Ֆիլիպ Վիլյե դե Լիլ Ադամ

Հիվանդախնամների միաբանության մեծ մագիստրոս (1464-1534)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ դե Վիլյե (այլ կիրառումներ)

Ֆիլիպ դե Վիլյե դե Լիլ Ադամ (ֆր.՝ Philippe de Villiers de L'Isle-Adam, 1464[1], Բովե, Ֆրանսիա - օգոստոսի 21, 1534, Ռաբաթ, Մալթա), ֆրանսիացի ազնվական, Հիվանդախնամների միաբանության մեծ մագիստրոս։

Ֆիլիպ Վիլյե դե Լիլ Ադամ
ֆր.՝ Philippe de Villiers de L'Isle-Adam
Դիմանկար
Ծնվել է1464[1]
ԾննդավայրԲովե, Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 21, 1534
Մահվան վայրՌաբաթ, Մալթա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունwarrior monk
Ծնողներհայր՝ Jacques de Villiers de l'Isle-Adam?, մայր՝ Jeanne de Clermont-Nesle?
Զբաղեցրած պաշտոններGrand Master of Order of Saint John of Jerusalem?
 Philippe de Villiers de L’Isle-Adam Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Ֆիլիպ դե Վիլյեն հին ազնվական ընտանիքից էր, որը հողեր ուներ Իլ դը Ֆրանսում։ Նրա պապը` Ժան դե Վիլյե դե Լիլ Ադամը, կռվել է բուրգունդցիների կողմից, Փարիզը պաշտպանել Ժաննա դ'Արկից, իսկ հետո միացել է Կարլ VII-ի կուսակցությանը։

Կենսագրություն խմբագրել

Ֆիլիպ դե Լիլ Ադամը 1521 թվականի հունվարին ընտրվել է միաբանության մեծ մագիստրոս։ Մինչ այդ նա ղեկավարել է միաբանության նավատորմը, իսկ 1513 թվականից զբաղեցրել Է Ֆրանսիայի մեծ ծովակալի պաշտոնը։

1522 թվականին հիվանդախնամները ստիպված են եղել դիմակայել ծանր փորձությանը. Հռոդոսում, որտեղ այն ժամանակ զետեղված էին ասպետները, թուրքական հսկայական բանակ է տեղակայվում` Սուլեյման Քանունու հրամանատարության ներքո։ Հռոդոսի ամրոցի պաշտպանությունը գլխավորում է դե Լիլ Ադամը։ Չնայած թուրքերի թվային տպավորիչ գերազանցությանը (մոտ 100 000 պաշարողներ 600 հիվանդախնամների և 5000 հույն զինված խմբավորումների դեմ)` նրանք կարողանում են գրավել Հռոդոսը միայն վեցամսյա պաշարումից հետո. 1522 թվականի դեկտեմբերի 20-ին մեծ մագիստրոսը, տեսնելով բոլոր ռեսուրսների լիակատար սպառումը, համաձայնում է կապիտուլյացիայի։ Ըստ նրա պայմանների` բերդի ողջ մնացած պաշտպանները կարող էին ազատորեն լքել կղզին` իրենց հետ տանելով Հռոդոսի եկեղեցիների դրոշները, թնդանոթները և մասունքները։ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս V-ը, իմանալով Հռոդոսի հանձնման մասին, ասել է. «Ոչ մի ճակատամարտ այդքան արժանապատվորեն տանուլ չի տրվել»[2]։

Կորցնելով իրենց մշտական կացարանը` ասպետները մի քանի տարի թափառում էին Իտալիայում։ Մագիստրոսը ժամանակ էր անցկացնում Եվրոպայի տիրակալների հետ բանակցություններում` ձգտելով նոր նստավայր գտնել միաբանության համար։ 1530 թվականին Հռոմի պապ Կղեմես VII-ի օգնությամբ Դե Լիլ Ադամը հասնում է նրան, որ Կառլոս V-ը հիվանդախնամներին է տրամադրում Մալթա և Գոցո կղզիները, որոնք դառնում են միաբանության տիրակալությունը հաջորդ 250 տարվա համար։

Ֆիլիպ դե Լիլ Ադամը մահացել է 1534 թվականին Մալթայի Ռաբաթ քաղաքի Աստվածամոր վանքում[3]։ Թաղված է Մալթայի Ֆորտ Սանտ Անջելո քաղաքի Սուրբ Աննայի մատուռում։ 1577 թվականին՝ Սուրբ Հովհաննես տաճարի կառուցումից հետո, նրա մարմինը տեղափոխվել է վերջինիս ծխատուն, որտեղ և հանգչում է առ այսօր[4]։

Իմանալով նրա մահվան մասին` Սուլեյման I-ը, որը միշտ հիանում էր այդ բացառիկ անձնավորության որակներով, նրա պատվին արտասանել է իր կայսրության մզկիթներում հրապարակված պանեգիրիկը. «Հավատացյալնե'ր, անհավատից սովորեք, թե ինչպես է մարդը կատարում իր պարտքը, մինչև իր թշնամիների կողմից հիացմունքի և հարգանքի արժանանալը»։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ա. Անդրեև, Վ. Զախարով Մալթայի միաբանության պատմությունը
  3. «Grand Master L'Isle Adam's room open for viewing». Times of Malta. 2011 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. Mallia-Milanes, Victor (2008). The Military Orders: History and heritage. Aldershot: Ashgate Publishing Limited. էջ 62. ISBN 9780754662907. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Վիլյե դե Լիլ Ադամ» հոդվածին։