Ֆյոլկա Բեզզուբովա

էրզիացի հեքիաթասաց

Ֆյոլկա Իգնատևնա Բեզզուբովա (սեպտեմբերի 27, 1880(1880-09-27), Նովիե Տուրդակի, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 12, 1966(1966-05-12), Սարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), էրզիացի ժողովրդական հեքիաթասաց։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1938):

Ֆյոլկա Բեզզուբովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1880(1880-09-27)
ԾննդավայրՆովիե Տուրդակի, Սարանսկի վարչական շրջան, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 12, 1966(1966-05-12) (85 տարեկան)
Մահվան վայրՍարանսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունstoryteller և Ժողովրդական երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
 Fyokla Bezzubova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆյոլկա Բեզզուբովան ծնվել է 1880 թվականի սեպտեմբերի 27-ին Օդ Մուրզա գյուղում (այժմ՝ Մորդովիայի Կոչկուրովսկի շրջանի Նովիե Տուրդակի գյուղում)։ Մեծացել է բազմանդամ գյուղացու ընտանիքում։ Դպրոցական կրթություն չի ստացել, քանի որ փոքր հասակից օգնում է ծնողներին տան և դաշտի գործերում։ Երգելու սերը փոխանցվել է տատիկից՝ Եվդոկիա Իվանովնա Զվերկովայից։

1901 թվականին Ֆյոլկան ամուսնացել է հարևան Սեմիլեյ գյուղից Իլյա Կոնստանտինովիչ Բեզզուբովի հետ։ 1902 թվականին ծնվել է նրանց որդին՝ Գրիգորը, որը վեց շաբաթ անց մահացել է։ 1905 թվականին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Գերոգին, 1914 թվականին՝ երրորդ որդին՝ Վասիլին։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆյոլկա Բեզզուբովայի ամուսինը մեկնել է ռազմաճակատ։ 1918 թվականին նրա զորացրվելուց հետո երեխաների հետ միասին մեկնել են Սիբիր, սակայն շուտով վերադարձել են Սեմիլեյ։

1923 թվականին Բեզզուբովները դուստր են ունեցել՝ Լյուբովը։ 1930 թվականից Ֆյոլկա Բեզզուբովան սկսել է աշխատել Ն. Կրուպսկայայի անվան կոլտնտեսությունում։

Բեզզուբովայի բանաստեղծական տաղանդը 1936 թվականին նկատել և գնահատել են Մորդովի մշակույթի հետազոտական ինստիտուտի ժողովրդական արշավախմբի մասնակիցները։ Արշավախմբի անդամները գրի են առել Բեզզուբովայի բազմաթիվ բանաստեղծություններ, ներառյալ նրա սեփական հեքիաթները։ Այդ ժամանակից ի վեր նրա ստեղծագործությունները սկսել են տպագրվել թերթերում և ամսագրերում։ 1939 թվականին Բեզզուբովան տեղափոխվեց Սարանսկ։ Նույն թվականին լույս է տեսել նրա ստեղծագործությունների ժողովածուն «Ժողովրդական երգեր» (էրզ.՝ «Народной морот»): Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Բեզզուբովան ստեղծել է հայրենասիրական հեքիաթներ, չաստուշկաներ, երգեր։ Ստեղծագործական թիմի հետ մեկնել է ռազմաճակատ և հանդես եկել զինվորների համար։ 1947 թվականին Ռիբկինսկի ընտրատարածքից ընտրվել է Մորդովյան ԻԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Ռուսերեն և մորդովյան լեզուներով լույս են տեսել Բեզզուբովայի ստեղծագործությունների 10 հավաքածու, որոնցից վերջինը լույս է տեսել 1958 թվականին «Հեքիաթներ և երգեր» (էրզ.՝ «Сказт ды морот») անվանումով[1]։

Մահացել է 1966 թվականի մայիսի 12-ին, Սարանսկում։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (31.01.1939)
  • «Պատվո նշան» շքանշան (1950)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ (1947)
  • 1940 թվականին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ Բեզզուբովային շնորհվել է Մորդովյան ԻԽՍՀ ժողովրդական երգչուհու կոչում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Алфавитный указатель». www.lib.e-mordovia.ru. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

  • Всё о Мордовии: Энциклопедический справочник / сост. Н. С. Крутов, Е. М. Голубчик, С. С. Маркова. — Саранск: Мордов. кн. изд-во, 2005. — С. 762. — 840 с. — ISBN 5-7595-1662-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոլկա Բեզզուբովա» հոդվածին։