Ֆուրֆուրոլ

քիմիական միացություն

Ֆուրֆուրոլ (լատին․՝ furfur - թեփ և ol (eum) - յուղ բառերից), նաև՝ ֆուրֆուրալ, հետերոցիկլիկ ալդեհիդ։

Ֆուրֆուրոլ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₅H₄O₂
Մոլային զանգված1,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,16 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա9,21 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2][3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−34 ± 1 ℉[2], −38 °C[4] և −36,5 °C[3] °C
Եռման ջերմաստիճան323 ± 1 ℉[2] և 161,75 °C[3] °C
Այրման ջերմաստիճան140 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում2 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար98-01-1
PubChem7362
EINECS համար202-627-7
SMILESC1=COC(=C1)C=O
ЕС202-627-7
RTECSLT7000000
ChEBI13863629
IDLH393 ± 1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Բաց դեղնավուն, թարմ ցորենի հացի հոտով հեղուկ է։ Խտությունը՝ 1160 կգ/մ² (20 °C), եռման ջերմաստիճանը՝ 162 °C, հալմանը՝ 36,5 °C։ Լավ լուծվում է սպիրտում և եթերում, չափավոր՝ ջրում։

Ստացվում է բուսական նյութերի, օրինակ՝ արևածաղկի, եգիպտացորենի կոթերի, ծղոտի, բրնձի թեփի (այստեղից՝ անվանումը) և պենտոզան պարունակող այլ հումքերից։ Ֆուրֆուրոլը ֆուրանի, ֆուրանային խեժերի, ֆուրիլային սպիրտի, ինչպես նաև ֆուրացիլինի ստացման հումք է։

Օգտագործվում է նաև նավթի արդյունաբերության մեջ՝ յուղերի զտման համար։

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուրֆուրոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։