Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի տոնակատարություն

Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի տոնակատարություն (ֆիններեն՝ Suomi 100), Ֆինլանդիայի անկախության հռչակման 100-ամյակի պետական մակարդակով անցկացված տոնակատարություն։ Հոբելյանական տարին 2017 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 6 ընկած ժամանակաշրջանում նշվել է ողջ երկրով (և դրա սահմաններից դուրս)։

Ֆինլանդիայի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական լոգոն
Ֆինլանդիայի անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական լոգոն

Հոբելյանական տարվա ամբողջ ծրագրի համալիր կազմակերպումը իրականացնում էր Պետխորհրդի աշխատակազմին կից «Ֆինլանդիա-100» նախագծի կողմից, իսկ երկրում միջոցառումների իրականացումը կազմակերպում էին «Ֆինլանդիա-100» տարածաշրջանային միավորումները, որոնք կազմված էին տարածաշրջանային միավորումներից և 6 խոշոր քաղաքներից[1]։

Միջազգային հարաբերությունների ինստիտուտի զեկույցը, որում, մասնավորապես, ասվում է, որ Ռուսաստանը կարող է վիճարկել Ֆինլանդիայի անկախությունը, ֆիննական հասարակության մեջ առիթ է դարձել այս հարցի շուրջ լայն բանավեճերի[2]։

Միջոցառումներ` մինչև անկախության հոբելյանական օրը խմբագրել

Քաղաքականություն և հասարակություն խմբագրել

2015 թվականին կապված հարևան երկրի անխակության 100–ամյակի տոնակատարության հետ` Նորվեգիայի Կոֆյորդ քաղաքի քաղաքապետարանում հասարակական շարժում է սկսվել` Հալտիայի փոքրիկ բլուրի ամենաբարձր կետը Ֆինլանդիայի իրավասությանը փոխանցելու համար[3]։ 2016 թվականին Նորվեգիայի կառավարությունն սկսել է քննել այս խնդրի ընթացակարգը[4], սակայն Նորվեգիայի թագավոր Հարալդ Vի` Ֆինլանդիա այցելության ժամանակ միապետը խուսափել է պատասխանել այս հարցին[5]։ 2017 թվականի հունիսի 1–ին Դանիայի թագուհի Մարգարետ II-ի, Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆի, Նորվեգիայի թագավոր Հարալդ V–ի և Իսլանդիայի նախագահ Գյուդնի Յոհաննեսոնի` Ֆինլանդիա կատարած պաշտոնական այցելության ժամանակ Նորվեգիան և Շվեդիան պաշտոնապես Ֆինլանդիային են ընծայել երկու քանդակ[6]։

 
mini

Ի պատիվ երկրի անկախության հոբելյանի` մեկնարկել է «Դարի քանդակագործները» (Vuosisadan rakentajat) խորագրով մրցույթ, որի շրջանակներում քննարկվել են 326 տարբերակներ և նոր մտահաղացումներ` կյանքի որակը բարելավելու և Ֆինլանդիայում երիտասարդների ակտիվությունն ընդլայնելու վերաբերյալ[7]։

Մայիսի 15–ին Նիդեռլանդները Ֆինլանդիայի նախագահի տիկնոջ` Իենի Խաուկիոյի ներկայությամբ ներկայացրել է վարդակակաչի նոր` «Suomi 100» տեսակը, որը բերվել էր հատուկ երկրի անկախության տարեդարձի համար[8]։

Հունիսի 27-ին տարեդարձի տոնակատարության շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այցելել են Սավոնլինայի օպերային փառատոն, որոնք ներկա են եղել Մեծ թատրոնի դերասանների կողմից ներկայացված «Իոլանտա» օպերային[9]։

Մշակույթ և սպորտ խմբագրել

2017 թվականի փետրվարին Ռուսաստանի երեք քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Վիբորգում կայացել են Ֆիննական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը[10]։

Մոսկվա-Հելսինկի երթուղով ուղևորվող «Լև Տոլստոյ» գնացքում հոբլյանական տարում Ֆինլանդիայի և Ռուսաստանի նախաձեռնությամբ սկսել է գործել ճանապարհային գրադարան, որն ուղևորներին ծանոթացրել է Ֆինլանդիայի դասական և ժամանակակից գրականության հետ[11]։

Տուրկուում տարեդարձի շրջանակներում անկացվել է միջազգային առագաստային «Tall Ships Races» ռեգատա[12]։

2017 թվականի փետրվարի 28–ին Տուրկուի մշակութային Logomo կենտրոնում տեղի է ունեցել «Die Kalewainen in Pochjola» օպերայի պրեմիերան, որի բեմադրությանը մասնակցել են ֆին դիրիժոր Լեյֆ Սեգերստամը և Տուրկուի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, սոպրանո Իոհաննա Ռուսանեն-Կարտանոն և բարիտոն Թոմմի Հակալան[13]։ 2017 թվականի ապրիլի 29–ին կազմակերպվել է Յան Սիբելիուսի «Kullervo» և Մարյո Կուուսելիի «Յոթ եղբայրները» բալետների պրեմիերան, իսկ սեպտեմբերի 8–ին` կոմպոզիտոր Սեբաստիան Ֆագերլունդի «Աշնանային սոնատ» օպերայի պրեմիերան։ 2017 թվականի նոյեմբերի 3–ին Ֆիննական ազգային բալետը ցուցադրել է «Կալեվալա հող» բալետի պրեմիերան, որը բեմադրել է Կեննետ Գրիվը։

Հելսինկիի գրքի տոնավաճառը, որն անց է կացվել հոկտեմբերին, նվիրված է եղել այս հոբելյանին[14]։

Նկարիչ–ոսկերիչ Հելի Կաուխանենը և ոսկերիչ Պորի Յուխա Լոյկալան Լուումյակիի Կյաննյատսալո քաղաքից գտնված բերիլներից և նվիրված ոսկուց պատրաստել են պաշտոնական զարդարանքներ` Ֆինլանդիայի առաջին դեմքերի համար[15]։ Ֆինլանդիայի անկախության 100–ամյակը նշելու շրջանակներում անց է կացվել հանրային քվեարկություն` երկրի ազգային թիթեռը որոշելու համար։ Քվեարկության կազմակերպմանը մասնակցել են Ֆինլանդիայի շրջակա միջավայրի պահպանության միությունը, Բնության պահպանության «Վուոկկո» ֆոնդը և Միջատաբանների ասոցիացիան։ Արդյունքներն ամփոփվել են 2017 թվականի հունիսի 15–ին։ Ֆինլանդիայի Ազգային թիթեռը ընտրվել է գարնանային կապտաթիթեռը, որի թևերը ներկված են Ֆինլանդիայի ազգային դրոշի գույնով[16]։

Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի օր խմբագրել

 
mini

Միջոցառումների մեծ մասը անց են կացվել Ֆինլանդիայի անկախության հռչակման հարյուրամյակի ճիշտ նույն օրը, 2017 թվականի դեկտեմբերի 6–ին։ Միջոցառումների սկիզբը նշանավորվել է Հելսինկիում Աստղադիտարանի բլուրի վրա պետական դրոշի բարձրացմամբ, որն ուղեկցվել է Ֆինլանդիայի հնագույն արական Viipurin Lauluveikot երգչախմբի կատարումով։ Կեսօրին Հելսինկիի մայր տաճարում անց է կացվել էկումենիկ տոնական պատարագ, Կուոպիոյում անց է կացվել Ֆինլանդիայի զինված ուժերի շքերթ[17]։

Հելսինկիում օրվա ընթացքում անց է կացվել տարբեր քաղաքական ուղղությունների մի քանի նախօրոք համաձայնված ցույց և երթ, ինչի հետ կապված է մայրաքաղաքի կարգ ու կանոնն ապահովելու համար նախօրոք ներգրավվել են ոստիկանության հավելյալ ուժեր։ Այդ երթերի ժամանակ հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն նկատվել[18]։

Դեկտեմբեր 6–ի երեկոյան Հելսինկիի նախագահական պալատում անց է կացվել ավանդական նախագահական ընդունելություն, հեռուստատեսությամբ ընդունելության հեռարձակմանը հետևել է ընդհանուր առմամբ 3,6 միլիոն մարդ[19]։ Տոնի բարձրագետը դարձել է տոնական հրավառությունը Հելսինկիում[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Suomi 100 -juhlavuoden ohjelmahaku käynnissä» (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Антти Ринне. «Россия хочет вернуть статус великой державы». YLE. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. «В Норвегии возникло движение за передачу Финляндии вершины сопки Халтиа». YLE. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. «NRK: правительство Норвегии рассматривает инициативу о передаче Финляндии сопки Халти». YLE. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  5. «Королю Норвегии задали вопрос о передаче Финляндии сопки Халти». YLE. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  6. «Норвегия вместо сопки подарит Финляндии скульптуру». YLE. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  7. ««Крестный Tinder» и 14 других изобретений для улучшения благосостояния молодежи – лучшая идея будет награждена суммой, превышающей сумму Нобелевской премии». YLE. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  8. «Голландцы вывели новый сорт тюльпанов в честь столетия независимости Финляндии». YLE. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  9. «Путин посетит город Савонлинна в конце июля». YLE. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  10. «Симфонический оркестр Финского радио отправится на гастроли в Россию». YLE. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «Посольство Финляндии в Москве организует много мероприятий в честь 100-летия независимости». YLE. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  12. «Турку отметит 100 лет независимости Финляндии приёмом парусной регаты». Фонтанка.ру. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. «Первая в мире опера по мотивам эпоса Калевала ждала своего часа в архивах 127 лет». YLE. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  14. «Тематической страной Хельсинкской книжной ярмарки в следующем году станет Финляндия». YLE. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  15. «Первая леди Финляндии Йенни Хаукио будет носить созданное специально для глав государства бесценное ожерелье». YLE. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  16. Шалыгина Л. (2017 թ․ հունիսի 15). «У финнов появилась национальная бабочка». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  17. 17,0 17,1 «В День Независимости пройдут самые различные мероприятия: от демонстраций до салюта». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  18. «В Хельсинки прошло несколько демонстраций». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  19. «Приём в Президентском дворце снова возглавляет телевизионные рейтинги». Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. 2017 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆինլանդիայի անկախության 100-ամյակի տոնակատարություն» հոդվածին։