Ֆուժեր (ֆր.՝ Fougères), քաղաք Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան շրջանի Իլ և Վիլենի դեպարտամենտում, համանուն շրջանի կենտրոնում և Ֆուժեր 1 և Ֆուժեր 2 կանտոններում։ Քաղաքը գտնվում է Ռեն քաղաքից 40 կիլոմետր հյուսիս-արևելք և Լավալից 54 կիլոմետր հյուսիս-արևմուտք, A84 մայրուղուց 6 կիլոմետր հեռավորության վրա։ Նանսոն գետը հոսում է քաղաքի միջով և Կուենոն գետ՝ դեպի հարավ։ 2016 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 20 194։

Բնակավայր
Ֆուժեր
ֆր.՝ Fougères[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես10,46 կմ²
ԲԾՄ62±1 մետր, 171±1 մետր
Բնակչություն20 653 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ35300[3]
Պաշտոնական կայքfougeres.fr(ֆր.)
Ֆուժեր (քաղաք) (Ֆրանսիա)##
Ֆուժեր (քաղաք) (Ֆրանսիա)

Պատմություն խմբագրել

Բրետանի, Մեյնի և Նորմանդիայի սահմանին գտնվող քաղաքը հիմնադրվել է միջնադարում, չնայած նրա շրջակայքում բազմաթիվ մեգալիթյան հուշարձանների առկայությունը հուշում է, որ այս տարածքը բնակեցվել է նեոլիթի դարաշրջանում (մ.թ.ա. 5000-2000 թվականներ)։ Ֆուժեր ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում, երբ այն փայտե պարզ ամրություն էր, որը գտնվում էր Նանսոն գետի հովտում և շրջակա ճահիճներում գերակշռող ժայռոտ լեռնաշղթայի վրա։ Ֆուժերը տեղակայված էր հռոմեական երկու ճանապարհների խաչմերուկում՝ Շարտրից Կարա և Ավրանշից մինչև Նանտ։ Սկսած 12-րդ դարից քաղաքի բնակիչները սկսել են բնակվել Նանսոնի ափից հեռու։ Քաղաքը մեծացել է՝ բաժանվելով երկու ծխական համայնքների. Սեն Սյուլպիս՝ ստորին և Սեն Լեոնար՝ վերին հատվածում։ Միջնադարից ի վեր, արհեստները զարգացել են ստորին քաղաքում՝ կաշեգործության, հյուսվածքի և վարագույրների արդյունաբերության շուրջ։

Ֆուժերի առաջին ամրոցը 1166 թվականին գրավվել է Անգլիայի թագավոր Հենրի II-ի կողմից և ավերվել։ Ռաուլ II դե Ֆուժերը կառուցել է ավելի պատկառելի կառույց և այն դարձել ամրոց, որը պաշտպանել է Բրետանի սահմանները Մոն Սեն Միշելից մինչև Նանտ։ Սակայն Ֆուժերի սենորիայի աշխարհագրական դիրքը և շահերը հաճախ հակվել են Ֆրանսիայի օգտին։ Երբ Ռաուլ III դե Ֆուժերը իր ունեցվածքն առաջարկել է Լյուդովիկոս IX թագավորին, 1231 թվականին բրետոնացի դուքս Պիեռ I-ը գրավել է քաղաքը, բայց հետո ստիպված է եղել այն տալ թագավորին։ Ռաուլ III-ի դուստրը՝ Ժաննա դե Ֆուժերը, կատարել է նոր ամրաշինական աշխատանքներ և գեղեցկացրել քաղաքը։ 13-րդ դարի վերջը Ֆուժերի համար եղել է խաղաղության և բարգավաճման շրջան։

1307 թվականին Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ IV-ը գնել է Ֆուժերի սենյորությունը, սակայն Ֆրանսիայի թագավորության համար այն հատուկ հետաքրքրություն չի ունեցել։ Հարյուրամյա պատերազմի ընթացքում թալանից ավերված Ֆուժերի բնակչությունը օգնության համար դիմել է Բրետանի դքսությանը, իսկ 1428 թվականին քաղաքը կցվել է Բրետանին։ 1449 թվականին արագոնցի արկածախնդիր Ֆրանսուա դը Սյուրենը, որը ծառայության մեջ էր անգլիացիների մոտ, գրավել և թալանել է քաղաքը, որպեսզի ստիպի Բրետանին միանալ անգլիացիների հետ դաշինքին։ Քաղաքում կատարվել են բազմաթիվ սպանություններ, ինչը պատասխան է տվել Անգլիայի դեմ հանդես եկող բրետոնացու դուքս Ֆրանցիսկ I-ին։ Ֆրանցիսկ I-ը դաշինք է կնքել Ֆրանսիայի թագավոր Շառլ VII-ի հետ և երկար պաշարումից հետո վերցրել Ֆուժերը։ 1488 թվականին՝ Խելահեղ պատերազմի ժամանակ, ֆրանսիացի գեներալ Լուի II դե Լա Տրեմոիլը գրավել է Ֆուժերը՝ նախքան Սենտ Օբեն դյու Կորմյեում վճռական ճակատամարտը։

16-րդ դարում Ֆուժերը կորցրել է իր ռազմավարական նշանակությունը։ Կրոնական պատերազմների ժամանակ քաղաքը մնացել է կաթոլիկ, իսկ հարևան Վիտրեն սատարել է հուգենոտներին։ Ֆուժերի բնակիչները ողջունել են Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հոգևորականության քաղաքացիական կազմակերպության և զանգվածային զորահավաքի մասին հրամանագրերը փոխել են իրավիճակը։ Ֆուժերը պաշտպանել է շուաններին, որոնք 1793 թվականին գրավել են քաղաքը, մի քանի շաբաթ անց հանրապետականները վերադարձել են Ֆուժեր, որից հետո քաղաքը 8 տարվա ընթացքում բազմիցս ձեռքից ձեռք է անցել, ինչն ուղեկցվել է զանգվածային սպանություններով և կողոպուտներով։

