը ռեկտորատներ, որոնք կազմակերպում ու ղեկավարում են AUF-ի աշխատանքները տվյալ տարածաշրջանում
    • Կենտրոնական Աֆրիկա և աֆրիկյան մեծ լճեր՝ Յաունդեում (Կամերուն)
    • Արևմտյան Աֆրիկա՝ Դակարում (Սենեգալ)
    • Ասիա-Խաղաղօվկիանոսյան՝ Հանոյում (Վիետնամ)
    • Կարիբյան՝ Պորտ օ Պրենսում (Հայիթի)
    • Ամերիկաների՝ Մոնրեալում (Կանադա)
    • Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի՝ Բուխարեստում (Ռումինիա)
    • Արևմտյան Եվրոպայի՝ Բրյուսելում (Բելգիա)
    • Մաղրիբի՝ Ռաբաթում (Մարոկկո)
    • Միջին Արևելքի՝ Բեյրութում (Լիբանան)
    • Հնդկական օվկիանոսի երկրների՝ Անտանարիվուում (Մադագասկար)

Համացանցային ռեսուրսներ խմբագրել

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ապահովում է գիտական ու կրթական ռեսուրսների պորտալ՝ Savoirs en partage

Ֆրանսալեզու թվայնացված կամպուս խմբագրել

Ֆրանսալեզու թվայնացված կամպուսը (CNF) ստեղծվել է հարավային երկրներում գտնվող ֆրանկոֆոն համալսարանների հետ և դրանց միջև սերտ հաղորդակցություն ապահովելու, նոր տեխնոլոգիաներ և թարմ տեղեկատվություն օպերատիվորեն փոխանակելու նպատակով։

CNF-ը և ֆրանսալեզութվայնացված կամպուսները գրանցված ապրանքանիշեր ունեն։

Ուսումնական հաստատություններ խմբագրել

AUF-ը ներառում է վեց ուսումնական հաստատություն[7]։ Դրանք են՝

  • Ֆրանկոֆոնիայի դպրոց՝ վարչարարության և կառավարման - Սոֆիայում (Բուլղարիա)
  • Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ ձեռներեցության - Ռեդուիտում /Մավրիտիուս/
  • Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ ինֆորմատիկայի - Հանոյում (Վիետնամ)
  • Institute of Francophonie for Knowledge Engineering and Distance Education (IFIC) in Tunis , Tunisia
  • Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ արևադարձային բժշկության - Վիենտիանում /Լաոս/
  • Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ համալսարանների կառավարման - Յաունդեում /Կամերուն/

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.senat.fr/rap/a14-112-1/a14-112-12.html "plus importante association d'universités au monde"
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  4. «Jean-Marc Léger sur le site de l'Encyclopédie de la francophonie». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. 17ème Assemblée générale de l’AUF : Sorin Mihai Cîmpeanu élu président de l’AUF - AUF|url=https://www.auf.org/actualites/17eme-assemblee-generale-de-lauf-sorin-mihai-cimpe/%7Csite=www.auf.org%7Cconsulté(չաշխատող հղում) le=2017-05-15}}
  6. «L'AUF dans le monde». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. http://www.auf.org/les-services-de-l-auf/etudiants/etudier-en-francais/liste-des-instituts-de-francophonie/ |titre=Liste des Instituts de la Francophonie |site=http://www.auf.org |auteur=AUF |date= |consulté le=13 décembre 2013}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն» հոդվածին։