Ֆլումինենսե (պորտ.՝ Fluminense Football Club), բրազիլական ֆուտբոլային ակումբ Ռիո դե Ժանեյրոյում։ Ակումբն իր նահանգի չորս ավանդական գրանդներից մեկն է «Ֆլամենգոյի» (Ֆլու Ֆլա կլասիկո՝ ամենահայտնիներից մեկը ֆուտբոլում), «Բոտաֆոգոյի» («Կլասիկո Վովո»՝ ամենահինը Բրազիլիայում, 1905 թվականից) և «Վասկո դա Գամայի» հետ միասին, ինչպես նաև Բրազիլիայի ուժեղագույն ակումբներից մեկը, Տասներեքի ակումբի հիմնադիրը, որ Բրազիլիայի ամենաժողովրդական ու տիտղոսակիր ակումբների կազմակերպությունն է։ Հետազոտական ինստիտուտների (Ibope и Datafolha[2]) ուսումնասիրությունների տվյալներով, որոնց հրատարակել են իրենց հետազոտության արդյունքները 2004 և 2006 թվականներին համապատասխանաբար, «Ֆլումինենսեին» երկրպագում է 2 միլիոն 200 հազար մարդ (12-րդը Բրազիլիայում, ամենաքիչը Ռիոյի չորս գրանդների շարքում․ երրորդ տեղն զբաղեցրած «Բատաֆոգոյի» երկրպագուների թիվը 2,7 միլիոն է)։ Սակայն ողջ Բրազիլիայում և այլ երկրներում (օրինակ՝ Ուրուգվայում) «Ֆլումինենսեի» երկրպագուների թիվը հասնում է մոտ 9 միլիոնի։

Ֆլումինենսե
Մականուն(ներ) Ռիոյի եռագույններ (պորտ.՝ Tricolor Carioca)
Մեծ Ֆլու (պորտ.՝ Fluzão)
Ռազմիկների թիմ (պորտ.՝ Time de Guerreiros)
Հիմնադրում 1902
Երկիր  Բրազիլիա
Քաղաք Ռիո դե Ժանեյրո
Մարզադաշտ Մարականա, Ռիո դե Ժանեյրո
Տարողունակություն 78 838
Նախագահ Բրազիլիա Պետեր Սիմսեն
Մարզիչ Բրազիլիա Աբել Բրագա
Լիգա ԿՈՆՄԵԲՈԼ՝ 26[1]
ԲՖՖ՝ 10
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

«Ֆլումինենսեն» հիմնադրվել է 1902 թվականի հոկտեմբերի 17-ին անգլիացի Արթուր Կոքսի կողմից։ Ակումբն իր հիմնադրման օրվանից իրեն ներկայացնում է որպես արիստոկրատական։

1932 թվականին «Ֆլուն» եղել է առաջին բրազիլիական ակումբը, որ դարձել է պրոֆեսիոնալ։

1963 թվականի դեկտեմբերի 15-ին կայացած «Ֆլումինենսե» և «Ֆլամինգո» ակումբների խաղի (Ֆլու Ֆլա) ժամանակ հավաքվել է 194 603 հանդիսատես, ինչը համարվում է աշխարհի ռեկորդ ակումբների խաղերի հաճախելիության թվով։ Եվս երեք անգամ (1969, 1976 և 1984 թվականներին) ավելի քան 150000 հանդիսատես է հավաքվել դիտելու Ֆլու-Ֆլան։

1960-ականների վերջին և 1970-ական թվականների սկզբին թիմում խաղում էր Կարլոս Ալբերտո Տորեսը, 70-ականների կեսերին՝ Ռիվելինոն։ Ռիվելինոյի ժամանակ թիվն ստացավ «Maquina» մականունը (պորտուգալերենից թարգմանաբար՝ «մեքենա»)՝ արտացոլելով այն ոճը, որով նա երկու անգամ անընդմեջ հաղթել է Ռիոյի առաջնությունում։ 1984 թվականին չեմպիոնական թիմի գլխավոր աստղը եղել է պարագվայցի Խուլիո Սեսար Ռոմերոն, որին երկրպագուները կոչել են Ռոմերիտո։ 1970 թվականին «Ֆլումինենսեն» հաղթել է Ռոբերտան գավաթի խաղարկությունում, որը հետագայում ճանաչվել է Բրազիլիայի առաջնության նմանօրինակ։ 1985 թվականի Ռոմերիտոն ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։

1990-ական թվականների սկզբին թիմը զգալի ճգնաժամի մեջ էր․ ակումբն անցել էր Սերիա C, սակայն 1990-ական թվականների վերջին ու 2000-ականների սկզբին ակումբը բարելավեց իր դիրքերը և վերադարձավ Սերիա Ա։

Համարվում է, որ մինչև վերջերս թիմի «արիստոկրատիկ» երկրպագուները թիմից պահանջում էին չեմպիոնական տիտղոսներ նվաճել միայն իրենց նահանգի ներսում, իսկ Բրազիլիայի առաջնությանը թիմը վերաբերվում էր արհամարհանքով։ Ներկայում «Ֆլուն» Կարիոկի լիգայի համառեկորդակիր է չեմպիոնական տիտղոսների թվով (30 տիտղոս), քանի որ 2008 թվականին այս ցուցանիշին է հասել նաև թիմի հավերժական մրցակից «Ֆլամենգոն»։

