Ֆիլիպ Անդերսոն

ամերիկացի ֆիզիկոս

Ֆիլիպ Անդերսոն (անգլ.՝ Philip Warren Anderson, դեկտեմբերի 13, 1923(1923-12-13)[1][2][3][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[2] - մարտի 29, 2020(2020-03-29)[4][5][6], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի տեսաբան ֆիզիկոս։ Անդերսոնի ներդրումը ֆիզիկայի բնագավառում ծավալվում է տեղորոշման տեսության, հակաֆերոմագնետիզմի տեսության, և բարձր ջերմաստիճանային գետհաղորդականության բնագավառներում։

Ֆիլիպ Անդերսոն
անգլ.՝ Philip Warren Anderson
Ծնվել էդեկտեմբերի 13, 1923(1923-12-13)[1][2][3][…]
Ինդիանապոլիս, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 29, 2020(2020-03-29)[4][5][6] (96 տարեկան)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԳերեզմանՓրինսթոնի գերեզմանատուն[7]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ[8]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս, ֆիզիկոս-տեսաբան և գրող
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[9], Սանտա Ֆե ինստիտուտ, Քեմբրիջի համալսարան[10] և Բելլի լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[11]
Ալմա մատերՀարվարդի համալսարան[10] և Համալսարանի լաբորատորիայի ավագ դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[12]
Գիտական ղեկավարՋոն Հազբրուկ վան Ֆլեք
Եղել է գիտական ղեկավարԴունքան Հալդեյն, Piers Coleman?, Daniel L. Stein?[13], Ted Hsu?[13], Mark N. Kvale?[13], Wuwell W. Liao?[13] և Gerald Tesauro?
Պարգևներ
Կայքprinceton.edu/prism/people/faculty-1/anderson/
 Philip Warren Anderson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անդերսոնն ապրել է Իլլինոյս նահանգի Ուրբանա քաղաքում։ Ընդունվել է Հարվարդի համալսարան, որտեղ սովորելը ընդհատել է պատերազմի ժամանակ ծառայելով ԱՄՆ ռազմածովային ուժերում։ Դիպլոմային աշխատանքը գրել է Նոբելյան մրցանակակիր Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի ղեկավարման ներքո։

1949 թվականից 1984 թվականներն աշխատել է Բելլ ընկերության լաբորատորիաներում հիմնականում զբաղվելով խտացված միջավայրերի ֆիզիկայով։ Այս ժամանակահատվածում էլ նա հայտնագործել է տեղորոշման տեսությունը։

1967 թվականից 1975 թվականները Անդերսոնն աշխատել է որպես տեսական ֆիզիկայի պրոֆեսոր Քեմբրիջի համալսարանում։ 1977 թվականին նա պարգևատրվեց Նոբելյան մրցանակով ֆիզիկայի ասպարեզում, մագնիսական և ոչկանոնակարգված կառուցվածքների էլեկտրոնների կառուցվածքների բնագավառում, որոնք հետագայում կիրառվեցին էլեկտրոնային անջատիչների և համակարգիչների հիշողության սարքերի զագրացման մեջ։ Նա կիսեց մրցանակը իր գործընկերներ սեր Նևիլ Մոտտի և Ջոն Հազբրուկ վան Ֆլեքի հետ։ 1982 թվականին Անդերսոնը պարգևատրվեց ԱՄՆ ազգային գիտական մեդալով։

1984 թվականին նա ավարտեց իր աշխատանքը Բելլի լաբորատորիաներում և մինչ այժմ հանդիսանում է Փրինսթոնի համալսարանում ֆիզիկայի էմերիտ-պրոֆեսոր։

Գիտնականը 1992 թվականին ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» փաստաթղթի տակ[19], և այլ 22 Նոբելյան մրցանակակիրների հետ 2003 թվականին ստորագրել է նաև «Երրորդ մարդասիրական մանիֆեստը»։

Հանդիսանում է Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ (1963) և ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1967), Լոնդոնյան թագավորական միության արտասահմանյան անդամ (1980) և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ (1994)

Հիմնական հոդվածները խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Philip W. Anderson - Facts // nobelprize.orgNobel Foundation.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 20世纪物理学巨人、诺奖得主菲利普安德森逝世,享年96岁
  5. 5,0 5,1 5,2 https://www.jfdaily.com/news/detail?id=230922
  6. 6,0 6,1 6,2 https://physicsworld.com/a/condensed-matter-physics-pioneer-philip-anderson-dies-aged-96/
  7. Find A Grave — 1996.
  8. Condensed-matter physics pioneer Philip Anderson dies aged 96Physics World, 2020.
  9. Philip W. Anderson - Biographical // nobelprize.orgNobel Foundation.
  10. 10,0 10,1 10,2 Philip W. Anderson - Curriculum Vitae // nobelprize.orgNobel Foundation.
  11. Notable Names Database — 2002.
  12. CONOR.Sl
  13. 13,0 13,1 13,2 13,3 Mathematics Genealogy Project — 1997.
  14. The Nobel Prize in Physics 1977 // nobelprize.orgNobel Foundation.
  15. PRIZE AMOUNT AND MARKET VALUE OF INVESTED CAPITAL CONVERTED INTO 2017 YEAR'S MONETARY VALUE // nobelprize.orgNobel Foundation.
  16. https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
  17. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  18. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 11.
  19. «{title}». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Անդերսոն» հոդվածին։