Ֆուտբոլի պատմություն (մինչև 1950)

Ֆուտբոլի պատմությունը մինչև 1950 թվականը, սկիզբ է առնում միջնադարյան ֆուտբոլից։ Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները ձևավորվել են մասնավոր դպրոցներում, ինչպես նաև Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների թիմերում։ Ֆուտբոլային կանոնների լավացման առաջին փորձը եղել է 1846 թվականին, երբ հրապարակվեց «Քեմբրիջյան կանոնները», որն արժանացել է շատ ակումբների հավանությանը։ Ներկայիս Ֆուտբոլային ասոցիացիան հիմնված է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի վրա, որը ձևավորվել է 1863 թվականին Անգլիայում գնդակով խաղերի բազմաթիվ ձևերի ստանդարտացման ջանքերի շնորհիվ։ Դա հնարավորություն տվեց, որ ակումբների հանդիպումներն ընթանան առանց վեճերի և կռիվների։ Ասոցիացիայի հինգերորդ հանդիպումից հետո ռեգբիի և ֆուտբոլի կանոնների միջև բախում է տեղի ունեցել։ Այն ժամանակ ֆուտբոլային ակումբները անկախ էին և կանոնները հաստատվում էին խաղը սկսելուց առաջ ընդհանուր համաձայնության գալով։

Հին հունական ֆուտբոլիստ, մ. թ. ա. 400 - 375 թվականներ,Աթենքի Ազգային հնագիտական թանգարան[1]

Ֆուտբոլն օլիմպիական մարզաձև է դարձել 1900 թվականի երկրորդ ամառային Օլիմպիական խաղերից հետո։

Թեև մ. թ. ա. մոտ 2000 թվականին հուն հույները հորինել էին ժամանակակից ռեգբի հիշեցնող գնդակով խաղ, որը կոչվում էր «էլիսկիրոս» (ἐπίσκυρος) կամ «ֆայիվիվդա» (φαινίνδα)[1][2], նոր ժամանակների Հունաստանում ֆուտբոլը հանրաճանաչ է դարձել հիմնականում անգլիացիների միջոցով։ Առաջին հունական թիմերը ստեղծվել են Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) 1890-ական թվականներին[3]։

Առաջին միասնական կանոններ խմբագրել

Դեռևս մինչարդյունաբերական Անգլիայի ժամանակներից ուրբանիզացիան ազդել էր այն բանի վրա, որ փողոցներում գնդակով խաղացվող խաղերը դարձել էին քաղաքաբնակների առօրյա կյանքի մասը[4]։ Ֆուտբոլի առաջին միասնական կանոնները և կանոնակարգը ձևավորվել են մասնավոր դպրոցների և Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների թիմերում։ Դրանից առաջ ամեն դպրոց և ամեն ֆոտբոլային ակումբ ուներ իր անհատական կանոները։ Մի տեղ կանոնները թույլատրում էին գնդակը վարել և կատարել ձեռքով փոխանցումներ, մեկ այլ դեպքում` արգելվում էր։ Այսպիսով անգլիական ֆուտբոլը քաոսային վիճակում էր։ 1846 թվականին եղավ առաջին փորձը ֆուտբոլային կանոնները լավացնելու՝ փոխելու։ Գ. դե Ուինտոնը և Ջոն Չառլս Տրինգը Քեմբրիջյան համալսարանից հանդիպեցին մասնավոր դպրոցների ներկայացուցիչների հետ համընդհանուր կանոները ձևակերպելու նպատակով։ Քննարկումը տևեց 7 ժամ 55 րոպե, և արդյունքում ստեղծվեց «Քեմբրիջյան կանոներ» անվանումով փասթաթուղթ։ Այդ կանոնները արժանացան մեծ թվով դպրոցների և ակումբների հավանության, և հետագայում դրանք դարձան հիմնական կանոները Անգլիայում։ Այն ժամանակ ֆուտբոլային խաղերը չէին սահմանափակվում մասնավոր կրթական հաստատությունների սահմաններում, այլ ավելի հայտնի էին բնակչության լայն շրջանակներում։ Այն ժամանակվա սպորտային և տեղական թերթերում ֆուտբոլային մրցույթներ անցկացնելու կոչեր էին հայտնվում, չնայած որ խաղը խաղադրույքի վրա էր.

