Ֆլոգիստոն (հուն․՝ φλογιστός - այրելի[1]), այրելիության վարկածային սկիզբը XVIII դ․ քիմիկոսների պատկերացումներում։

Ֆլոգիստոնի ուսմունքի համաձայն (ձևակերպել է Գեորգ Էռնստ Շտալը), բոլոր այրելի նյութերը (փայտ, ճարպանյութեր, ածուխ և այլն) և ոչ ազնիվ մետաղները (պղինձ, երկաթ, անագ, կապար և այլն) բաղկացած են ֆլոգիստոնից և մոխրից։ Ֆլոգիստոնին վերագրվում էր բացասական կշիռ։ Ենթադրվում էր, որ այրման կամ շիկացման ժամանակ ֆլոգիստոնն ակջատվում է նյութերից, որով և բացատրվում էր մետաղների կշռի աճը։

XVIII դ․ վերջին ֆլոգիստոնի մասին վարկածը հերքվեց Անտուան Լավոազիեի աշխատանքներով։ Այդ ժամանակների հայտնի գիտնականներից ֆլագիստոնի վարկածին ամենարեկարը հավատարիմ մնցած Ջոզեֆ Պրիստլի, ով մինչև իր մահը՝ 1803 թվականը, պաշտպանում էր այս վարկածը, չնայած որ քիմիական գիտական հեղափոխությամբ այն ամբողջովին մերժվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Флогистон». elementy.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.