Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բրաբանտ (այլ կիրառումներ)

Ֆլամանդական Բրաբանտ (հոլ.՝ Vlaams-Brabant, ֆր.՝ Brabant flamand, գերմ.՝ Flämisch-Brabant), Բելգիայի Թագավորության տասը նահանգներից և Ֆլանդրիայի հինգ նահանգներից մեկը։ Ձևավորվել է 1995 թվականի հունվարի 1–ին Բրաբանտ նահանգի՝ լեզվական սկզբունքով բաժանելու ընթացքում, որի արդյունքում առաջացել է Ֆլամանդական և Վալոնյան Բրաբանտ նահանգները։ Սահմանակցում է Արևելյան Ֆլանդրիային, Վալոնյան Բրաբանտին, Անտվերպեն և Լիեժ նահանգներին։

Ֆլամանդական Բրաբանտ
Vlaams-Brabant
flag of Flemish Brabant? Զինանշան


ԵրկիրԲելգիա Բելգիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էՖլանդրիայի մեջ
Ներառում է64 համայնքներ
ՎարչկենտրոնԼյովեն
Հիմնական լեզունիդերլանդերեն
Բնակչություն (2010)
1 076 924 (5-րդ տեղ)
Խտություն511,36 ( 2-րդ տեղ)
Տարածք2106  (9-րդ տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 137,3 մ
Հիմնադրված էհունվարի 1, 1995 թ.
Սահմանակցում էՎալոնյան Բրաբանտ, Բրյուսել, Լիմբուրգ, Լիեժ, Անտվերպեն, Արևելյան Ֆլանդրիա և Էնո
Ժամային գոտիUTC+1
ՆախորդԲրաբանտ նահանգ
ՓոխարինեցԲրաբանտ նահանգ[1]
ISO 3166-2 կոդBE-VBR
Անվանված էԲրաբանտ նահանգ և Ֆլանդրիա
vlaamsbrabant.be

Վարչական կենտրոնը Լյովեն քաղաքն է։

Հիմնական տվյալներ խմբագրել

  • Տարածք՝ 2 106 կմ²
  • Ամենաբարձր կետ՝ Վալսհաուտեմ, ծովի մակերևույթից 137,33 մ․ բարձրության վրա
  • Կարևորագույն գետեր՝ Դեյլե, Դեմեր, Սենա
  • Բնակչություն՝ 1 076 924 մարդ (2010)։

Վարչատարածքային բաժանում խմբագրել

Նահանգը բաժանված է 2 վարչական շրջանների, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են 65 փոքր համայնքների (տես ցանկը ներքևում), որը գլխավորում է ժողովրդի կողմից ընտրվող ավագանին։

Շրջան Համայնքների թիվ Բնակչություն,
մարդ (2010)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ/կմ²
Բրյուսել-Հալլե-Վիլվոորդե 35 593 455 942,93 629,37
Լյովենի վարչական շրջան 30 483 469 1 163,22 415,63
Ընդհանուր 65 1 076 924 2106,15 511,32

Բնակչության դինամիկը՝ ըստ շրջանների խմբագրել

Բնակչություն (հունիսի 1)
Շրջան 2003 2004 2005 2006
Հալլե-Վիլվոորդե շրջան 566 884 570 896 574 184 578 227
Լյովենի շրջան 461 947 463 175 466 077 469 399
Ֆլամանդական Բրաբանտ, Ընդհանուր 1 028 831 1 034 071 1 040 261 1 047 626

Լեզուներ խմբագրել

1963 թվականից նահանգի միակ պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է։ Ընդ որում, 7 համայնքները (որոնցից 5-ը սահմանակից են Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանին) լեզվական արտոնություններ են տրամադրում ֆրակոֆոններին (ֆրանսախոսներին)։ Դրանցից 6-ում (բացառությամբ Բևերի) ֆրանկոֆոնները արդեն քսան տարի բնակչության բացարձակ մեծամասնությունն են կազմում։

Նահանգի շատ այլ համայնքներում ֆրանկոֆոնների և ալոֆոնների ներկայությունը զգալիորեն և անընդհատ աճում է՝ առաջացնելով էթնիկ ֆլամանդացիների դժգոհությունը։ Այս առումով, Ֆլամանդական Բրաբանտը Բելգիայի նահանգներից միակն է, որտեղ նահանգապետ պաշտոնից բացի ներդրվել է նահանգապետի տեղակալի պաշտոնը, որը պետք է հավասարապես տիրապետի ինչպես ֆրանսերենին, այնպես էլ նիդերլանդերենին և պատասխանատու է լեզվական արտոնություններ ունեցող համայնքներում լեզվական օրենսդրության պահպանման համար։ Պաշտոնին նշանակված անձը սովորաբար ֆրանկոֆոն է լինում։

Միևնույն ժամանակ, 2011 թվականին Բրյուսել-Հալլե-Վիլվորդե միասնական ընտրատարածքի լուծարումից հետո ֆրանսախոս համայնքի կուսակցությունների համար վերացել է նահանգի տարածքում ընտրություններին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունը, ինչի արդյունքում ֆրանկոֆոնների շահերը ներկայացնում է միայն Ֆրանկոֆոնների միության միասնական ցուցակը, որը գրանցվել է որպես ֆլամանդական համայնքի տարածքում ընտրական դաշինք։

Ֆրանկաֆոն փոքրամասնության խնդիրներ խմբագրել

Ֆլամանդական Բրաբանտի տարածքները, հատկապես, այսպես կոչված, Բրյուսելի ծայրամասերը, խոչընդոտ են հանդիսանում Ֆրանկո-ֆլամանդական հակամարտության լուծման համար, որը վտանգում է Բելգիայի ամբողջականությունը։

Չնայած 1963 թվականից հետո ֆլամանդացի ազգայնականների նախաձեռնությամբ Բելգիայի մարդահամարներից լեզվի և ազգության հարցը հանելուն, Ֆլանդրիայում կա ֆրանսախոս փոքրամասնությունը, որը կազմում է նահանգի բնակչության 5%-ը։ Նրանք հիմնականում կենտրոնացած են Ֆլամանդական Բրաբանտ նահանգում, հատկապես նրա արևմտյան հատվածում, որն ունի արտոնյալ լեզվական համայնքներ և նույնիսկ մի ամբողջ երկլեզու ընտրատարածք՝ Բրյուսել-Հալլե-Վիլվորդե։ Ֆրանսախոս փոքրամասնության իրավունքների ճանաչման առավել սուր խնդիրը կանգնած է Ֆլամանդական Բրաբանտի համայնքներում, որտեղ, 2008-2009 թվականների գնահատականներով, ապրում են առնվազն 150 հազար ֆրանկոֆոն, որոնք կազմում են նահանգի բնակչության 15-20%-ը, որոշ դեպքերում՝ ճնշող մեծամասնությունը որոշ արվարձանային համայնքներում և բնակավայրերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #4568352-9 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամանդական Բրաբանտ» հոդվածին։