Ֆիքրեթ Ամիրով (ադրբ.՝ Fikrət Əmirov, նոյեմբերի 22, 1922(1922-11-22)[1][2], Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - փետրվարի 20, 1984(1984-02-20)[2], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1947 թվականից։

Ֆիքրեթ Ամիրով
Բնօրինակ անունադրբ.՝ Fikrət Məşədi Cəmil oğlu Əmirov
Ծնվել էնոյեմբերի 22, 1922(1922-11-22)[1][2]
Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Երկիր ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 20, 1984(1984-02-20)[2] (61 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերօպերա, սիմֆոնիա, symphonic mugham?, բալետ, մյուզիքլ և ռոմանս
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ԱմուսինAida Amirova?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Ստալինյան մրցանակ
Ստորագրություն
Ստորագրություն
 Fikret Amirov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 22-ին, Գանձակում (Կիրովաբադ)։ 1948 թվականին ավարտել Է Բաքվի կոնսերվատորիան։ Գրել Է «Սևիլ» օպերան (բեմադրվել է 1953 թվականին, Ադրբեջանի Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոն), երաժշտական կոմեդիաներ, սիմֆոնիկ մուղամներ՝ «Շուր», «Քյուրկ-օվշարի» (1948 թ.), «Ադրբեջանական կապրիչչո» (1961 թ.), «Սիմֆոնիկ պարեր» (1963 թ.), երեք կոնցերտ դաշնամուրի համար նվագախմբի հետ, ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և կինոնկարների համար, մշակել է ժողովրդական երգեր։ Մահացել է 1984 թվականին՝ Բաքվում։

Մրցանակներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1949 թ.)
  • Ստալինյան մրցանակ
  • Լենինի շքանշան
  • Սոցիալիստական աշխատանքի հերոս
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Амиров Фикрет Мешади Джамиль оглы // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիքրեթ Ամիրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 322