Ֆիլիպ Դուգլաս «Ֆիլ» Ջեքսոն (անգլ.՝ Philip Douglas "Phil" Jackson, սեպտեմբերի 17, 1945(1945-09-17)[1][2], Deer Lodge, Մոնտանա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։ NBA տասներեքակի չեմպիոն (2-ը որպես խաղացող, 11-ը՝ որպես մարզիչ)։ Համարվում է NBA-ի պատմության մեծագույն մարզիչներից մեկը[3]։ Ընդգրկված է NBA-ի պատմության 10 լավագույն մարզիչների ցանկի կազմում[4]։ 2007 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ է։

Ֆիլ Ջեքսոն
Phil Jackson

Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Ֆիլիպ Դուգլաս «Ֆիլ» Ջեքսոն
Philip Douglas "Phil" Jackson
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 1945 (78 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դիր Լոջ, Մոնտանա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Ուիլիսթոն (Ուիլիսթոն, Հյուսիսային Դակոտա)
համալսարան Հս․ Դակոտա (1964—1967)
Դրաֆթի տարի 1967 / ռաունդ` 2 / ընտր.` 17-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերա սկիզբ 1967 թվական
Կարիերա ավարտ 1980 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 807
  • Միավորներ՝ 5428 (6,7 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3454 (4,3 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 898 (1,1 փ/խ)
  • Խլումներ՝ 281 (0,3 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 199 (0,2 բ/խ)
2007 Բասկետբոլի փառքի սրահ

Խաղացողի կարիերա խմբագրել

Հյուսիսային Դակոտայի համալսարանում ուսման տարիներին Ջեքսոնը ստացել է բասկետբոլային կրթաթոշակ։ Երկու անգամ մասնակցել է բոլոր աստղերի խաղին։ Համալսարանը ավարտելուց հետո տասնմեկ տարի խաղացել է «Նյու Յորք Նիքս»-ի կազմում, որի հետ երկու անգամ գրավել է Լարի Օ Բրայենրի գավաթը։ «Նիքս»-ից հետո երկու տարի խաղացել է «Նյու Ջերսի Նեթս»-ի կազմում։ Ըստ դեբյուտային մրցաշրջանի արդյունքների՝ ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 807 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 5428 միավոր (6,7 մ/խ), կատարել 3454 անդրադարձ, 898 փոխանցում, 281 խլում և 188 բլոկշոտ։

Մարզչի կարիերա խմբագրել

Ջեքսոնը իր մարզչի կարիերան սկսել է որպես «Նյու Ջերսի Նեթս» ակումբի խաղացող մարզիչ։ Որոշ ժամանակ հեռուստատեսությունում աշխատել է որպես սպորտային մեկնաբան և չորս տարի աշխատել է որպես Բասկետբոլի մայրցամաքային ասոցիացիայի «Օլբանի Փեթրունս» ակումբի գլխավոր մարզիչ։ 1987 թվականին Ջեքսոնը դարձել է «Բուլս»-ի մարզչի օգնական, իսկ Դագ Քոլինզի հեռացումից հետո գլխավորել է ակումբը[5]։

Ֆիլ Ջեքսոնը 2008-09 մրցաշրջանի NBA առաջնության եզրափակչի հինգերորդ խաղից առաջ հիշել է, որ լինելով չափահաս՝ հմայլված հետևել է «Բոստոն Սելտիքս»-ին, որը 10 տարվա ընթացքում գրավել է 9 տիտղոս (1956-1966)․

  Այդ ժամանակ ինձ թվում էր, որ Ռեդ Աուերբաքի ձեռքբերումը ոչ ոք չի կարող գերազանցել[6]։  

Ջեքսոնը տիտղոսների քանակով բացարձակ ռեկորդակիր է։ Ջեքսոնի ակումբները 11 անգամ դարձել են NBA չեմպիոն («Չիկագո Բուլս»՝ 6 անգամ, և «Լոս Անջելես Լեյքերս»՝ 5 անգամ)

2007 թվականի սեպտեմբերի 7-ին Ֆիլ Ջեքսոնի անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[7]։

Պայմանանշաններ
Պարբերական մրցաշրջան   G Խաղերի քանակ   W Հաղթած խաղեր   L Պարտված խաղեր
Փլեյ օֆ խաղեր  PG  Խաղերի քանակ  PW  Հաղթած խաղեր  PL  Պարտված խաղեր
Ակումբ Մրցաշրջան G W L W–L% Արդյունք PG PW PL Արդյունք
Չիկագո 1989-90 82 55 27 .671 2-րդը Կենտրոնական դիվիզիոնում 16 10 6 Պարտվել է կոնֆերենցիայի եզրափակչում
Չիկագո 1990-91 82 61 21 .744 Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում 17 15 2 NBA չեմպիոն
Չիկագո 1991-92 82 67 15 .817 Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում 22 15 7 NBA չեմպիոն
Չիկագո 1992-93 82 57 25 .695 Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում 19 15 4 NBA չեմպիոն
Չիկագո 1993-94 82 55 27 .671 2-րդը Կենտրոնական դիվիզիոնում 10 6 4 Պարտվել է կոնֆերենցիայի եզրափակչում
Չիկագո 1994-95 82 47 35 .573 3-րդը Կենտրոնական դիվիզիոնում 10 5 5 Պարտվել է կոնֆերենցիայի կիսաեզրափակչում
Չիկագո 1995-96 82 72 10 .878 Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում 18 15 3 NBA չեմպիոն
Չիկագո 1996-97 82 69 13 .841 Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում 19 15 4 NBA չեմպիոն
Չիկագո 1997-98 82 62 20 .756 Առաջինը Կենտրոնական դիվիզիոնում 21 15 6 NBA չեմպիոն
Չկա տվյալ 1998-99 Չկա տվյալ Չի մարզել
Լեյքերս 1999-2000 82 67 15 .817 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 23 15 8 NBA չեմպիոն
Լեյքերս 2000-01 82 56 26 .683 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 16 15 1 NBA չեմպիոն
Լեյքերս 2001-02 82 58 24 .707 2-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 19 15 4 NBA չեմպիոն
Լեյքերս 2002-03 82 50 32 .610 2-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 12 6 6 Պարտվել է կոնֆերենցիայի կիսաեզրափակչում
Լեյքերս 2003-04 82 56 26 .683 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 22 13 9 Պարտվել է Եզրափակչում
Չկա տվյալ 2004-05 Չկա տվյալ Չի մարզել
Լեյքերս 2005-06 82 45 37 .549 3-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 7 3 4 Պարտվել է առաջին ռաունդում
Լեյքերս 2006-07 82 42 40 .512 2-րդը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 5 1 4 Պարտվել է առաջին ռաունդում
Լեյքերս 2007-08 82 57 25 .695 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 21 14 7 Պարտվել է NBA եզրափակչում
Լեյքերս 2008-09 82 65 17 .793 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 22 16 7 NBA չեմպիոն
Լեյքերս 2009-10 82 57 25 .695 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 23 16 7 NBA չեմպիոն
Լեյքերս 2010-11 82 57 25 .695 Առաջինը Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում 10 4 6 Պարտվել են կոնֆերենցիայի կիսաեզրափակչում
Կարիերայի ընթացքում 1640 1155 485 .704 333 229 104 11 տիտղոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Logan R. G. Encyclopædia Britannica
  2. Babelio (ֆր.) — 2007.
  3. «Red Auerbach-Phil Jackson: Who's the Best NBA Coach of All Time?». bleacherreport.com (անգլերեն). Bleacher Report. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Top 10 Coaches in NBA History». NBA.com (անգլերեն). Turner Sports Interactive, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  5. Ժանետ Լոու, 2013, էջ 85
  6. ««Լեյքերս» — 16-кратный чемпион НБА». sport-express.ru (անգլերեն). Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009-15-06-ին.
  7. «Phil Jackson Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Ջեքսոն» հոդվածին։