2008 թվականի հունիսի 4-ին «Ֆլումինենսեն», իր դաշտում 3:1 հաշվով հաղթելով արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբին (առաջին հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով), իր պատմության մեջ առաջին անգամ նա դուրս է եկել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Էկվադորի ԼԴՈՒ Կիտո ակումբի դեմ խաղում թիմը զիջել է հաղթանակը։ 2009 թվականի դեկտեմբերին «Ֆլումինենսեն» Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչում զիջել է նույն հակառակորդին։ Գրեթե ամբողջ մրցաշրջանում թիմը պայքարում էր Սերիա Ա-ում իր տեղը պահելու համար, ինչն ի վերջո հաջողվել է միայն առաջնության վերջում։

2010 թվականին «Ֆլու»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ Սակայն 2010 թվականի վերջին Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան որոշել է չեմպիոնական տիտղոսներին հավասարեցնել Բրազիլիայի հին գավաթը (1959-1968) և Ռոբերտան գավաթը (1967-1970)։ Այդ պատճառով էլ, հաշվի առնելով «Ֆլուի» հաղթանակը 1970 թվականին Ռոբերտան գավաթի խաղարկությունում, եռագույնները պաշտոնապես Բրզիլիայի եռակի չեմպիոններ են։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը երրորդ տեղն է զբաղեցրել լիգայում։ 2002 թվականին «Ֆլուն» կրկին դառնում է ուժեղագույնը։ Սակայն 2013 թվականի մրցաշրջանում թիմը սպորտային արդյունքներով անցել է Սերիա Բ՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ տեղը․ նմանատիպ արդյունք խստ հազվադեպ է ազգային առաջնություններում (հաշվի չառնելով որակազրկումները)։ Իր տեղը պահպանել թիմի հաջողվել է միայն այն բանից հետո, երբ միավորներ են հանվել նրա մրցակիցներից (առաջին հերթին «Պորտուգեզայից»)։

Բրազիլիայի չեմպիոններ 1970 (Ռոբերտան) խմբագրել

1970 թվականին «Ֆլումինենսեն» մասնակցել է Ռոբերտան գավաթի խաղարկության 19 հանդիպման, որոնցից 10-ում հաղթել է, 4 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի և հինգ անգամ պարտվել։ Թիմը խփել է 29 և բաց թողել 16 գոլ։ Աղյուսակում ներկայացված են թիմի բոլոր մասնակիցները, որ հանդես են եկել այդ մրցաշարում և դարձել Բրազիլիայի չեմպիոն[3]

Խաղացող Ամբողջական անուն Դիրք Խաղ Գոլ
1 Ֆելիկս Ֆելիքս Միելի Դարպասապահ 15 -12
2 Ժորժ Վիտորի Ժորժե Վիտորիո Կուսիելո Դարպասապահ 3 -3
3 Ժայրո Ժայրո դո Նասիմենտո դարպասապահ 1 -1
4 Օլիվեյրա Ռեյմունդո Էվանդրո դա Սիլվա Օլիվեյրա աջ պաշտպան 19
5 Գալյարդա Ժուան Ժոզե Գալյարդո պաշտպան 18
6 Ասսիս Ֆրանցիսկո դե Ասսիս Լիս Սիլվա պաշտպան 17
7 Մարկո Անտոնիո Մարկո Անտոնիո Փելիսիանո ձախ պաշտպան 17 3
8 Սիլվեյրա Սիլդես դե Սոյուզ Պովոաս պաշտպան 11
9 Ալբերիկո Ալբերիկո Դիաս դոս Սանտոս պաշտպան 3
10 Տանինյու Բայինո Անտոնիո Դիաս դոս Սանտոս պաշտպան 3
11 Լումումբա Պաուլո Նասիմենտո Ռիբեյրո պաշտպան 2
12 Դիդի Ադիր Սիդ Ռոդրիգես կիսապաշտպան 19 1
13 Սամարոն Վիլսոն Գոմես կիսապաշտպան 18 2
14 Դենիլսոն Դենիլսոն Կուստոդիո Մաշադո կիսապաշտպան 16
15 Կլաուդիո Գարսիյա Կլաուդիո Գալբո Գարսիյա կիսապաշտպան 9
16 Վիլտոն Վիլտոն Սեզար Խավեր կիսապաշտպան 8
17 Ժայիր Ժաիր դե Ժազուս Պերեյրա կիսապաշտպան 2
18 Կաֆուրինգա Պոասիր Ֆերնանդես աջ հարձակվող 19 1
19 Լուլա Լյուս Ռիբեյրո Պինտո Նետո հարձակվող 19 5
20 Ֆլավիո Ֆլավիո Ալմեյդա դա Ֆոնսեկա հարձակվող 14 11
21 Միկի Ադալբերտո Քրինցեր հարձակվող 9 5
Պաուլո Ամարալ Պաուլո Լիմա Ամարալ մարզիչ
Ֆրանսիսկո Լապորտ նախագահ

