Ֆուտբոլը համարվում է Գերմանիայի ամենահայտնի սպորտաձևերից մեկը։ Երկրի իշխանության տվյալներով՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին Գերնամիայում տեղի է ունենում շուրջ 80 000 ֆուտբոլային խաղ[1]։

Մյունխենում գտնվող Ալյանց Արենա
Գերմանիայի ֆուտբոլային երկրպագուները 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ

Գերմանական ֆուտբոլի միությունը (գերմ.՝ Deutscher Fußball-Bund կամ DFB) երկրում ֆուտբոլի ղեկավար օրգանն է, իր մեջ ընդգրկում է 6,6 մլն անդամ, և ունի ավելի քան 26 000 ֆուտբոլային ակումբ։ Գերմանիայի ֆուտբոլային լիգաների համակարգի վերևում գտնվում են առաջին Բունդեսլիգան և Երկրորդ Բունդեսլիգան, որտեղ Առաջին Բունդեսլիգայի հաղթողը դառնում է Գերմանիայի չեմպիոնը։ Բացի մի շարք գերմանական ֆուտբոլի գավաթներից կա նաև Գերմանիայի գլխավոր գավաթը՝ Գերմանիայի գավաթը(գերմ.՝ DFB-Pokal

Ֆուտբոլի համաշխարհային տվյալներով՝ Գերմանիան համարվում է աշխարհի ֆուտբոլային ազգերի ամենահաջողակներից մեկը։ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը արդեն հասցրել է դառնալ աշխարհի ֆուտբոլային չեմպիոնատի քառակի հաղթող (1954 թվականին, 1974 թվականին, 1990 թվականին և 2014 թվականին), և նաև երեք անգամ դարձել է ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն հաղթող (1972-ին, 1980-ին և 1996-ին)։ Գերմանիայի կանանց հավաքականը երկու անգամ հաղթել է աշխարհի կանանց ֆուտբոլի առաջնությունը (2003-ին և 2007-ին), դա նշանակում է, որ Գերմանիան միակ երկիրն է, որն հաղթել է և կանացի և տղամարդկանց աշխարհի ֆուտբոլի առաջնությունը։

Պատմություն խմբագրել

Առաջին ֆուտբոլային ակումբները խմբագրել

Անգլիական Դրեզդենական ֆուտբոլային ակումբը համարվում է Գերմանիայի առաջին ֆուտբոլային ակումբը։ Նա հիմնադրվել է 1850 թվականին Անգլիացիների կողմից, որոնք ապրում և աշխատում էին Դրեզդենում։ Հաջորդ 20 տարիներում ֆուտբոլ խաղալը դարձավ Գերմանիայի ամենահայտնի սպորտը և նվաճեց շատ բարձր գոտիներ։ Դրանից հետո հիմնադրվում են նաև այլ գերմանական ակումբներ՝ Բեռլինում, Համբուրգում և Կարլսրուեյում[2]։

Առաջին աշխարհամարտից հետո խմբագրել

1900 թվականի հունվարի 28-ին Գերմանիայի 86 ֆուտբոլային ակումբների ղեկավարները հավաքվում են Լայպցիգ-ում գտնվող Մարիենգարդեն ռեստորանում և համաձայնվում են ստեղծել Գերմանական ֆուտբոլի միություն (գերմ.՝ Deutscher Fußball-Bund կամ DFB)։ Ժողովի ընտրողների ղեկավարը դառնում է Է. Կիրմզեն, նա ներկայացնում էր Լեյպցիգի ֆուտբոլի միությունը (գերմ.՝ Leipziger Fussball VerbandՖերդինանդ Հուեպպե-ն, որը ներկայացնում էր ԴՖԱ Պրահան, դառնում է Գերմանական ֆուտբոլի միության առաջին նախագահը։

1900-ական թվականներից մի քանի տարի հետո ստեղծվում են նաև այլ ասոցիացիաններ, հենց մեկը օրինակ՝ Գերմանական ֆուտբոլիստների միություն (գերմ.՝ Bund Deutscher Fussballspieler), բայց նրանք մտնում են Գերմանական կայսրության՝ Բեռլինի շրջանի կազմի մեջ։ 1898 թվականին տեղի է ունենում Գերմանիայի մի քանի մունիցիպալիտետների առաջնությունը, որին հովանավորում էր Հարավա-գերմանական ֆուտբոլի միությունը (գերմ.՝ Verband Sueddeutscher Fussball Vereine), որը մեծ կապեր ուներ Գերմանական ֆուտբոլի միության հետ։

Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը միայն 1908 թվականից սկսած է, որ իր երկիրը ներկայացնում է համաշխարհային ֆուտբոլի տարբեր առաջնություններում։ Նա վերահսկվում է Գերմանական ֆուտբոլի միության կողմից։

Հետպատերազմյան շրջան խմբագրել

Պատերազմից հետո Գերմանիան բաժանվեց երեք մասի։ Գերմանական ֆուտբոլի միությունը և իր թիմը շարունակեցին մնալ Արևմտյան Գերմանիայում, մյուսը՝ Սաարսկի ֆուտբոլի միությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը դարձան ինքնուրույն։

Արևելք և Արևմուտք խմբագրել

Արևմուտքը ընդդեմ Արևելքի; 1974 թվականի աշխարհի առաջնություն խմբագրել

1974 թվականի տեղի ունեցած աշխարհի առաջնությունը անցկացվել է արևմտյան Գերմանիայում, որտեղ մասնակցել են բոլոր գերմանական թիմերը, և նրանք մրցել են իրար դեմ միևնույն խմբում։ 1974 թվականի հունիսի 22-ին Համբուրգում տեղի է ունենում ԳԴՀ և ՖՀԳ-ի միջև ֆուտբոլային հանդիպում, որտեղ էլ սենսացիոն հաղթանակ է տանում ԳԴՀ-ն 1-0 հաշվով, և խաղի միակ գոլը խխում է Յուրգեն Շպարվասերը։ Նրանք երկուսն էլ անցնում են հաջորդ փուլ՝ ԳԴՀ-ի հավաքականը առաջին տեղով, իսկ ՖՀԳ-ի հավաքականը երկրորդ տեղով։ ԳԴՀ-ի հավաքականը գրավում է երրորդ տեղը և դուրս է մնում առաջնությունից, իսկ ՖՀԳ-ն անցնում է եզրափակիչ և դառնում է աշխարհի չեմպիոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gleb Gavrik (16.11.2011). «В Германии намерены бороться с насилием на стадионах» (ռուսերեն). Deutsche Welle. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.
  2. Andreas Wittner: Als die Engländer noch dauernd siegten, Die Welt, 4. Juli 2006 (27. Juni 2007)