Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ

մուլտֆիլմ

«Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», 1968 թվականին ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկի ստեղծած նկարված մուլտֆիլմ, ծաղրանմանակում այն թեմայով, թե «ինչպես են ստեղծվում ֆիլմերը», որ սրամտորեն բացահայտում է կինոարտադրության ներքին «խոհանոցը»[1]։

Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ
ռուս.՝ Фильм, фильм, фильм
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և մուլտֆիլմ
Թեմակինոարդյունաբերություն
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով և Վլադիմիր Գոլովանով
ՀնչյունավորումԳեորգի Վիցին և Ալեքսեյ Պոլևոյ
Բեմադրող նկարիչՎլադիմիր Զույկով
ԵրաժշտությունՎլադիմիր Գոլովանով, Ալեքսանդր Զացեպին և Եվգենի Կրիլատով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ԴիստրիբյուտորՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1968

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի սկզբում սցենարիստը փորձում է գրել սցենար, սակայն դա նրան չի հաջողվում։ Հուսահատության պահին նա փորձում է ինքնասպան լինել, բայց այդ պահին նրա վրա բառացիորեն իջնում է ոգեշնչման մուսան։ Այդ ժամանակ աշխատասենյակ է մտնում ռեժիսորը, որը, կարդալով սցենարը, գովաբանում է նրան ու ստանձնում դրանով ֆիլմ նկարահանելու գործը։

Երկու ընկերներն սկսում են վազել տարբեր ատյաններ՝ ֆիլմը նկարահանելու թույլտվություն ստանալու համար։ Ռեժիսորի անասելի ջանքերի գնով, երբեմն կրճատելով սցենարը, երբեմն, ընդհակառակը, վերադարձնելով հանված տեքստը, ղեկավարությունը հաստատում է սցենարը։ Կինոստուդիայում հավաքվում է նկարահանող անձնակազմը, որ կազմված է նկարչից, օպերատորից, կոմպոզիտորից, հնչյունային օպերատորից, ռեժիսորի օգնականից, դերասաններից, բանվորներից և այլն։

Սկսվում է նկարահանման գործընթացը։ Մուլտֆիլմի հերոսներին խանգարում են տարբեր անախորժություններ. մեկ անհրաժեշտ ռեկվիզիտի բացակայությունը, մեկ վատ եղանակը, մյուս դեպքում՝ դերասանի կողմից դերը չհասկանալը կամ բյուջեի գերազանցումը։ Ի հավելումն դրան՝ արդեն նկարահանված եզրափակիչ հատվածը ղեկավարությունը խոտանում է՝ համարելով այն «Չափազանց մռայլ»։ Ֆիլմի վերջին հատվածն արագ վերանկարահանվում է։ Ապա ֆիլմը մոնտաժվում է։ Պրեմիերայի ժամանակ, երբ ֆիլմը մեծ հաջողություն է ունենում, նկարահանող անձնակազմը պրեմիերային ներկա հանդիսատեսի ծափահարությունների ներքո լալիս է երջանկությունից։

Ֆիլմի վրա աշխատել են խմբագրել

Մուլտֆիլմի երգը կատարելու համար հրավիրվել է երկու խումբ՝ «Сокол» խմբի գործիքային կատարման հետ օգտագործվող վոկալը կատարել են «Орфей» վոկալ-գործիքային անսամբլից Վ. Վիտեբսկին, Լ. Բերգերն ու Վյաչեսլավ Դոբրինինը։ Ենթագրերում նշված է միայն «Сокол» վոկալ-գործիքային անսամբլը[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կրակովում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի վեցերորդ մուլտփառատոնի պատվոգիր, Լեհաստան, 1969
  • Տամպերեում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի մուլտփառատոնի մրցանակ, Ֆինլանդիա, 1970
  • Կոլոմբոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, Շրի Լանկա, 1973
  • Նյու Յորքի անիմացիոն ֆիլմերի երկրորդ մուլտփառատոնի արծաթե մեդալ, ԱՄՆ, 1973
  • ԽՍՀՄ պետական մրցանակ, 1976[3]

Թողարկում խմբագրել

  • 2002 թվականին թողարկվել է VHS-ով և Video CD-ով «Ռուսական անիմացիայի վարպետները» (ռուս.՝ «Мастера Русской анимации») շարքի առաջին մասում անգլերեն ենթագրերով, իսկ հետագայում՝ DVD-ով. Masters of Russian Animation Volume 1։ Հավաքածուում ընդգրկված են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Մի հանցագործության պատմություն», «Մարդը շրջանակում», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Կար-չկար Կոզյավինը», «Դինոզավրների լեռը», «Լրտեսական կրքեր», «Ապակե երգեհոն», «Կծիկ», «Գեղադիտակ-68։ Գետաձի» և «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[4]։
  • DVD-ով թողարկվել է մուլտֆիլմերի «Ֆիլմ, Ֆիլմ, Ֆիլմ» հավաքածուում «Լրտեսական կրքերի», «Կապիտան Պրոնինը՝ մայոր Պրոնինի թոռը» և «Ограбление по…» մուլտֆիլմերի հետ միասին[5]։

Քաղվածքներ խմբագրել

Հատված Ֆեոդոր Խիտրուկի հետ հարցազրույցից.

  • Հարց՝ Իսկ հետո դուք ծիծաղեցի ձեր ու բոլորի վրա «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» ծաղրանմանակման մեջ...
  • Պատասխան՝ Օհ, ամենածանր ֆիլմն էր։
  • Հարց՝ Իսկ նախատիպե՞րը։
  • Պատասխան՝ Մի այլ անգամ մենք որոնել ենք նախատիպեր։ Օրինակ՝ «Ֆիլմ...»-ում բոլորը համարում են, որ «ռեժիսորը» Էյզենշտեյնի ծաղրանմանակումն է։ Հետո ես ամեն անգամ ստիպված էի արդարանալ հանրության առաջ, թե այդ չեմ նկատի ունեցել... Էյզենշտեյնն ինձ համար եղել է սրբություն, իմ մտքում եղել է բոլորովին ուրիշը՝ Ռոշալը։ Ե՛վ արտաքնապես, և՛ բռնկուն բնավորությամբ։
Լարիսա Մալյուկովա, Հարցազրույց Ֆեոդոր Խիտրուկի հետ[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. С. В. Асенин. Волшебники экрана: Оружие смеха. Диапазон комического Արխիվացված 2016-02-02 Wayback Machine 3d-master.org.
  2. Валентин Витебский: жизнь под знаменем «Битлз»
  3. «Фильм, фильм, фильм! — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Masters of Russian Animation Volume 1
  5. Фильм, фильм, фильм
  6. Лариса Малюкова. Интервью с Ф. С. Хитруком Արխիվացված 2005-05-26 Wayback Machine «Потеряв, не чувствовал себя потерянным». «Новая газета» от 29 апреля 2002 года.

Արտաքին հղումներ խմբագրել