Ֆլորենտինո Պերես Ռոդրիգես (իսպ.՝ Florentino Pérez Rodríguez, մարտի 8, 1947(1947-03-08)[2], Մադրիդ, Իսպանիա[3]), իսպանացի բիզնեսմեն և Ռեալ Մադրիդի ներկայիս նախագահը։

Ֆլորենտինո Պերես
Florentino Pérez Rodríguez
Դրոշ
Դրոշ
Ռեալ Մադրիդի Նախագահ
14-ը Մայիս 2009 - այժմ
Նախորդող Ռամոն Կալդերոն
 
Կուսակցություն՝ Democratic Reformist?[1] և Դեմոկրատական կենտրոնի միություն
Կրթություն՝ Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ գործարար, քաղաքական գործիչ, քաղինժեներ և սպորտային գործադիր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 8, 1947(1947-03-08)[2] (77 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա[3]
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Florentino Pérez Rodríguez
Ամուսին María Ángeles Sandoval?
 
Կայք՝ florentinoperez.com

Կենսագրություն խմբագրել

Ֆլորենտինո Պերեսը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Մադրիդում։ Ավարտել է Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանի ճանապարհաշինական բաժինը։ 1970 թվականից զբաղեցրել է Մադրիդի ճանապարհաշինական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։

1980-ական թվականներին եղել է Մադրիդի ճանապարհային ենթակառուցվացքների գլխավոր տնօրեն և գյուղատնտեսական զարգացման փոխնախարար։ 1991 թվականից եղել է ֆրանսիական SAE շինարարական ընկերության վարչակազմի անդամ։ 1993 թվականին գլխավորել է շինարարական OCP ընկերությունը, 1997 թվականին՝ շինարարական ACS ընկերությունը։

1994 թվականին մասնակցել է «Ռեալի» նախագահական ընտրություններին, բայց պարտվել է Ռոման Մենդեսին։

2000 թվականի հուլիսի 17-ին ընտրվել է «Ռեալի» նախագահ՝ 3167 ձայնի տարբերությամբ հաղթելով Լորենսո Սանսոին։ 2006 թվականին երկու պարտություններից հետո չեմպիոնների լիգայում Արսենալից՝ 1-0 և իսպանիայի առաջնությունում Մալորկիից՝ 2-1 Պերեսը հրաժարական տվեց։

2009 թվականին Պերեսը նորից դարձել է նախագահ, բայց այս անգամ առանց ընտրությունների՝ մրցակիցների բացակայության պատճառով, բայց ետ չի կանգնել իր «գալակտիկոս» ստեղծելու մտքից և իր նախագահության 2-րդ ամսում կատարել է մի շարք թանկ տռանսֆեռներ՝ գնելով Կակաին, Կրիշտիանու Ռունալդուին, Կարիմ Բենզեմային և Խաբի Ալոնսոին։

Անձնական կյանք խմբագրել

Պերեսն ունի երեք երեխա։ 2012 թվականի մայիսին մահացել է նրա կինը՝ Մարիա Անխելես Սանդովալը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել