Ֆուկոյի ճոճանակ, ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոյի անունով կոչված պարզ փորձնական սարք, որը նա կառուցել է Երկրագնդի պտույտն իր առանցքի շուրջը ցույց տալու համար։

Ֆուկոյի ճոճանակը Պանթեոն, Փարիզ

Չնայած երկար ժամանակ արդեն հայտնի էր, որ երկրագունդը պտտվում է իր առանցքի շուրջը, սակայն միայն 1851 թ. Ֆուկոյի կողմից հայտնաբերած ճոճանակը շատ պարզ փորձով ապացուցեց իր առանցքի շուրջ Երկրի պտույտի հավաստիությունը։

Սկզբնական Ֆուկոյի ճոճանակը խմբագրել

 
Փարիզի պանթեոնի Ֆուկոյի ճոճանակը

Ֆուկոն իր հայտնի ճոճանակը պատրաստել և ցուցադրել է 1851 թ.՝ 28 կգ-անոց կապարապատ արույրե գունդը 67 մետր երկարության լարով կախելով Փարիզի Պանթեոնի գմբեթից։ Ներքևում ավազից պատրաստված էր 6 մետր տրամագծով շրջանաձև արահետ այնպես, որ գունդը տատանումների ժամանակ իր սուր ծայրով թողնում էր իր հետքերը։ Ճոճանակի տատանման պարբերությունն այս դեպքում կազմում էր 16.4 վրկ, ամեն անգամ ավազի վրա թողած հետքը նախորդից տարբերվում էր ≈3մմ-ով, ժամում ճոճանակի տատանման հարթությունը շրջվում էր ժամացույցի սլաքի ուղղությամբ ավելի քան 11°-ով, ինչը նշանակում է, որ մոտավորապես 32 ժամվա ընթացքում կատարում էր լրիվ պտույտ և վերադառնում նախնական դիրքին։

Մեխանիկայի բացատրությունը խմբագրել

Փորձնական սարքավորումը բաղկացած է կամայական ուղղահայաց հարթության մեջ տատանվող բարձր ճոճանակից։ Տատանման փաստացի հարթությունը, թվում է, պտտվում է երկրի դիրքին համեմատ։

Այլ տեղեկություններ խմբագրել

Ճոճանակին տատանում հաղորդելուց մի քանի րոպե անց երկրի վրա գտնվող և երկրի հետ պտտվող դիտորդը կարող է նկատել, որ տատանման հարթությունը շեղվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, որը և ապացուցում է երկրի առանցքային պտույտը։ Երկրի բևեռներում Ֆուկոյի ճոճանակի տատանումների հարթությունը թվացյալ լրիվ պտույտ կկատարի 24 ժա) ում, այսինքն՝ ժամում 15° անկյունային արագությամբ։ Երևանում պտտման (արագությունը կլինի ժամում 10°)։

Մինչև 1986 թ. աշխարհում ամենաերկար Ֆուկոյի ճոճանակը (98 մ) գտնվում է Սանկտ Պետերբուրգի Իսաակիևյան տաճարում։ Ներկայումս ամենաերկար այդպիսի ճոճանակներից մեկը գտնվում է Կիևի պոլիտեխնիկական համալսարանում, ուն ունի 22 մ բարձրություն։

 
Ֆուկոյի ճոճանակի անիմացիոն մոդելը հարավային կիսագնդում: Հյուսիսային կիսագնդում ճոճանակը շարժվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ, իսկ հարավայինում՝ սլաքի հակառակ ուղղությամբ:

Տես նաև խմբագրել