Ֆյոդոր Պետրովիչ Լիտկե (ռուս.՝ Фёдор Петрович Литке, գերմ.՝ Friedrich Benjamin von Lütke, սեպտեմբերի 17 (28), 1797, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 8 (20), 1882[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]), ռուս ծովագնաց, աշխարհագրագետ, ծովակալ, Արկտիկայի հետագոտող, Պետերբուրգի ԳԱ նախագահ (1864), ռուսական և օտարերկրյա գիտական հիմնարկների պատվավոր անդամ։

Ֆյոդոր Լիտկե
գերմ.՝ Friedrich Lütke
ռուս.՝ Фёдор Литке
Ծնվել էսեպտեմբերի 17 (28), 1797
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 8 (20), 1882[1] (84 տարեկան)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանVolkovskoe Lutheran cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Դավանանքլյութերականություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, ջրագիր, գրող, ծովային ճանապարհորդ, տարածքների սեփականատեր և ռազմական գործիչ
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Պաշտոն(ներ)Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինռուսերեն և գերմաներեն
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Գեորգիի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
Դեմիդովի մրցանակ
և Գեորգիևյան խաչ
Երեխա(ներ)Konstantin Fyodorovich Litke? և Q119524675?
ՀայրPeter von Lütke?
ՄայրQ123150099?
 Fyodor Petrovich Litke Վիքիպահեստում

1817–1819 թվականներին մասնակցել է Վ. Գոլովնինի շուրջերկրյա նավարկությանը։ 1826-1829 թվականներին ղեկավարել է «Սենյավին» առագաստանավով շուրջերկրյա Ֆ. Պ. Լիտկե արշավախումբը, հետազոտել Ասիայի հյուսիսային արևելյան ափերը, Պրիբիլովի, Բոնին և Կարոլինյան կղզիները, Բերինգի ծովը։ Կարոլինյան կղզիախմբում հայտնաբերել է 12 նոր կղզի, կատարել օվկիանոսագիտական ուսումնասիրություններ։ Լիտկեն եղել է Ռուսական աշխարհագրական ընկերության կազմակերպիչներից և այն ղեկավարել է 1845-1850 և 1857-1872 թվականներին։ Լիտկեի անունով են կոչվում սառցահատ, հրվանդան, նեղուց, լեռ և աշխարհագրական այլ օբյեկտներ։

Ի պատիվ Ֆյոդոր Լիտկեի անվանակոչվել է 1975 թվականի նոյեմբերի 1-ին Տամարա Սմիռնովայի կողմից հայտնաբերված (5015) Լիտկե աստերոիդը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Deutsche Nationalbibliothek Record #120969572 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. (5015) Լիտկե աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆյոդոր Լիտկե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 628