  Հանրաճանաչ ուրբաթ օրը հաջորդ շաբաթ, Լեսթերում, կրիկետային դաշտում կկայանա ֆուտբոլային խաղը, որում մասնակցություն են ունենում 11 մարդ Դերբիից և Լեսթերից։ Հաղթողները պատրաստ են մրցակցելու այն թիմի հետ, որը նույնաքանակ մրցանակիցներով հանդես կգա, չգերազանցելով 25 ֆունտը։  

1830-1850 թվականներին հաշվարվում էր 70-ից ավելի թիմեր։ Նրանք կարող էին ներկայացնել առանձին տղամարդկանց ակումբներ, գարեջրատներ, ամբողջական գյուղեր և երբեմն նույն մասնագիտություն ունեցող երիտասարդներին էին իրար հետ թիմեր կազմում։ Նմանատիպ խաղերը հաճախ գրավում էին մարդկանց, քանի որ խաղադրույք էին կատարում։ Կանոնները քննարկվում էին խաղի սկզբից առաջ, իսկ խաղը հետևում էին ընտրված երկու թիմերից դատավորը և միջնորդ մրցավարը։

1857 թվականին Շեֆիլդում միջին դասի երիտասարդները, որոնք դրանից առաջ ստեղծել էին տեղական կրիկետի ակումբը, հիմնադրել են աշխարհում հնագույն ֆուտբոլային ակումբը՝ «Շեֆիլդը»։ Մի տարի անց խաղացողները սահմանել են մի քանի հիմնական կանոններ, որոնք ստեղծել էին հենց իրենք։ Ֆուտբոլը հետզհետե գրավում էր տեղի երիտասարդությանը, 1862 թվականին շեֆիլդական ակումբը հրապարակել է իրենց կանոնները բրոշյուրի տեսքով։ Իր մասնակիցները անցկացնում էին «տասնմեկը տասնմեկի» խաղեր, այն ժամանակ, երբ ուրիշ տեղական մրցումներում դաշտ կարող էին դուրս գալ 14 և ավելի խաղացողներ յուրաքանչյուր կողմից։

Ֆուտբոլի աճող հանրաճանաչությունը խաղացողներին ստիպեց միասնական կանոնակարգ մշակել։ «Թայմս», «Ֆիլդ», «Բելս լայֆ» թերթերում սկսեցին հրատարակել ֆուտբոլիստների նամակները, որոնք կարծում էին, որ ֆուտբոլի հետագա զարգացումն անհնար է, եթե չլինեն որոշված պարզորոշ և բոլորի կողմից հաստատված կանոնները։ 1962 թվականին Ջոն Տրիգը հրատարակեց ֆուտբոլի առաջին կանոնները, որոնք անվանեցին «ամենահեշտ խաղը»[5]։

Անգլիայի ֆուտբոլային միություն խմբագրել

1863 թվականի աշնանը Կոբ Մորիլը իր նամակում սպորտային թերթում` «Բելս լայֆ»-ում առաջարկեց ակումբների ներկայացուցիչների անդամներին հավաքվել և ստեղծել ֆուտբոլային կանոնակարգը։

