Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով (ֆր.՝ Sommet de la francophonie), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարության ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունենում 1986 թվականից ի վեր։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտեզը

Նկարագրություն խմբագրել

Գագաթնաժողովներում պետությունների կամ կառավարության ղեկավարները քննարկում են միջազգային քաղաքականությանը, համաշխարհային տնտեսությանը, ֆրանկոֆոնիայի համագործակցությանը, մարդու իրավունքներին ու կրթությանը, մշակույթին ու ժողովրդավարությանը առնչվող հարցեր։ Գագաթնաժողովի ընթացքում

  • սահմանում են Ֆրանկոֆոնիայի կազմակերպման կողմնորոշումները
  • ընդունում են բանաձևեր, որոնք անհրաժեշտ են Ֆրանկոֆոնիայի պատշաճ գործունեության և դրա նպատակների իրականացման համար
  • ընտրվում է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը
  • որոշում են կայացնում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նոր լիիրավ անդամների, ասոցիացված անդամների կամ դիտորդի անդամների ընդունելության մասին

Գագաթնաժողովներ խմբագրել

 
Քվեբեկ, Կանադայի ֆրանկոֆոնիայի գրասենյակ, 1987 թ., երկրորդ գագաթնաժողով
 
Մոնտրյո (Շվեյցարիա) 2010 թ., ֆրանկոֆոնիայի XIII գագաթնաժողով
Գագաթնաժողով Վայր Ժամկետ
I   Վերսալ փետրվարի 17-փետրվարի 19, 1986
II   Քվեբեկ սեպտեմբերի 2-սեպտեմբերի 4, 1987
III   Դակար մայիսի 24-մայիսի 26, 1989
IV   Փարիզ նոյեմբերի 19-նոյեմբերի 21, 1991
V   Գրանդ Բե հոկտեմբերի 16-հոկտեմբերի 18, 1993
VI   Կոտոնու դեկտեմբերի 2-դեկտեմբերի 4, 1995
VII   Հանոյ նոյեմբերի 14-նոյեմբերի 16, 1997
VIII   Մոնկտոն սեպտեմբերի 3-սեպտեմբերի 5, 1999
IX   Բեյրութ հոկտեմբերի 18-հոկտեմբերի 20, 2002
X   Ուագադուգու նոյեմբերի 26-նոյեմբերի 27, 2004
XI   Բուխարեստ սեպտեմբերի 28-սեպտեմբերի 29, 2006
XII   Քվեբեկ հոկտեմբերի 17-հոկտեմբերի 19, 2008
XIII   Մոնտրյո[1][2] հոկտեմբերի 22-հոկտեմբերի 24, 2010
XIV   Կինշասա հոկտեմբերի 12-հոկտեմբերի 14, 2012
XV   Դակար նոյեմբերի 29-նոյեմբերի 30, 2014[3]
XVI   Անտանանարիվու նոյեմբերի 26-նոյեմբերի 27, 2016[4][5]
XVII   Երևան հոկտեմբերի 11-հոկտեմբերի 12, 2018[6]
XVIII   Թունիս նոյեմբերի 20-նոյեմբերի 21, 2022[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. À l'origine, Madagascar devait accueillir le sommet, mais à cause de la crise politique que traverse le pays, l'OIF décide en décembre 2009 de le déplacer en Suisse.
  2. XIIIe sommet de la francophonie, Montreux.
  3. «15e sommet de la francophonie - Dakar 2014». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  4. « Madagascar, hôte du prochain sommet de la Francophonie », afrik.com, 30 novembre 2014
  5. Sommet de la Francophonie 2016 à Madagascar
  6. ««Le programme du Sommet»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  7. «La Tunisie accueillera le 18ème sommet de la Francophonie en 2020». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել