Ֆուջեյրա, Էմիրություն ՄԱԷ-ի կազմում։

Ֆուջեյրայի Էմիրություն
الفجيرة
flag of Fujairah (1952-1975)? Զինանշան


ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ԿարգավիճակՄԱԷ-ի էմիրություն
Մտնում էԱՄԷ
ՎարչկենտրոնՖուջեյրա
ԲԾՄ134 մետր
ԷմիրՀամիդ II բին Մուհամադ աշ-Շարքի
Բնակչություն (2008)
137 940 (6-րդ տեղ)
Խտություն118,30 ( 4-րդ տեղ)
Տարածք1165 կմ²  (5-րդ տեղ)
Հիմնադրված է1953 թ.
Սահմանակցում էDibba Al-Hisn? և Al Batinah Region?
Ժամային գոտիUTC+4
ISO 3166-2 կոդAE-FU
fujairah.ae

Ադմինիստրատիվ կենտրոնը Ֆուջեյրա քաղաքն է։ Բնակչությունը՝ 118 000 մարդ (2003)։ Տարածքը՝ 1150 կմ²։ Ֆուջեյրայի Էմիրության ափերը ողողում են Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի ջրերը։ Էմիրության տարածքը ծոցի ափով ձգվում է ավելի քան 90 կմ։ Էմիրության տարածքի մեծ մասը գրավում են լեռները։ Զբոսաշրջության տեսանկյունից էմիրությունը լավագույններից մեկն է երկրի տարածքում, այն հայտնի է ավազային ծովափներով, հրվանդաններով, բավականին շատ են հանքային ջրերի աղբյուրները, օազիսները։

Ֆուջեյրան ամենաերիտասարդ էմիրությունն է։ Մինչև 1953 թվականը գտնվել է Շարժայի Էմիրության կազմում։

Էմիրությունում բացակայում է ՄԱԷ-ի հարստության և բարգավաճման գլխավոր աղբյուրը՝ նավթը, սակայն դրա փոխարեն էմիրությունում տեղակայված է բավականին արագ ծարգացող նավահանգիստ։ Ձկնորսությունը և գյուղատնտեսությունը համարվում են էմիրության գործունեության հիմնական ճյուղերը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուջեյրայի Էմիրություն» հոդվածին։