1863 թվականի հոկտեմբերի 26-ին (ուրիշ տվյալներով 1963 թվականի հոկտեմբերի 23-ին) 11 լոնդոնական ակումբների ներկայացուցիչները (լոնդոնական ֆուտբոլի ակումբների, նաև Քեմբրիջի և Օքսֆորդի ներկայացուցիչները) հավաքվել էին, որպեսզի ընդհանուր հայտարարի բերեին ընդհանրապես իրարից տարբերվող կանոնները։ Տվյալ հանդիպման գլխավոր նպատակը կայանում էր նրանում, որ ակումբները միմյանց միջև խաղեր էին անցկացնում, ամեն անգամ համաձայնության չգալով վիճում էին և հետո նույնիսկ չէին մտածում համաձայնության գալու մասին։ Այս հանդիպման շնորհիվ որոշեցին համախմբվել և կանոնները պարտադիր դարձնել բոլոր թիմերի և խաղացողների համար։ Ստեղծվեց նաև ֆուտբոլային միություն, որը պետք է հսկեր խաղի ընթացքը։ Այդ օրը կարելի է համարել ժամանակակից ֆուտբոլի ծննդյան օր, քանի որ այդ հանդիպման շրջանակներում ստեղծվեցին խաղի կանոնները պահպանելու և վերահսկելու ինստիտուտը[6]։ Ստեղծվեց Անգլիայի ֆուտբոլային միությունը։ Հանդիպումների շրջանակներում վիճաբանություններ էին գնում բոլոր խաղահրապարակների, բնագավառների և շրջանակների համար։ 1863 թվականի դեկտեմբերի 1-ին՝ հաջորդ հավաքույթին, մեծամասնությունը նախընտրեց այն խաղի տարբերակը, որում գնդակը պետք է վարել ոնքերով և որոշվեց չթողնել, որ օգտագործեն ռեգբիի հարվածները։

Սակայն ո՛չ Քեմբրիջյան կանոնները, ո՛չ ֆուտբոլի ասոցացիայի նոր կանոնակարգը չէին արգելում գնդակին ձեռքով կպնելը։ Երկու խաղի կանոններում էլ խաղացողներին թույլատրվում էր գնդակը ձեռքերով բռնել, բայց չէր թույլատրվում խլել, հրել, ոտք գցել և հետևից ոտքին հարվածել։

Շեֆիլդի ֆուտբոլային ասոցիացիա խմբագրել

Ֆուտբոլային ասոցիացիայի գոյության առաջին տասնամյակի փաստերից ելնելով այն ճանաչում չէր վայելում (նրա կազմի մեջ միայն 18 ակումբ կար)։ Մնացած բոլոր թիմերը շարունակում էին խաղալ նախկին կանոններով, որոնք «ընդդմիությունը» նույնպես պահպանում էր, ստեղծելով դաշտում ռեգբիին նմանվող մի տեսարան։ Բացառություն հանդիսանում էր Շեֆիլդ ակումբը, որում կար 14 ակումբ և խաղացողների քանակը 1000 էր։ Շեֆիլդի ֆուտբոլային ակումբը ֆուտբոլային ասոցիացիայի ամենաակտիվ անդամներից է եղել, և նա մեծ ներդրում է ունեցել ակումբի հետագա զարգացման գործում։ Շեֆիլդի ֆուտբոլիստներն առաջինն էին, որ այլ քաղաքներ խաղերի մեկնեցին, իսկ 1866 թվականի փետրվարին նրանք հրավիրեցին ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչներին իրենց խաղին, և բացի դրանից համաձայնվեցին խաղալ ֆեդերացիայի կանոններով։ Ֆեդերացիայի անդամներին նրանք համոզեցին ընդունել նաև «խաղից դուրս» կանոնների ազատական մեկնաբանությունը ՝ հարձակվողներին թույլ տալով փոխանցումներ կատարել։

1867 թվականին Շեֆիլդում հիմնվել է տեղի ֆուտբոլային ասոցիացիան, որը 1870 թվականին հրատարակել է իր կանոնակարգը, որի կանոններից ամենաքիչը` 8-ը հետագայում ընդունվել են նաև Ֆուտբոլային ասոցիացիայի կողմից։ Սակայն Շեֆիլդի ասոցիացիան վերջնականապես դարձել է Ֆուտբոլային ասոցիացիայի անդամ միայն 1877 թվականին՝ ամբողջովին ընդունելով նրա կանոնները։

