Ֆույարա (սլովակ.՝ fujara), սլովակյան փայտե ավանդական փողային երաժշտական գործիք։ Ծագել է կենտրանական Սլովակիայում որպես ժողովրդական հովվական նվագարան՝ ֆիփլ ֆլեյտայի բացառիկ դիզայնով։ Այն տեխնիկապես կոնտրաբաս է, պատկանում է Tabor սրինգի դասին։

Ֆույարա
Որակավորումopen flutes with external duct with fingerholes?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.211.12

Տեխնիկան և դերը խմբագրել

Ֆույարան ունի 160-200 սմ երկարություն[1], և լարված է A, G կամ F։ Այն ունի երեք հնչերանգային անցքեր (որոնք կոչվում են նաև մատների անցքեր), գտնվում են հիմնական մարմնի ստորին հատվածում։ Ձայնն արտադրվում է հիմանակն մարմնից և ֆիփլի վերին հատվածից։ Ֆիփլում օդն առաջնորդվում է փոքրիկ խողովակի միջոցով, որը կոչվում է vzducholod (նշանակում է օդային ալիք)[2]։ Տեղադրված է հիմնական մարմնի վրա։ Ֆույարայի վրա հնարավոր է նվագել հիմնական հաճախականություն, իսկ նորմալ նվագելու տեխնիկան հիմնված է գործիքը փչելու վրա։ Ձայնային բարձր հարաբերակցության պատճառով (երկարությունն ընդդեմ փոքր ներքին տրամագծի), նվագողը կարող է օգտագործել դիատոնիկ սանդղակը՝ միայն երեք հնչերանգային անցքերի միջոցով։ Ֆույարան հիմնականում կանգնած են նվագում, պահում են ուղղահայաց՝ սովորաբար հենելով աջ ազդրին։

Ատիպիկ դիզայնն արտադրում է խորը տեմբր։ Զարդերն ավանդաբար ավելացվել են բազայի մեղեդիներին, որոնք սովորաբար առաջանում են միքսօլիդիան եղանակով։ Զարդերի հիմնական 2 տեսակները կոչվում են prefuk և rozfuk՝ Սլովակերենից prefukovať և rozfúkať: Ավանդաբար, ֆույարան նվագել են հովիվները հանգստի համար։ Սակայն այժմ այն այդ փուլից տեղափոխվել է ժողովրդական փառատոնների, որոնք տեղի են ունենում Východná և Detva քաղաքներում։ Այժմ ֆույարան տարածվել է ամբողջ աշխարհում։ Այն նվագում են հատկապես Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ֆլեյտայի սիրահարները։ Չնայած սրան, ֆույարան ձեռք է բերել մեծ ժողովրդականություն և ճանաչում Սլովակիայից դուրս։ Ֆույարան ավելի շատ սոլո գործիք է, բայց արդեն կան 2-3 գոյություն ունեցող ֆույարայի համույթներ։ Օրինակ the Kubinec family կամ the Javorová Húžva trio:

Ֆույարան 2005 թվականին ընդգրկվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության կողմից իրականացվող մարդկության բանավոր և նյութական ժառանգության գլուխգործոցների ցուցակում[3][1]։

 
Ֆույարա

Տես նաև խմբագրել

  • Koncovka - Սլովակիայում մեկ ուրիշ ֆլեյտայի տեսակ ֆիփլով՝ առանց կողմնակի հնչերանգային անցքերի
  • Tabor pipe - 3 անցքով ժողովրդական ֆլեյտա
  • Willow flute- ժողովրդական ֆլեյտա՝ մի կողմում ֆլիփերով, մյուսում առանց անցքերի
  • Kalyuka - Ռուսական հնչերանգային ֆլեյտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 "The Fujara and its Music": Description, Slideshow, Video, UNESCO, 2005, 2008. (Accessed 2012-08-12)
  2. «Fujara fingering technique». Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. Smeets, Rieks (2006). «The Fujara and its Music». Masterpieces of the Oral and Intangible Heritage of Humanity (PDF). UNESCO. էջ 86. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
    UNESCO has also provided a web page showing information about the Fujara, but it "has no official status":
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆույարա» հոդվածին։