Ընթացիկ անդամակցություն խմբագրել

2017 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ[4]
Դիրք Անուն Ծննդյան ամսաթիվ
1   ԴՊ Մարկոս Ֆելիպե 1996
12   ԴՊ Դիեգո Կավալերի 1982
22   ԴՊ Ժուլեո Սեզար 1986
34   ԴՊ Մատեուս Ֆիլիպ 1995
2   ՊՇ Լուկաս 1988
3   ՊՇ Գում   1986
4   ՊՇ Ռենատո Շավիս 1990
6   ՊՇ Մարլոն 1997
13   ՊՇ Վեսլի Ֆրազան 1996
15   ՊՇ Լեո 1996
16   ՊՇ Ռենատո 1990
33   ՊՇ Էնրիկե Բուս 1986
38   ՊՇ Մատեուս Մասկարենյաս 1998
40   ՊՇ Ռեժինալդո 1992
41   ՊՇ Ռոժեր Իբաբես 1998
44   ՊՇ Իգոև Նոգեյրա 1995
5   ԿՊ Լուկաս Պերե 1982
7   ԿՊ Մարկինո 1986
8   ԿՊ Դուգլաս 1997
Դիրք Անուն Ծննդյան ամսաթիվ
10   ԿՊ Գուստավ Սկարպա 1994
18   ԿՊ Ջեֆերսոն Օրեխուելա 1993
20   ԿՊ Խունիոր Սորնոսա 1994
21   ԿՊ Ռոբերտ 1996
23   ԿՊ Մարլոն Ֆրեյտաս 1995
26   ԿՊ Մատեուս Նորտոն 1996
29   ԿՊ Լուկինյաս 1994
37   ԿՊ Վենդել 1997
39   ԿՊ Լուիս Ֆեռնանդո 1994
9   ՀՐ Էնրիկե Դորադո 1989
11   ՀՐ Վելինգտոն Սիլվա 1993
27   ՀՐ Պեու 1993
28   ՀՐ Մատեուս Ալեսանդրո 1996
30   ՀՐ Մարկինոս Կալազանս 1996
31   ՀՐ Պատրիկ Լուան 1998
32   ՀՐ Պեդրո 1997
35   ՀՐ Մարկոս Ժունիոր 1993
39   ՀՐ Ֆելիպե 1997
70   ՀՐ Ռիշարլիսոն դե Անդրադ 1997

Խորհրդանիշներ խմբագրել

Մարզադաշտ խմբագրել

 
Maracanã — Fluminense

Թիմը հանդես է գալիս երկու մարզադաշտերում՝ Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին՝ «Դաս Լարանժեյրաս» մարզադաշտում, որը 1919 թվականին հյուրընկալել է Ամերիկայի գավաթի խաղարկությունը և 103 հազար հանդիսատես տեղավորող «Մարական» մարզադաշտը։

Համազգեստ խմբագրել

  • Թիմի հիմնական համազգեստը՝ ուղղահայաց կարմիր-սպիտակ-կանաչ շերտերով շապիկներ, ընդ որում՝ հիմնական գույները կարմիրն ու կանաչն են, իսկ սպիտակը բաժանում է դրանք, ինչպես նաև սպիտակ շորտեր և գուլպաներ
  • Պահեստային ձևը՝ սպիտակ շապիկներ, կարմիր շորտեր և կանաչ (կամ կարմիր) գուլպաներ։

Ձեռքբերումներ խմբագրել

  •   Բրազիլիայի չեմպիոն (4) – 1970, 1984, 2010, 2012
  •   Բրազիլիայի առաջնության 3-րդ տեղը (4) – 1975, 1988, 2001, 2011
  •   Բրազիլիայի գավաթի չեմպիոն (1) – 2007
  •   Բրազիլիայի գավաթի եզրափակիչ խաղ (2) – 1992, 2005
  • Ռիո դե Ժանրեյո նահանգի չեմպիոն]] (31) – 1906, 1907, 1908, 1909, 1911, 1917, 1918, 1919, 1924, 1936 (АФРЖ), 1937, 1938, 1940, 1941, 1946, 1951, 1959, 1964, 1969, 1971, 1973, 1975, 1976, 1980, 1983, 1984, 1985, 1995, 2002, 2005, 2012
  • Ռիո-Սան Պաուլոյի մրցաշարի հաղթողը (2) – 1957, 1960
  •   Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2008
  •   Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2009

Հայտնի մարդիկ խմբագրել

Խաղացողներ խմբագրել

Մարզիչ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Ranking Conmebol de Copa Libertadores» (իսպաներեն). ԿՈՆՄԵԲՈԼ. 2017 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
  2. «Time de preferência dos brasileiros / grau de interesse por futebol». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  3. Antonio Carlos Napoleão Fluminense football club: história, conquistas e glórias no futebol. — Rio de Janeiro: Mauad, 2003. — С. 48-49. — 196 с. — ISBN 85-7478-078-2
  4. Состав на официальном сайте клуба(պորտ.)