Ֆուտբոլային ասոցիացիան կազմակերպել է սահմանված կանոնների հրատարակումը, նաև մտցրել է դատավորների և այլ մասնագետների արտոնագրման գործընթացը։ Այդ միջոցները նպաստել են մարզիկների միջև վեճերի ավարտին և ինչպես նաև սահմանել են իրական պրոֆեսիոնալ խաղի և ընկերական խաղերի սահմանները, կանխարգել են մրցումների ընթացքում արտաքին միջամտությունը և արդյունքների վրա ներգործությունը[7]։

Ֆուտբոլի և ռեգբիի միջև տարբերությունն ավելի ու ավելի աճում էր։ Պատճառներից էին.

  • բոլոր թիմերի և ակումբների համար խաղի միասնական կանոնների ներդրումը։ Ֆուտբոլային ասացացիան Չարլզ Օլկոկի ղեկավարությամբ ավելի ու ավելի մեծ ակտիվություն էր ցուցաբերում` թիմերի և ակումբների համար խաղեր կազմակերպելով, որով ներկայացնում էին ճշտված կանոնների հարմարությունը։ Ակումբները սկսեցին միավորվել ասոցիացիաների մեջ։ 1875 թվականին ֆուտբոլի ասոցիացիա ստեղծվեց Բիրմինգհեմում, 1877 թվականին Սուրրեում, 1878 թվականին Լանկարշիրում և Նորտումբերլենդում, 1879 թվականին Դարհեմում։ 1873 թվականին ստեղծվել է Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցացիան, Ուելսում 1876 թվականին։
  • ֆուտբոլն ավելի քիչ կոպիտ և առնական էր դարձել` ի տարբերություն ռեգբիի
  • Չարլզ Օլկոկի առաջարկով գավաթի մրցույթներ սկսվեցին։ Նրա խոսքերով ասած, որպես օրինակ կարելի է վերցվել հանրակացարանների միջև մրցումները, որոնք անցկացվում էին Խերոու դպրոցում։ Ֆուտբոլային ասոցացիայի առաջին գավաթը եղել է 1871-1872 թվականներին։ Նրանում մասնակցել են 50 ասոցիացիայի անդամներից 15-ից։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի ստեղծում խմբագրել

1880-ական թվականների սկզբին տեղի ունեցավ ևս մեկ իրադարձություն, որը մեծ ազդեցություն է գործել ժամանակակից ֆուտբոլի զարգացման գործում։ Դա առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հանդես գալն էր։ Սադելի անկեղծ հայտարարությունները ասոցիացիայի ղեկավարներին ստիպեցին ընդունել, որ իրականությունը թելադրում է իր պայմանները։ Չարլզ Օլկօկը հաջորդ կոմիտեի հավաքին հայտարարեց, որ «ֆուտբոլը օրինականացնելու ժամանակն է եկել»։ Դոկտոր Մորլին աջակցեց նրան, սակայն կոմիտեի ոչ բոլոր անդաներն էին նրա հետ համաձայն։ Քննարկումները շարունակվում էին մոտ կես տարի, ի վերջո, 1885 թվականի հուլիսին պրոֆեսիոնալ ֆուտբոլն օրինականացվեց։

ՖԱ-ի ղեկավարության տակ գտնող անգլիական ֆուտբոլի առանձնահատկությունը արտահայտվում էր նաև նրանով, որ նա համակիրներ էր գտնում նաև իր «հայրենիքից» դուրս։ Այդպիսի մշակութային փոխանակության համար նախադրյալ հանդիսացավ ինդուստրիալ դարաշրջանի տեխնիկական զարգացումը՝ ժամանակակից շոգեքարշը։ Այդ տրանսպորտային միջոցը XIX դարից սկսած նպաստել է եվրոպական անդրատլանտյան ճանապարհորդությունների մեծ մասշտաբների հասնելուն, ինչպես նաև Անգլիայի և եվրոպական մայրցամաքի միջև ընդհանուր հաղորդակցության ակտիվացմանը։ Շատ բրիտանացիներ շոքեքարշ նստելիս իրենց ուղեբեռում գնդակ էին ունենում վերցրած[8]։

