Ֆիտոնցիդներ (հուն․՝ φυτóν — «բույս» և լատին․՝ caedo — «սպանում եմ»)[1], բույսերում առաջացող կենսաբանորեն ակտիվ մանրեասպան նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիաների, մանրադիտակային սնկերի, նախակենդանիների աճը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմունիտետի և կենսաերկրացենոզներում օրգանիզմների փոխհարաբերությունների պրոցեսներում։ Ֆիտոնցիդները հայտնաբերել է խորհրդային գիտնական Լենինգրադի համալսարանի կենսաքիմիկոս Բ․ Տոկինը, 1928 թվականին[2]։

Fitoncidas Fitoncidios Phytoncide Phytoncides International Forest Medicine

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում (տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին), սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։ Այն օժտված է բուժական հատկություններով, չափազանց կազդուրիչ է շնչառական ուղիների, հատկապես թոքային հիվանդություններով տառապող անձանց համար[3]։ Մանկահասակ երեխաների համար հատկապես անփոխարինելի են սոճիների արտազատած նյութերը, որոնք ունենալով արտահայտված հակաբորբոքային և հակավիրուսային ազդեցություն, շնչառական ուղիներով անցնում են թոքեր և մանրէազերծում դրանք[4]։

Ֆիտանցիդներ են պարունակվում սխտորում, սոխում, դառը օշինդրում, խրենում, կարմիր պղպեղում,

Կոսմետոլոգիական բնագավառում ալոճենին հայտնի է որպես բնական արդյունավետ ֆիտոնցիդ, այսինքն՝ կանխում է բակտերիաների և միկրոսկոպիկ սնկերի աճն ու զարգացումը[5]։

1 հա գիհու անտառն օրական մթնոլորտ է նետում մոտ 30 կգ ֆիտոնցիդ։ Ըստ էության փշատերև անտառներում (հատկապես երիտասարդ սոճու անտառներում) օդը գործնականում ստերիլ է ( ընդամենը մոտ 200-300 բակտերիալ բջիջ/1 մ³-ում), ինչով հետաքրքրված են հիգիենիստները, այգեգործության մասնագետները և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ФИТОНЦИДЫ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  2. «Токин Борис Петрович». warheroes.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  3. «Դենտրոպարկ․ Սոճիների փոշոտման շրջանի բուժական հատկությունները». Eco.am. 2021 թ․ մայիսի 17. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  4. «Փոշոտումը Ստեփանավանում». vardanaramyan1.blogspot.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  5. «ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԸ | Chap Chemical». chapchemical.am. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիտոնցիդներ» հոդվածին։