Ֆուրման Աբրահամյան (19 մարտի[1], 1943, Լենինական, Հայկական ԽՍՀ - 5 օգոստոսի, 1972, Սևանի լեռնանցք, Հայկական ԽՍՀ), սովետական ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967)։ Ալյոշա Աբրահամյանի եղբայրն է։

Ֆուրման Աբրահամյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆուրման Վարոսի Աբրահամյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1943(1943-03-19)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 5, 1972(1972-09-05) (տարիքը 29)
Մահվան վայր Սևանի լեռնանցք
Հասակ 180 սանտիմետր
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1963-1965 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ՍԿԱ Կույբիշև շրջանի չեմպիոն
1966-1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 71 (3)
1969 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ 1 (0)
1969-1972 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ (Երևան) 109 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Եղբոր՝ Ալյոշա Աբրահամյանի նման, Ֆուրմանը նորամուտը սկսել է «Արարատի» կազմում 1966 թվականին։ Առաջին մրցաշրջանում խաղացել է առջևի գծում և հեռահար 2 գոլ խփել։ Հետո խաղացել է որպես պաշտպան, հաճախ կենտրոնական հարձակվողներին օգնում էր գոլային փոխանցումներով։ Հիշարժան է այն գոլը, որ Ֆուրմանը 1972 թվականին 30 մետր հեռավորությունից խփել է Կիևի «Դինամոյի» դարպասը, որ պաշտպանում էր Եվգենի Ռիդակովը։ Աչքի էր ընկնում ակտիվությամբ և անկեղծությամբ։ Մահացել է Սևանի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից։

ԽՍՀՄ բարձր առաջնությունում խաղացել է 180 խաղ և խփել է 7 գոլ։

Նվաճումներ խմբագրել

  •   «Արարատ» (Երևան)
    • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր - 1971

Ծանոթագրություններ խմբագրել