Առաջին պաշտոնական միջազգային խաղ խմբագրել

 
Շոտլանդիան ընդդեմ Անգլիայի առաջին միջազգային խաղի իլյուստրացիա, որը կայացել է 1872 թվականին Գլազգոյի Համիլթոն Կրեսենթ մարզադաշտում

1870 թվականի փետրվարին ֆուտոբլային ասոցիացիայի քարտուղարը ՝ Չարլզ Օլկոկը սպորտային թերթում հայտարարություն տեղադրեց, որում ասվում էր, որ շուտով կկայանա Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլիստների միջև խաղը։ Խաղով հետաքրքրվողների համար կազմվել էր անունների և հասցեների ցուցակ։ Սակայն ուժեղ սառնամանիքի պատճառով ստիպված էին խաղերը հետաձգել, և այն տեղի ունեցավ 1870 թվականի մարտի 5-ին։ 1870 թվականի նոյեմբերից մինչև 1872 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում թիմերը, որոնք կազմված էին Լոնդոնում և նրա մերձակայքում աշխատող անգլիացիներից և շոտլանդացիներից, հանդիպել են չորս անգամ։

Գլազգոյի «Քուինզ Փառկ» ակումբը հանդես եկավ առաջարկությամբ, որ խաղերից մեկը տեղի ունենա 1872-1873 թվականներին Գլազգոյում։ Եվ 1872 թվականի նոյեմբերին կայացավ Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների առաջին միջազգային պաշտոնական հանդիպումը, որը ավարտվեց զրոյական ոչ ոքիով[9]։

1882 թվականին գոյություն ունեին 4 ֆուտբոլային ասոցիացիաներ ՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի։ Այդ կազմակերպությունները նույն թվականին ստեղծեցին Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդ, որը պետք է հսկեր կանոնների փոփոխությունները։ 1883-1884 թվականների խաղաշրջաններից սկսած բրիտանական օրացույցի մաս դարձավ Մեծ Բրիտանիայի մրցաշարը, որին մասնակցել էին այդ չորս երկրների հավաքականները։

Ֆուտբոլը դպրոցում խմբագրել

Նոր սպորտային խաղը ծնվել է մասնավորապես ուսումնական հաստատություններում։ Սակայն բրիտանացի երեխաների մեծամասնությունը կրթությունը ստանում էր տարրական դպրոցներում, որտեղ ֆիզիկական վարժանքի միակ տեսակը շարային պատրաստությունն էր։ Դպրոցների, համալսարանների, քոլեջների երտասարդ ուսուցիչները դասից ազատ ժամերին սկսեցին ֆուտբոլ խաղալ։ Պարզվեց, որ ֆուտբոլը հեշտ խաղ է և ֆիզիկապես մարզվելու գրավիչ միջոց է, որը լիովի հարմար է նաև անապահով ընտանիքների տղաների համար։

1882 թվականին 23 դպրոցներ արդեն ունեին ֆուտբոլային ակումբներ, որտեղ պարապում էին հազարից ավել երեխաներ։ Սուինդոն քաղաքների արխիվներում կան փաստեր այն մասին, որ 1886 թվականին տեղական ուսուցիչներն իրենց սաների հետ դասերց հետո ֆուտբոլ էին խաղում, իսկ 1886 թվականին թվաբանության հանձնարարություններւմ օգտագործում էին հանրաճանաչ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների անունները։

