Ֆիլիպ Կոտլեր (մայիսի 27, 1931(1931-05-27)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 55 մարքեթինգային գրքերի հեղինակ։ Չիկագոյի համալսարանում ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան և փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։

Ֆիլիպ Կոտլեր
անգլ.՝ Philip Kotler
Դիմանկար
Ֆիլիպ Կոտլերը Վարշավայում, Լեհաստան, 2009 թ.
Ծնվել էմայիսի 27, 1931 (92 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնեսի դպրոց, Չիկագոյի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դե Պաուլ համալսարան և Հարվարդի համալսարան
ՄասնագիտությունՄարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու
ԱշխատավայրՀյուսիսարևմտյան համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpkotler.org
Ստորագրություն
Изображение автографа
 Philip Kotler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոտլերի ծնողները ապրել են Ուկրաինայում, սակայն 1917 թվականի հեղափոխությունից հետո գաղթել են ԱՄՆ, Չիկագո, հենց այստեղ էլ 1931 թվականին ծնվում է Կոտլերը։ ԴեՊոլի համալսարանում սովորելով ընդամենը երկու տարի ընդունվում է Չիկագոյի համալսարան որպես մագիստրոսական ծրագրի ուսանող՝ առանց բակալավրի աստիճանի։ 1956 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստանում է գիտությունների դոկտորի կոչում։ 1962 թվականին Կոտլերը սկսում է ուսուցանել մարքեթինգ Կելլոգ Մենեջմենթի Դպրոցում՝ Հյուսիս-արևմտյան համալսարանում։

Մեջբերումներ խմբագրել

  Ընկերության մարքեթինգային խնդիրն է համարվում նպատակային շուկաների կարիքների, պահանջմունքների ու հետաքրքրությունների որոշումը և մրցակիցներից ավելի արդյունավետ ցանկալի արդյունքի հասնումը` պահպանելով և խթանելով սպառողի կամ հասարակության բարեկեցությունը։  
  Մարքեթինգային գործընթացի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքները` օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների արտադրության իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով։  
  Մարքեթինգը ճշմարտության կրեատիվ օգտագործումն է։  

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • «Մարքեթինգի հիմունքներ» (Principles of Marketing)
  • «Նոր մրցակցություն» (The New Competition) 1985
  • «Ռազմավարական մարքեթինգ ուսումնական հաստատությունների համար» (Strategic Marketing for Educational Institutions)
  • «Ռազմավարական մարքեթինգ ոչ առևտրային կազմակերպությունների համար»(Strategic Marketing for Nonprofit Organizations)
  • «Մարքեթինգի մոդելները» (Marketing Models)
  • «Բիզնեսը բիզնեսին բրենդի կառավարում» (B2B Brand Management), 2006
  • «Մարքեթինգի տասը մահացու մեղքերը» (Ten Deadly Marketing Sins: Signs and Solutions)
  • «Մարքեթինգի կառավարման դաշտ» (A Framework for Marketing Management)
  • «Սոցիալ փոփոխման ստեղծում» (Creating Social Change)
  • «Մարքեթինգ մենեջմենթ» (Marketing Management: Analysis, Planning, and Control)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #121409600 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. SNAC — 2010.

Գրականություն խմբագրել

  • «Մարքեթինգի հիմունքներ», ՀՊՏՀ ուսումնական ձեռնարկ, 2013

Արտաքին հղումներ խմբագրել