Ֆոսֆին

քիմիական միացություն

Ֆոսֆին, անգույն, խիստ թունավոր, նեխած ձկան հոտով գազ։

Ֆոսֆին
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՖոսֆին
Քիմիական բանաձևPH₃
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված5,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,379 գ/լ, գազ (25 °C) գ/սմ³
Իոնիզացման էներգիա9,96 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[2] և 1,6E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−209 ± 1 ℉[2] և −133 °C[3] °C
Եռման ջերմաստիճան−126 ± 1 ℉[2] և −87,75 °C[3] °C
Գոյացան էնթալպիա5,4 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում41,3 ± 0,1 մթնոլորտ[2]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրում31,2 մգ/100 մլ (17 °C) գ/100 մլ
Դիպոլ մոմենտ1,9E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար7803-51-2
PubChem24404
EINECS համար232-260-8
SMILESP
ЕС232-260-8
RTECSSY7525000
ChEBI22814
IDLH69,5 ± 0,1 mg/m³[2]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Անգույն գազ է, ջրում վատ է լուծվում, ջրի հետ չի փոխազդում։ Ցածր ջերմաստիճաններում ֆոսֆինն առաջացնում է հիդրատ 8РН3·46Н2О։ Լուծվում է բենզոլում, դիէթիլեթերում, ծծմբածխածնում։ −133,8 °C-ում առաջացնում է բյուրեղներ, որոնք առաջացնում են սահմանակենտրոնային խորանարդաձև ցանց։ Ֆոսֆինի մոլեկուլը իրենից ներկայացնում է քառանիստ բուրգ։ Դիպոլ մոմենտը կազմում է 0,58 Դ, զգալիորեն քիչ, քան ամոնիակում։ Ֆոսֆինի մոլեկուլների միջև ջրածնական կապերը չեն երևում, այդ պատճառով էլ այն ունի ցածր հալման և եռման ջերմաստիճաններ։

Ստացում խմբագրել

Ֆոսֆին ստանում են. Սպիտակ ֆոսֆորի և տաք ալկալու փոխազդեցությունից։

  •  

Ջրի կամ թթվի և ֆոսֆիդի փոխազդեցությունից։

  •  
  •  

Քլորաջրածնի և սպիտակ ֆոսֆորի փոխազդեցությունից։

  •  

Ֆոսֆոնիումի յոդիդի քայքայումից։

  •  
  •  
  •  

Ֆոսֆորային թթվի քայքայումից։

  •  

Ֆոսֆորային թթվի վերականգնումից։

  •  

Քիմիական հատկություններ խմբագրել

Ֆոսֆինը խիստ տարբերվում է իր անալոգ ամոնիակից։ Նրա քիմիական ակտիվությունը ավելի մեծ է, քան ամոնիակինը։ Վատ է լուծվում ջրում։ Թթվածնի բացակայության դեպքում, տաքացնելիս ֆոսֆինը վեր է ածվում պարզ նյութերի։

  •  

Օդում ինքնաբոցավառվում է (դիֆոսֆինի գոլորշիների կամ 100 °C-ից բարձր ջերմաստիճանում)

  •  

Ցուցաբերում է ուժեղ վերականգնիչ հատկություններ։

  •  
  •  
  •  

Ֆոսֆինը փոխազդելով ուժեղ պրոտոնի դոնորի հետ, կարող է առաջանալ ֆոսֆոնիումի աղեր, որոնք պարունակում են PH4+ իոն։ Ֆոսֆոնիումի աղերը, անգույն, բյուրեղային, չափազանց փխրուն, հեշտ հիդրոլիզվող նյութեր են։

  •  
  •  

Ֆոսֆոնիումի աղերը, ինչպես նաև ֆոսֆինը, ուժեղ վերականգնիչ հատկություններ ունեն։

Թունավորության մակարդակ խմբագրել

Ֆոսֆինը շատ թունավոր նյութ է, ազդում է նյարդային համակարգի վրա, խախտում է նյութափոխանակությունը օրգանիզմում։ Ֆոսֆինի հոտը զգացվում է 2-4 մգ/մ³ կոնցենտրիկ խառնուրդում, երկարատև ներշնչումը 10 մգ/մ³ կոնցենտրիկ խառնուրդի դեպքում կարող է առաջ բերել մահ։ Մարդու արյան մեջ ֆոսֆինի պարունակությունը ոչ ավելին է, քան 0,001 մգ/մ³

Ինքնաբռնկում խմբագրել

Ֆոսֆինը շփվելով օդի թթվածնի հետ կարող է ինքնաբռնկվել։ Կարող է առաջացնել «թափառող կրակ»։ «թափառող կրակներ»[4][5]։

Գրականություն խմբագրել

  • Лидин Р.А. և ուրիշներ, Химические свойства неорганических веществ։ Учеб. пособие для вузов

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոսֆին» հոդվածին։