1884 թվականում «Պրեստոն Նորտ Էնդ» ակումբը մրցանակ սահմանեց, որի համար մրցելու էին պրեստոնյան դպրոցի թիմերը, իսկ 1890-ական թվականների սկզբին այդպիսի մրցումները կազմակերպված բնութ ստացան։

1904 թվականին սահմանվել է Դպրոցական ֆուտբոլի անգլիական ասոցիացիան, որն արդեն հաջորդ տարի իրականացրեց գավաթի համազգային մրցաշար։ 1906 թվականին Մեծ Բրիտանիայի Կրթության նախարարությունը ֆուտբոլը պաշտոնապես ներառեց պետական տարրական դպրոցներում։

Ֆուտբոլը որպես մասսայական երևույթ խմբագրել

Առաջին համարաշխարհային պատերազմից հետո երկրների մեծամասնությունը, որտեղ մինչև 1917 թվականը ֆուտբոլն արդեն առօրէական էր դարձել, այն զանգվածային տարածում ստացավ։ Հարավային Ամերիկայում այս պատերազմը պայմանավորված էր ինդուստրիալիզացման թռիչքով, Ռուսաստանում, բացի այդ նաև հոկտեմբերյան հեղափոխությամբ, որը ստիպում էր ընդլայնել սոցիալական բազան։ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում հենց Առաջին համարաշխարհային պատերազմը վճռական իմպուլս հաղորդեց խաղի զարգացմանը։ Բոլոր մասնակից բանակները անցկացնում էին մրցումներ և ստեղծեցին մարզումների կանոնավոր համակարգ։ Ֆուտբոլը դարձավ սիրելի դիսցիպլիններից մեկը, որը մի ռուս գեներալի խոսքերով ՝ «ավելի շատ ազդեցություն է ունեցել ստորաբաժանումների ռազմական կյանքի վրա, քան զենքով գիտակից ծառայությունը»[10]։

Տեղի ունեցավ մակարդակների տարբերակում։ Մեծ քաղաքներում ձևավորվեցին էքստրա մակարդակի մրցումներ։ Դիտողների թիվը հասնում էր տասնյակ հազարների, որի արդյունքում Հարավային Ամերիկայի և Եվրոպայի ֆուտբոլային մարզադաշտերի մեծամասնությունը (ներառյալ Լոնդոնի Wembley մարզադաշտը) առաջացել են Առաջին համարաշխարհային պատերազմից հետո ընկած այդ ժամանակաշրջանում։

Սպորտային շարժումն ակտիվացավ Կենտրոնական Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։ Ակումբները կանչում էին օտարերկյա թիմերը՝ մեծ մարզադաշտերը լցնելու համար և նրա համար, որ կարողանային վճարել հիպոտեկը, այդ թիմերը ուղևորվում էին արտասահմանյան մրցաշարերի։ Բացի այդ առաջացան միջազգային մրցաշարեր։ Հարավամերիկյան ֆուտբոլային երկրները, որոնք արդեն 1816 թվականից միավորվել էին հարավ-ամերիկյան ֆուտբոլային կոնֆեդերացիայի մեջ (Confederación Sudamericana de Fútbol — CONMEBOL), 1920 թվականից պայքարում էին գավաթի համար, իսկ 1922 թվականից Հարավայի Ամերիկայի առաջնության համար։ Համարաշխարհային պատերազմի ժամանակ պարտություն կրած եվրոպական երկրները, որոնց բոյկոտել էին հաղթող երկրները և թույլ չէին տվել Օլիմպիական խաղերին մասնակցել, և իրենց հերթին, կազմակերպել էին ակումբային թիմերի միջազգային ֆուտբոլային մրցաշարը, 1927 թվականից Միտրոպի Գավաթի (Mitropa-Cup և 1929 թվականից Բալկանի ու Բալտիկի (Balkan- und Baltic-Cup) գավաթի համար։

