Մկնոռ, ֆուրունկուլ (լատին․՝ furunculus) (թարախապալար, խոցապալար, խսկց. չիբան)[1], մազապարկի և շրջապատող շարակցական հյուսվածքի սուր թարախամեռուկային բորբոքում։

Ֆուրունկուլ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն
ՀՄԴ-9680.9
ՀՄԴ-10L02
 Furuncles Վիքիպահեստում

Հարուցիչները թարախածին բակտերիաներն են, հատկապես ոսկեգույն ստաֆիլակոկը։ Առաջացմանը նպաստում են մաշկի անմաքրությունը, մանր վնասվածքները, գերքրտնա- և ճարպարտադրությունը, նյութափոխանակության խանգարումները և այլն։ Մկնոռին բնորոշ է մաշկի վրա կարմիր ցավոտ հանգույցի առաջացումը, որի կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում։ Ֆուրունկուլն առավել հաճախ առաջանում է պարանոցի վրա, ծոծրակին, դեմքին, թիկունքին և այլն։ Դեմքի ֆուրունկուլ կարող է առաջացնել ծանր բարդություններ (թարախային մենինգիտ, արյան վարակում)։ Բազմաթիվ ֆուրունկուլների առաջացումը կոչվում է մկնոռախտ (ֆուրունկուլյոզ), իսկ մաշկի և մազապարկերն ու ճարպագեղձերը շրջապատող ենթամաշկային ճարպաբջջանքի թարախամեռուկային բորբոքումը՝ կարբունկուլ։

Բուժումը կատարվում է հակաբիոտիկներով մաշկի ախտահանմամբ, հիվանդությունը կանխարգելվում է անձնական հիգիենայի պահպանմամբ, մաշկի մանր վնասվածքների ժամանակին մշակումով։

Մկնոռը չի կարելի սեղմել, ծակել, խորհուրդ չի տրվում օգտագործել տաքացնող կոմպրես, քանի որ այն կարող է հանգեցնել բարդությունների, ինչպես նաև հարևան մազապարկերի վրա բորբոքման տարածման և կարբունկուլի առաջացման[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աստղիկ Գուրգենի Ավետիսյան. «Անգլերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարան». www.nayiri.com. Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան. էջ 145. ISBN 99930-835-4-2. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին. {{cite web}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)
  2. Տնային տնտեսության հանրագիտարան, Հայկական հանրագիտարան գլխավոր խմբագրություն, Երևան, 1997

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։