20-րդ դարի սկզբից Ֆուժերում սկսել է զարգանալ արդյունաբերությունը։ Բացվել են կոշիկի մի քանի գործարաններ, որոնց աշխատողները գործադուլ են հայտարարել 1906-1907 թվականների ձմռանը։ Այս գործադուլը հայտնի է դարձել ամբողջ Ֆրանսիայում և աշխատողներին աջակցելու է եկել Ժան Ժորեսը։ Բացի այդ, քաղաքն սկսել է մասնագիտանալ ապակու արտադրության մեջ` դրա շրջակայքում ավազոտ հողի (ավազն ապակու հիմնական բաղադրիչն է), անտառների (քանի որ ավազը պետք է հալվի) և մրգերի (սոդայով հարուստ բույսեր) առկայության պատճառով։

1944 թվականի հունիսի 8-ին, Նորմանդական դեսանտային օպերացիայի ընթացքում, Ֆուժերը դաշնակիցների ավիացիայի կողմից ենթարկվել է զանգվածային ռմբակոծության, որի արդյունքում զոհվել է 300 մարդ և ոչնչացվել է հասարակական և արդյունաբերական օբյեկտների մեծ մասը։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • 12 դարի Ֆուժեր ամրոցը ֆրանսիական ամենատպավորիչ ամրոցներից մեկն է, որը զբաղեցնում է 2 հեկտար տարածք և համարվում է Եվրոպայի ամենամեծ միջնադարյան ամրոցներից մեկը։ Այն բաղկացած է երեք շենքից, որոնց պատերը հիանալի պահպանված են, և նրա տասներեք աշտարակները զարմացնում են իրենց վեհությամբ, դրանցից մի քանիսը կարելի է այցելել։
  • Բեֆրուա (զանգակատունը), որը կառուցվել է 1397 թվականին բոցավառվող գոտիկի ոճով, առաջինն է Բրետանի տարածքում և երեքից մեկը, որոնք մինչ օրս պահպանվում են
  • 15-րդ դարի Նոտր Դամի դարպաս, բերդի պարսպի մի մասը
  • 15-րդ դարի Սեն Սյուլպիս եկեղեցի, բոցավառ գոթական ոճով
  • 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Նոտր Դամի եկեղեցին՝ հռոմեական-բյուզանդական ոճով
  • 14-15 դարերի Սեն Լեոնար եկեղեցին, որը մասամբ վերակառուցվել է 19-րդ դարում, բոցավառ գոթական և նեոգոթական համադրություն
  • Քաղաքային թատրոն Վիկտոր Հյուգո
  • Նկարիչ Էմանուել դը լա Վիեոնի թանգարանը հին ֆախվերի տանը
 

Տնտեսություն խմբագրել

Բնակչության զբաղվածության կառուցվածքը.

  • գյուղատնտեսություն՝ 0,3 %
  • րդյունաբերություն՝ 21,4 %
  • շինարարություն՝ 4,2 %
  • առևտուր, տրանսպորտ և ծառայություններ՝ 39,7 %
  • պետական և քաղաքային ծառայություններ՝ 34.5 %

Գործազրկության մակարդակը (2015)՝ 16,2 % (ամբողջ Ֆրանսիան՝ 13,5 %, Իլ և Վիլենի դեպարտամենտ՝ 10,9 %)։
Մեկ անձի համար միջին տարեկան եկամուտը, եվրո (2015)՝ 18 641 (ամբողջ Ֆրանսիան՝ 20 150, Իլ և Վիլենի դեպարտամենտ՝ 20 926)։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի դինամիկա, մարդ

Վարչություն խմբագրել

2007 թվականից ի վեր Ֆուժերի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Լուիս Ֆեյվերյեն (Louis Feuvrier)։ 2014 թվականի ավագանու ընտրություններում նրա գլխավորած ձախ դաշինքը հաղթել է երկրորդ փուլում՝ ստանալով ձայների 48,31 %-ը (երեք բլոկներից)։

Քույր քաղաքներ խմբագրել

Սպորտ խմբագրել

Տուր դը Ֆրանս, բազմօրյա հեծանվավազք, որը բազմիցս անցել է Ֆուժերի միջով։ Տարբեր տարիներին քաղաքը հեծանվավազքի փուլերի մեկնարկային և ավարտական կետն է եղել։

Մշակույթ խմբագրել

1986 թվականին Ֆուժերը ստացել է Քաղաքի և հողի արվեստի և պատմության նշանը, որը Մշակույթի նախարարությունը շնորհում է այն քաղաքներին, որոնք պարտավորվել են հոգ տանել և բարձրացնել իրենց տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների նշանակությունը։

Հայտնի բնիկներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Badault (D.), Chevrinais (J.-C.). Mémoire en images : Fougères, A. Sutton, Rennes, 2 vol., 1994.
  • Cucarull (J.). L'enquête orale, source de l'histoire industrielle et technique. L'exemple des ouvriers de la chaussure de Fougères, in Geslin (C.) (dir.). La vie industrielle en Bretagne, une mémoire à conserver, Presses universitaires de Rennes, Rennes, 2001, p. 131-146.
  • Heudré (B.). Fougères : le pays et les hommes, Coutances, 1980, 216 p.
  • Le Bouteiller (C.). Notes dur l'histoire de la ville et du pays de Fougères, Rennes, 4 vol., 1912.

Արտաքին հղումներ խմբագրել