Պրոֆեսիոնալ ֆուտբոլի հաստատումը տեղի է ունեցել եվրոպական երկրների մեծամասնություններում (որում բացառություն էր Գերմանիան) 30-ական թվականների սկզբին, այսինքն 40 տարով ուշ, քան «հայրենիքում»՝ Անգլիայում։ Դրա համար առաջին իմպուլսը եղավ արդյունաբերական ճգնաժամը և դրա հետ կապված գործազրկությունը։ Երկրորդ իմպուլսը դարձավ 1930 թվականին սիրողական կարգավաճակի վերաբերյալ ՄՕԿ-ի հետ տարաձայնություններից հետո․ ՖԻՖԱ-ն կարճ ժամանակահատվածում որոշեց կազմակերպել ֆուտբոլի աշխարհի առաջնություն։ Առաջին մրցաշարը, որը նույն թվականին խոշոր ծախսերով կազմակերպվեց Ուրուգվայում, անդրադարձավ բոլոր «ֆուտբոլային ազգերին», անկախ այն բանից, թե նրանց թիմը ներկայացված է եղել, թե ոչ։ Աշխարհի մրցաշարն ընդլայնեց նախկինում միայն Եվրոպայով սահմանափակված միջազգային խաղերը, որը հանգեցրեց նրան, որ առաջին հերթին Հարավ-Աֆրիկյան երկրներում, որոնք ֆինանսական սուղ միջոցներ ունեին, առաջացան էքստրա դասի խաղացողներ։ Ֆուտբոլը դարձրեցին վճարովի, որպեսզի ֆուտբոլային աստղերը մնային երկրում[11]։ Այդ ֆուտբոլիստների տեղափոխությունները իրենց հերթին ազդեցին խաղի ձևի վրա, ընդ որում արգենտինա-իտալական անդրատլանտյան «կապը» առանձնահատուկ արդյունավետ եղավ։

1920-ից 1930 թվականներից սկսած ֆուտբոլը ընդլայնվում էր համաձայն սեփական դինամիկայի և դարձավ sui generis-ի գործոն։ Մի կողմից Ստալինի ժամանակ Խորհրդային Միությունում և «անշլիուսի» ժամանակ Ավստրիայում՝ Նացիստական Գերմանիայի հետ տեղի էին ունենում ամենաթողություններ և նույնիսկ սպանություններ։ Իսկ մյուս կողմից, սպորտային շարժումն այնտեղ, ինչպես ֆաշիստական Իտալիայում, ծաղկում էր ոչ միայն հակառակ, այլև հատկապես «վերևից» միջամտության շնորհիվ. միապետները կառուցում էին մարզադաշտեր, միջոցներ էին տրամադրում մարզական ճամբարներ ստեղծելու վրա և քաղաքական կազմակերպությունների միջոցով հավաքում էին մեծ քանակով հանդիսատեսներ։ Հենց դրանով է բացատրվում այն, որ ուրիշ երկրները, որոնք միջ-ռազմական ժամանակ պահպանել էին ժողովրդավարությունը և որոնցում ֆուտբոլը որպես սպորտ դիտվում էր ինչպես մասնավոր աշխատանք, մասնավորապես Ֆրանսիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, արդեն հետ էին մղվել։ Որպես հետևանք, 1928 թվականին անգլիական ՖԱ-ն` որպես բողոք ընդդեմ ֆուտբոլի քաղաքականացման (ինչպես նաև սիրողական խաղերի կանոնների հետ ազատ վարվելուն էր դեմ), նույնիսկ դուրս եկավ Միջազգային ֆուտբոլի միության ՝ ՖԻՖԱ-ից, այնպես որ ժամանակակից ֆուտբոլի «հայրենիքը» միջազգային իմաստով մեկուսացման մեջ ընկավ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939 թ.-ից 1945 թվականների միջև) խաղային շարժումը Եվրոպայում գնալով սահմանափակ էր դառնում, իսկ հետագայում լիովին անկում ապրեց։ Ի հակադրություն դրան, ոչ եվրոպական երկրներում անընդմեջ զարգացում էր գնում, նրա շնորհիվ, որ այդ երկրները ընդհանրապես չէին մասնակցել համաշխարհային պատերազմին կամ էլ ամենաքիչը չեզոք դիրք էին պահպանել։ Դրա հետևանքով առաջին հերթին հաղթեց հարավ-ամերիկյան ֆուտբոլը։ Իրենց զարգացման արդյունքը երևաց ոչ միայն խաղադաշտում, որտեղ 1950 թվականի աշխարհի մրցաշարում Բրազիլիան և Ուրուգվայը հակադրության մեջ էին, այլ նաև սպորտային քաղաքականության մեջ. 1945 թ.-ից 1950 թվականների ընթացքում եվրոպական ֆուտբոլային միությունների տոկոսը ՖԻՖԱ-յում պակասեց` 52 %-ից հասնելով 42 %-ի։

Այդ պատճառով Գլխավոր Ասամբլեաներում Հարավային Ամերիկայի պատվիրակները հեշտությամբ հակադրվեցին եվրոպական պատվիրակներին սեփական ձայների մեծամասնությամբ, հատուկ այն ժամանակ, երբ CONMEBOL-ը կազմակերպեց քվեարկությունը ըստ բլոկների։ Հիմնականում այդ փորձի ազդեցությամբ էր, որ ՖԻՖԱ-ի եվրոպական ֆուտբոլի առաջատար գործիչները 50-ական թվականներին գիտակցեցին անկախ կոնֆեդերացիայի ստեղծման անհրաժեշտությունը։ 1955 թվականին ստեղծվեց Ֆուտբոլային ասոցիացիայի եվրոպական միությունը (Union des Associations Européennes de Football— UEFA)[12]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ancient Greek Football Player». Աթենքի Ազգային հնագիտական թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 18-ին.
  2. «Episkyros».
  3. Steve Craig (Greenwood, 2002). «Sports and Games of the Ancients: (Sports and Games Through History)». Google Books.
  4. John Goulstone. Football’s Secret History. London, 2001
  5. C. W. Alcock 1863, FA Committee Member and founder of the FA Cup.
  6. Christiane Eisenberg (Hg.). Fußball, soccer, calcio. Ein englischer Sport auf seinem Weg um die Welt. München, 1997
  7. Айзенберг К. Футбол как глобальный феномен: Исторические перспективы //Логос. – 2006. – Т. 3. – №. 54. – С. 91-103.
  8. Tony Mason. Some Englishmen and Scotsmen abroad: the spread of world football // Alan Tomlinson, Garry Whannel (Hg.). Off the Ball. The Football World Cup. London, 1986. S. 68 f
  9. The birth of international football
  10. Georg Maercker. Vom Kaiserheer zur Reichswehr. Ein Beitrag zur Geschichte der deutschen Revolution. Leipzig, 1921. S. 309
  11. Pierre Lanfranchi, Matthew Taylor. Moving with the Ball. The Migration of Professional Footballers. Oxford, 2001. KaS. 3
  12. Matthias Marschik. Between Manipulation and Resistance: Viennese Football in the Nazi Era // Journal of Contemporary History. 34. 1999. S. 215–229

Գրականություն խմբագրել

  • Ланфранши П., Айзенберг К., Мейсон Т., Валь А. FIFA 100 лет. Век футбола. — М.: Махаон, 2006, էջ 312. ISBN 5-18-000704-6
  • Реднеджер К. Футбол. Полная иллюстрированная энциклопедия мирового футбола. — М.: Росмэн-Издат, 2000, էջ 256. ISBN 5-8451-0354-1
  • «Фут-боол». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Eisenberg (Hg.). Football Culture. Local Contests, Global Visions. London, 2000. S. 258

Արտաքին հղում խմբագրել